Միջազգային հանրությունը հեշտությամբ չի անտեսի Խաշողջիի սպանությունը. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i99126-Միջազգային_հանրությունը_հեշտությամբ_չի_անտեսի_Խաշողջիի_սպանությունը._ՄԱԿ
ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցաբեր Դեյվիդ Քայն արձագանքելով Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանն ասել է. «Միջազգային հանրությունը հեշտությամբ չի անտեսելու Խաշողջիի սպանությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 03:49 Asia/Tehran
  • Միջազգային հանրությունը հեշտությամբ չի անտեսի Խաշողջիի սպանությունը. ՄԱԿ

ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցաբեր Դեյվիդ Քայն արձագանքելով Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանն ասել է. «Միջազգային հանրությունը հեշտությամբ չի անտեսելու Խաշողջիի սպանությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցաբերը երկուշաբթի օրն ասել է. «Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Խաշողջիի սպանության մասին վկայող տեղեկություններին զուգահեռ, այդ կապակցությամբ պետք է անցկացվի միջազգային անկախ հետաքննություն»:

«Եթե Խաշողջիի սպանությունը հաստատվի, ՄԱԿ-ի խոսքի ազատության կոմիտեն միջազգային հանրությանը կոչ կանի անկախ մեխանիզմների միջոցով հայտնաբերել և պատժել սպանության հեղինակներին»,-հավելել է Դեյվիդ Քայը:

Խաշողջիի սպանության մասին լուրերի հրապարակումից հետո, իրավապաշտպան շատ կազմակերպություններ ու երկրներ պահանջել են Արաբիայի իշխանությունների դեմ լուրջ քայլեր ձեռնարկել:

 

Միջազգային Համաներում կազմակերպությունը կիրակի գիշեր արձագանքելով սաուդցի լրագրողի սպանությանը հայտարարել է. «Արաբիայի ռեժիմի կողմից Խաշողջիի սպանության հաստատումը կնշանակի առանց դատավարության մահապատիժ»:

Արաբիայի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին հոկտեմբերի 2-ին Արաբիայի հյուպատոսարան դիմելուց հետո անհետ կորել էր, ինչից հետո հայտնաբերվել էր նրա դին:

Ավելի վաղ, Խաշողջիի անունը հայտնվել էր Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի կողմից հետախուզող անձանց ցուցակում և այդ հիման վրա որոշ իտրավապաշտպաններ հայտարարել են, թե նա առևանգվել է Մոհամմեդ Բեն Սալմանի հրահանգով: