Շերման.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ավերիչ հետևանքներ կունենա»
https://parstoday.ir/hy/news/world-i88532-Շերման._ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալն_ավերիչ_հետևանքներ_կունենա
ԱՄՆ նախկին ավագ բանակցողն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով Թրամփի հավանական որոշումը ոչ մի կերպ ԱՄՆ-ի հզորացման պատճառ չի դառնա և կունենա ավերիչ հետևանքներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2018 07:27 Asia/Tehran
  • Շերման.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ավերիչ հետևանքներ կունենա»

ԱՄՆ նախկին ավագ բանակցողն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով Թրամփի հավանական որոշումը ոչ մի կերպ ԱՄՆ-ի հզորացման պատճառ չի դառնա և կունենա ավերիչ հետևանքներ»:

New York Times օրաթերթի կայքի հաղորդմամբ, Վենդի Շերմանն ասել է.«ԱՄՆ Ազգային անվտանգության հարցով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը երբեք որևէ պատերազմի չի մասնակցել, սակայն աջակցում է 2003թ. Իրաքի վրա իրականացված հարձակմանն ու Հյուսիսայի Կորեայի վրա հավանական հարձակմանը:

Շերմանն ասել է.«Բոլթոնը համոզված է, որ Իրանի հետ միջուկային բանակցության փոխարեն, ԱՄՆ-ն պետք է տարիներ առաջ ռմբակոծեր այդ երկիրը»:

Նրա խոսքերով.«Իրանը դեռ շարունակում է գործադրել իր հանձնառությունները: Այդուհանդերձ տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը վճռականորեն փորձում է ոչնչացնել այս համաձայնությունը»: