Հավանական է, որ Թրամփն այցելի Ղոդս
Մայիս 02, 2018 07:35 Asia/Tehran
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Ղոդս քաղաք իր հավանական այցի մասին:
Reuters գործակալության հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հավանաբար մինչև 2018 թ. մայիսի վերջը Ղոդս է այցելելու:
Ըստ նախորդ հայտարարության, 2018 թ.-ի մայիսին բացվելու է Ղոդսում ԱՄՆ նոր դեսպանատունը:
Թրամփը Ղոդս իր այցի մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox news հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր այդ մասին:
Դա այն դեպքում, երբ ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ցանկանում է մասնակցել Ղոդսում ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողությանը:
ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու Վաշինգտոնի որոշումն առթել է շատ երկրների ղեկավարների զայրույթը:
Պիտակ