ԱՄՆ-ի թշնամական մոտեցումը Իրանի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i88084-ԱՄՆ_ի_թշնամական_մոտեցումը_Իրանի_ու_ՀԳՀԾ_ի_նկատմամբ
ԻԻՀ դեմ թշնամական քաղաքականան շրջանակներում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 08:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի թշնամական մոտեցումը Իրանի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ

ԻԻՀ դեմ թշնամական քաղաքականան շրջանակներում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է բնութագրել:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին  հայտարարել է, որ ներկա աշխարհը կարող է ընդունել կամ մերժել վատ համաձայնությունը և Վաշինգտոնը փորձում է իր եվրոպական գործընկերներին համոզել վերանայել այդ համաձայնությունը:

Հետևելով Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ցանկությանը, Հեյլին պահանջել է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, նշելով, որ ցանկության դեպքում, Եվրոպան կարող է մնալ ՀԳՀԾ-ի մեջ, սակայն ԱՄՆ-ը կվերականգնի Իրանի դեմ շրջափակումները:

Դժգոհություն հայտնելով ՀԳՀԾ-ն վերանայելու հարցում Եվրոպա անհամաձայնության կապակցությամբ, Հեյլին նշել է, որ ԱՄՆ-ն ամեն օր ձգտում է փոխել ՀԳՀԾ-ն, սակայն ոչ մի բան չի փոխվում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշման համաձայն, ԱՄՆ-ի նախագահը պարտավոր է ճշտված ժամանակներում, հայտարարել արդյոք մնալու է ՀԳՀԾ-ում, թե՝ ոչ: