Սենատի օրինագիծը՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալը կանխելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i96239-Սենատի_օրինագիծը_ՆԱՏՕ_ից_ԱՄՆ_ի_հավանական_դուրս_գալը_կանխելու_համար
ԱՄՆ սենատորները ձգտում են կանխարգելել ՆԱՏՕ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի ինքնագլուխ քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2018 12:37 Asia/Tehran
  • Սենատի օրինագիծը՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալը կանխելու համար

ԱՄՆ սենատորները ձգտում են կանխարգելել ՆԱՏՕ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի ինքնագլուխ քայլը:

Երկուշաբթի օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական սենատորները փորձում են գնտել մի ելք, որով հնարավոր կլինի կանխել չեզոքացնել ՆԱՏՕ-ից դուրս գալու համար Դոնալդ Թրամփի քայլերը:

ԱՄՆ-ի որոշ սենատորների, այդ թվում Սենատի ռազմական կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնի կողմից արծարծված նոր օրինագծի համաձայնձ այդ երկրի նախագահը ՆԱՏՕ-ից դուրս գալու համար պետք է ստանա Սենատի անդամների երկու երրորդի համաձանությունը:

Այս օրինագիծը նույպես Սենատի իրավական հարցերով խորհրդատուին իրավասություններ է տալիս ձախողել ԱՄՆ նախգահի ու կառավարության կողմից ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկացած փորձ:

Հատկանշական է, որ օրինագիծն արծարծվում է այն դեպքում, երբ չնայած Դոնալդ Թրամփը ուղղակիորեն  չի սպառնացել, որ դուրս կգա ՆԱՏՕ-ից, սակայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա և Թրամփը շարունակ կոչ է անում ավելացնել ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների ռազմական բյուջեն: