Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/world-i97842-Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_նախագահների_համատեղ_մամուլի_ասուլիսը_Թեհրանում
ԻԻՀ նախագահն հայտարարել է, որ Թեհրանի գագաթնաժողովը Սիրիայի մասին կայացել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները մտածում է նոր մեղադրանք ներկայացնել Սիրիայի կառավարության դեմ և փորձում նոր անօրինական միջամտության կատարել այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2018 15:14 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն հայտարարել է, որ Թեհրանի գագաթնաժողովը Սիրիայի մասին կայացել է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները մտածում է նոր մեղադրանք ներկայացնել Սիրիայի կառավարության դեմ և փորձում նոր անօրինական միջամտության կատարել այդ երկրում:

ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահները Թեհրանում գումարված եռակողմ նստաշրջանի ավարտին կայացած մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ընդգծել է, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պնդում են,  որ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը չպետք է միջամտեն Սիրիայում, քանի որ այդ երկրում օտարերկրյա ռազմական միջամտությունը սիրիացիների համար կարող է ավելի բարդ հարցեր առաջացնել:  

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երեք երկրների միջեև բանակցությունները տեղի են ունեցել շատ բարեկամական մթնոլորտում:

Թուրքիայի նախագահը Ռեջեբ Թայիբ Էրդողան նույնպես գտնում է, որ հնարավորինս շուտ պետք է  լուծել Սիրիայում տեղի ունեցող հումանիտար աղետը: