ՀԳՀԾ-ի փոխելը պատրվակ է՝ Իրանի իշխանությունը փոխելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i87760-ՀԳՀԾ_ի_փոխելը_պատրվակ_է_Իրանի_իշխանությունը_փոխելու_համար
Ամերիկացի վերլուծաբանն այդ երկրի ազգային անվտանգության նոր խորհրդականին խորհուրդ է տվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փոխելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն, մտածել Իրանի իշխանությունը փոխելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 07:42 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի փոխելը պատրվակ է՝ Իրանի իշխանությունը փոխելու համար

Ամերիկացի վերլուծաբանն այդ երկրի ազգային անվտանգության նոր խորհրդականին խորհուրդ է տվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փոխելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն, մտածել Իրանի իշխանությունը փոխելու մասին:

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդական և «Դեմոկրտաների պաշտպանության հիմնադրամ» սիոնիստական լոբիի անդամ Մայքըլ Լեդինն ԱՄՆ Ազգային անվտանգության նոր խորհրդական Ջոն Բոլթոնին հղած նամակում վերջինիս խորհրուրդ է տվել զբաղվել Իրանի իշխանափոխության հարցով :

Լեդինը Բոլթոնին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասի թե Իրանի հետ միջուկային համաձայնությունը լուսանցքային հարց է և բուն խնդիրը պետք է Իրանի իսլամական հանրապետության իշխանափոխությունը լինի:

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին խորհրդականը հստակեցրել է.«Պետք է Իրանի ներքին թշնամիների աջակցությամբ թուլացնել այդ երկրի իշխանությունը»:

Թրամփը հայտարարել, է որ միջուկային համաձայնությունը միայն Իրանի իսլամական հանրապետության շահերն է ապահովում , պահանջել է Վաշինգտոնի  օգտին փոխել ՀԳՀԾ-ի կետերը: