Մոգերինին ողջունել է ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i88860-Մոգերինին_ողջունել_է_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Թրամփի_դիրքորոշումը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ողջունել է ներկա համաձայնության շրջանակներում ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունների վերացմանն ուղղված Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 02:53 Asia/Tehran
  • Մոգերինին ողջունել է ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշումը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ողջունել է ներկա համաձայնության շրջանակներում ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունների վերացմանն ուղղված Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը:

«Եվրո Նյուզ»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի ավարտին նշել է. «Նիստում ընդգծվել է Իրանի հետ միջուկային համաձայնությունը բոլոր կողմերի միջոցով գործադրվելու կապակցությամբ Եվրոպայի պարտավորությունը»:

Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ ՀԳՀԾ-ն տարածաշրջանում անվտանգության ռազմավարական գործոններից է: «Սա չի նշանակում, որ ԵՄ-ն ոչ-միջուկային հարցերի պես այլ թեմաների շուրջ չի խորհրդակցում». ասել է նա:

Դոնալդ Թրամփին ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում համոզելու համար, Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են նոր պատժամիջոցներ գործադրել Իրանի դեմ: