ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի հայտարարություններն արժանացել են ԱՄՆ-ի սենատորների քննադատությանը
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի հայտարարություններն առթել են այդ երկրի Սենատի որոշ ներկայացուցիչների քննադատությունը:
Ինչպես հաղորդում է «Հիլլ» լրատվական կայքը, ԱՄՆ Սենատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Էլիզաբեթ Վարենը քննադատել է չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները: Նա ասել է.«Չնայած Բրյուսելում կայացած նիստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաճախակի քննադատություններին, թվում է, որ Թրամփը շատ ուրախ է օգնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»:
Կոնեկտիկուտ նահանգը ներկայացնող սենատոր Քրիս Մորֆին ևս ասել է.«Թրամփը տարաձայնության սերմեր է ցանում Եվրոպայում, ինչը Ռուսաստանի օգտին է լինելու»: Իսկ Վիրջինիա նահանգը ներկայացնող սենատոր Մարք Վարներն իր թուիթերյան իր էջում գրել է.«Թրամփի քայլը հենց այն քայլն է, ինչին ձգտում է Պուտինը»:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ևս զարմանալի ու ոչ-կառուցողական է գնահատել ՆԱՏՕ-ի դեմ ուղղված Թրամփի քննադատությունը: «Թրամփն անընդհատ հեղինակազրկում է ԱՄՆ-ին աշխարհում ու մեծ հարվածներ հասցնում այս երկրի շահերին». ասել է Ջոն Քերին:
ԱՄՆ նախագահը չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրն այդ կազմակերպության անդամ երկրներին քննադատել է: Նա սպառնացել, որ եթե նրանք անհապաղ չավելացնեն իրենց ռազմական բյուջեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից: