ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը Վաշինգտոնի միջազգային մեկուսացման պատճառ կդառնա
Վաշինգտոնում սպառազինության վերահսկման միության գործադիր տնօրենը հինգշաբթի օրն ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն այդ երկրի միջազգային մեկուսացման պատճառ կդառնա»:
Դարիլ Քիմբալը, որը վերջերս ստորագրեց ՀԳՀԾ-ում մնալու կոչով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ընդգծել է. «Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը կհարվածի ԱՄՆ-ի միջազգային վարկին և միջազգային համագործակցություն ներգրավելու կարողությանը»:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության 200 փորձագետներ մարտի 27-ին Թրամփին ուղղված նամակում ընդգծեցին, որ Իրանի ու 5+1 խմբի միջուկային համաձայնությունից հրաժարվելը որևէ օգուտ չի բերի ԱՄՆ-ին:
Վաշինգտոնում սպառազինության վերահսկման միության գործադիր տնօրենը նշել է, որ այդ նամակում ՀԳՀԾ-ի ոտնահարման հետևանքների կապակցությամբ զգուշացում է կատարվել ԱՄՆ-ի վարչակազմին: Նա հույս է հայտնել, որ ամերիկացի պաշտոնատարները կհասկանան, որ ՀԳՀԾ-ում մնալը բխում է իրենց ազգային շահերից:
«Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից հրաժարավելուց հետո, միջազգային մեկ այլ պայմանագրից հրաժարվելն ԱՄՆ-ի միջազգային մեկուսացման պատճառ կդառնա»,-հավելել է Դարիլ Քիմբալը, նշելով, որ Ջոն Բոլթոնի Սպիտակ տուն մուտք գործելը ՀԳՀԾ-ի և նման այլ հարցերում սխալ որոշումների ընդունման կհանգեցնի: