Բաքուն արձագանքեց Ադրբեջանի ընտրությունների կապակցությամբ եվրոպացի դիտորդների զեկույցին
https://parstoday.ir/hy/news/world-i88598-Բաքուն_արձագանքեց_Ադրբեջանի_ընտրությունների_կապակցությամբ_եվրոպացի_դիտորդների_զեկույցին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անարդար է որակել այդ երկրի նախագահական ընտրությունների մասին եվրոպացի դիտորդների զեկույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 02:57 Asia/Tehran
  • Բաքուն արձագանքեց Ադրբեջանի ընտրությունների կապակցությամբ եվրոպացի դիտորդների զեկույցին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անարդար է որակել այդ երկրի նախագահական ընտրությունների մասին եվրոպացի դիտորդների զեկույցը:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարել է. «Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի զեկույցը սխալ ու անարդարացի է»:

ԵԱՀԿ դիտորդները հինգշաբթի օրը տեղեկացրեցին Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում լուրջ ընտրախախտումների արձանագրման և իրական մրցակցության բացակայության մասին և հայտարարեցին ընտրությունների օրը դիտորդները պարտադիր ընթացակարգերի անտեսում, թափանցիկության բացակայություն եւ բազմաթիվ լուրջ խախտումներ են նկատել, այդ թվում, քվեատուփերի մեջ քվեաթերթիկների զանգվածային լցոնում:

Ադրբեջանի նախագահական ընտրություններում միակ լուրջ թեկնածու Իլհամ Ալիևը շահելով ձայների 86 տոկոսը, վերընտրվեց նախագահի պաշտոնում: