Շերման.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ավերիչ հետևանքներ կունենա»
ԱՄՆ նախկին ավագ բանակցողն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցով Թրամփի հավանական որոշումը ոչ մի կերպ ԱՄՆ-ի հզորացման պատճառ չի դառնա և կունենա ավերիչ հետևանքներ»:
New York Times օրաթերթի կայքի հաղորդմամբ, Վենդի Շերմանն ասել է.«ԱՄՆ Ազգային անվտանգության հարցով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը երբեք որևէ պատերազմի չի մասնակցել, սակայն աջակցում է 2003թ. Իրաքի վրա իրականացված հարձակմանն ու Հյուսիսայի Կորեայի վրա հավանական հարձակմանը:
Շերմանն ասել է.«Բոլթոնը համոզված է, որ Իրանի հետ միջուկային բանակցության փոխարեն, ԱՄՆ-ն պետք է տարիներ առաջ ռմբակոծեր այդ երկիրը»:
Նրա խոսքերով.«Իրանը դեռ շարունակում է գործադրել իր հանձնառությունները: Այդուհանդերձ տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը վճռականորեն փորձում է ոչնչացնել այս համաձայնությունը»: