Պակիստանյան Լահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 50 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i9751-Պակիստանյան_Լահորում_տեղի_ունեցած_պայթյունի_հետեւանքով_50_մարդ_է_զոհվել
Պակիստանյան Լահորում քաղաքային զբոսայգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2016 05:22 Asia/Tehran
  • Պակիստանյան Լահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 50 մարդ է զոհվել

Պակիստանյան Լահորում քաղաքային զբոսայգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Պայթյունը տեղի է ունեցել Գուլշան է-Իքբալ զբոսայգում, որտեղ մարտի 27-ի երեկոյան մեծ թվով քաղաքացիներ են հավաքված եղել:

Ոստիկանության հաղորդմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտը: Առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Լուրերի համաձայն, ահաբեկչությունն ուղղված է եղել քրիստոնյաների դեմ, որոնք Զատկի տոնի առիթով հավաքվել էին զբոսայգում:

Բոլոր խոշոր հիվանդանոցներն արտակարգ ռեժիմով տուժածների են ընդունում: