Վենդի Շերմանը նախազգուշացրել է Թրամփին՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i88160-Վենդի_Շերմանը_նախազգուշացրել_է_Թրամփին_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալն ասել է, Դոնալդ Թրամփը, ՀԳՀԾ-ից դուրս գալով, Հյուսիսային Կորեային ցույց կտա, որ ԱՄՆ անվստահելի երկիր է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2018 07:16 Asia/Tehran
  • Վենդի Շերմանը նախազգուշացրել է Թրամփին՝ ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալն ասել է, Դոնալդ Թրամփը, ՀԳՀԾ-ից դուրս գալով, Հյուսիսային Կորեային ցույց կտա, որ ԱՄՆ անվստահելի երկիր է:

«Յահու Նյուզ»-ին տված հարցազրույցում, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ և միջուկային բանակցությունների գլխավոր բանակցող Վենդի Շերմանն ասել է.«Թրամփը կարծում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ի վճռականությունը ցույց կտա Հյուսիսային Կորեային, սակայն դա ցույց կտա, որ Պհենյանը չի կարող վստահել Վաշինգտոնին, որպես բանակցային գործընկեր»:

Վենդի Շեմանը հավելել է, որ եթե Թրամփի կառավարությունը նույիսկ դուրս գա ՀԳՀԾ-ից, առանցքային հարցն այն է, թե ինչ ծրագիր է նախատեսել ՀԳՀԾ-ից հեռանալուց հետո:

Նա ընդգծել է, որ եթե Թրամփը վերականգնի շրջափակումները և Եվրոպան չկարողանա պահպանել համաձայնությունը,, ապա իրանցիները կհեռացնեն միջազգային քննիչներին և կմերժեն պայմանագրում ներառված ստուգման համակարգերը: