Թրամփն անկանխատեսելի անձ է
https://parstoday.ir/hy/news/world-i87800-Թրամփն_անկանխատեսելի_անձ_է
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնականն այդ երկրի նախագահին անկանխատեսելի անձ է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2018 02:27 Asia/Tehran
  • Թրամփն անկանխատեսելի անձ է

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնականն այդ երկրի նախագահին անկանխատեսելի անձ է բնութագրել:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Ջոն Լիմբերթն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկանխատեսելի անձ է: Նա ասել է. «Թրամփը դեմ է ՀԳՀԾ-ին, քանի որ այն ստորագրվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Թրամփը հիմնականում դեմ է ցանկացած քայլի, որ ժամանակին վերցրել է Օբաման»:

«ՀԳՀԾ-ն թե ԱՄՆ-ի օգտին է և թե այն ստորագրած այլ երկրների, այսինքն դրա արդյունքը հաղթանակ-հաղթանակ է»,-հայտարարել է Ջոն Լիմբերթը, ով վերջին օրերին ստորագրել է Թրամփին ուղղված ՀԳՀԾ-ի պաշտպանների նամակը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնականն ասել է. «Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ցանկանում է հրաժարվել ՀԳՀԾ-ից և դա որևէ առնչություն չունի համաձայնության բովանդակության հետ»:

Լիմբերթը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելու հետևանքների մասին: Նա նշել է, որ այդ քայլը կարող է ԱՄՆ-ին դուրս բերել Եվրոպայի, Ռուսաստանի ու Չինաստանի դեմ: