ԱՄՆ-ի թշնամական մոտեցումը Իրանի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ
ԻԻՀ դեմ թշնամական քաղաքականան շրջանակներում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՀԳՀԾ-ն վատ համաձայնություն է բնութագրել:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ներկա աշխարհը կարող է ընդունել կամ մերժել վատ համաձայնությունը և Վաշինգտոնը փորձում է իր եվրոպական գործընկերներին համոզել վերանայել այդ համաձայնությունը:
Հետևելով Սիոնիստական ռեժիմի ղեկավարների ցանկությանը, Հեյլին պահանջել է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները, նշելով, որ ցանկության դեպքում, Եվրոպան կարող է մնալ ՀԳՀԾ-ի մեջ, սակայն ԱՄՆ-ը կվերականգնի Իրանի դեմ շրջափակումները:
Դժգոհություն հայտնելով ՀԳՀԾ-ն վերանայելու հարցում Եվրոպա անհամաձայնության կապակցությամբ, Հեյլին նշել է, որ ԱՄՆ-ն ամեն օր ձգտում է փոխել ՀԳՀԾ-ն, սակայն ոչ մի բան չի փոխվում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած որոշման համաձայն, ԱՄՆ-ի նախագահը պարտավոր է ճշտված ժամանակներում, հայտարարել արդյոք մնալու է ՀԳՀԾ-ում, թե՝ ոչ: