Եվրոպան պետք է անկախ դիրքորոշում որդեգրի ՀԳՀԾ-ի վերաբերյալ
ՄԱԳԱՏԷ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչն ասել է.«Եվրոպան պետք է անկախ դիրքորոշում որդեգրի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ»:
ՄԱԳԱՏԷ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչ Փիթեր Ջենքինսը շաբաթ օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նշանակությանն ասել է, որ ինքը դեմ է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կանխելու նպատակով Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Եվրոպայի քաղաքականությանը:
«Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է», ասել է ՄԱԳԱՏԷ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Իրանը միջուկային համաձայնագրի նկատմամբ օրինական ու տրամաբանական վերաբերմունք ցուցաբերելու շնորհիվ մեծ հեղինակություն է ձեռք բերել:
ՄԱԳԱՏԷ-ում Բրիտանիայի նախկին ներկայացուցիչը հավելել է.«ԱՄՆ կառավարությունը կշարունակի խախտել ՀԳՀԾ-ն»: