Սենատի օրինագիծը՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալը կանխելու համար
ԱՄՆ սենատորները ձգտում են կանխարգելել ՆԱՏՕ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի ինքնագլուխ քայլը:
Երկուշաբթի օրը, Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական սենատորները փորձում են գնտել մի ելք, որով հնարավոր կլինի կանխել չեզոքացնել ՆԱՏՕ-ից դուրս գալու համար Դոնալդ Թրամփի քայլերը:
ԱՄՆ-ի որոշ սենատորների, այդ թվում Սենատի ռազմական կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնի կողմից արծարծված նոր օրինագծի համաձայնձ այդ երկրի նախագահը ՆԱՏՕ-ից դուրս գալու համար պետք է ստանա Սենատի անդամների երկու երրորդի համաձանությունը:
Այս օրինագիծը նույպես Սենատի իրավական հարցերով խորհրդատուին իրավասություններ է տալիս ձախողել ԱՄՆ նախգահի ու կառավարության կողմից ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկացած փորձ:
Հատկանշական է, որ օրինագիծն արծարծվում է այն դեպքում, երբ չնայած Դոնալդ Թրամփը ուղղակիորեն չի սպառնացել, որ դուրս կգա ՆԱՏՕ-ից, սակայն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա և Թրամփը շարունակ կոչ է անում ավելացնել ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների ռազմական բյուջեն: