Հակաիսրայելական ցույցեր ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i88328-Հակաիսրայելական_ցույցեր_ԱՄՆ_ում
Նյու Յորքում բողոքի ցույցեր անցկացնելով, ԱՄՆ-ի ժողովուրդը դատապարտել է սիոնիստների կողմից պաղեստինցի լրագրող Յասեր Մորթաջիի սպանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2018 12:49 Asia/Tehran
  • Հակաիսրայելական ցույցեր ԱՄՆ-ում

Նյու Յորքում բողոքի ցույցեր անցկացնելով, ԱՄՆ-ի ժողովուրդը դատապարտել է սիոնիստների կողմից պաղեստինցի լրագրող Յասեր Մորթաջիի սպանությունը:

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանի  կազմակերպությունը» պահանջել էր անկախ հետաքննություն անցկացնել պաղեստիցնի լրագրողի սպանության վերաբերյալ:

Պաղեստինի լրագրողների միությունը ևս դատապարտել է Գազայի հատվածում սիոնիստ բանակայինների կողմից Յասեր Մորթաջիի սպանությունը: 

Պաղեստինցի լրագրող Յասեր Մորթաջին զոհվել է անցյալ ուրբաթ օրը սիոնիստ բանակայինների գնդակից:

«Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ Յասեր Մորթաջիից բացի զոհվել են 30 պաղեստինցիներ, ավելի քան երեք հազար հոգի վիրավորվել են: