Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստում քննարկվելուց հետո, համաշխարհային գրանցում է ստացել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստը կայացել է դեկտեմբերի 14-ից 19-ը Ջամաիկայի հյուրընկալությամբ և կորոնավիրուսի համաճարակի պատճառով առցանց ձևաչափով:
Այդ նիստում, Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվող «Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի»(Ղարաքիլիսիսայի)ուխտագնացությունը, Հայաստանի հետ համատեղ ներկայացված հայտով և կազմակերպության բոլոր Իրավարարների համաձայնությամբ գրանցվեց համաշխարհային մշակութային ցանկում ,որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Իրանի Ոչ նյութական 16-րդ ժառանգություն:2008 թվականին Իրանում հայկական եկեղեցիների ընդհանուր փաթեթը քննարկվելով Կանադայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 32-րդ նիստում,ներկայացվել ու հաստատվել էր : Գրանցված փաթեթին մաս էր կազմում Թադեոս առաքյալի վանական համալիրը,սուրբ Ստեփանոս Նախավկայի և ԾորԾորի վանական համալիրները,այդ թվում տարածքի գյուղերը և գերեզմանատները:
Այս ուրախ լուրը հրապարակվեց 2020թվականի վերջին օրերին և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնի սեմին ,ցնծություն պատճառելով մշակութային ժառանգության ոլորտի ակտիվիստներին և քրիստոնյաներին: Շնորհավորելով Հիսուս Քրիստոսի Ս․ Ծննդյան տոնը , այս հաղորդման ընթացքում կխոսենք Ս․ Թադեի վանքի ուխտագնացության և կրոնական արարողության մասին։
Իրանը անվանել են կրոնների և էթնիկ ազգերի խաչմերուկ :Դժվար է գտնել որևէ կրոն ,որն այս մեծ երկրում իր հետքը թողած չլինի:Զրադաշտից բացի ,ով իրանցի և աստվածապաշտ մարգարե էր,Աբրահամական բոլոր կրոնները ,իշարս հրեականությունը,քրիստոնեությունը և իսլամը առաջին իսկ օրերից Իրանում ունեցան հետևորդներ: Բնական է ,որ Իրանում աշխարհի մեծ կրոնների պատմական ներկայության արդյունքում ,այս մեծ երկրի զանազան վայրերում կոթողներ գոյություն ունենան,որոնք վկայում են թե ՝կրոնների խաղաղ գոյակցության մասին և թե՝ մարդկային մշակութային ժառանգության մաս կազմում:
Երկու վանքեր՝ Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Թադեոս Առաքյալի կամ Թադեի վանքերը ,թե քրիստոնեական պատմության և թե՝արվեստի ու ճարտարապետության առումով ,իհամեմատություն այլ եկեղեցիների առավել կարևորություն ունեն և Թավրիզի մոտակայքում զբոսաշրջության կարևոր գրավչություններից են համարվում:
Թադեի վանքը(Ղարաքիլիսեն) գտնվում է Իրանի հյուսիս արևմտյան տարածքում ՝Չալդրան դաշտում ,և Իրանում քրիստոնեական առաջին կոթողներից է: Վանքը իր սև քարերի պատճառով կոչվում է «Ղարաքիլիսա»այսինքն «Սև եկեղեցի»:Հայկական անվանում է՝ Թադեի վանք: Այդ անվանումը առնչակից է Իրանում քրիստոնեության վաղ ներկայության հետ: Թադեոս առաքյալը,Հիսուս Քրիստոսի առաքյալներից էր ,ով 40 թվականին կարևոր դեր խաղաց աշխարհի այս տարածաշրջանում քրիստոնեությունը տարածելու գործում: Նրա քարոզչությունների արդյունքում Սանատրուկ թագավորը, իր դուստրը և մեծ թվով մարդիկ ընդունեցին քրիստոնեությունը,սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, Սանատրուկ թագավորը կարճ ժամանակ անց զղջում և կարգադրում է սպանել Թադեոս առաքյալին և նրանց ,ովքեր ընդունել էին քրիստոնեությունը (մոտավորապես3500 հոգու):Հետագայում Տրդատ թագավորի օրոք քրիստոնեությունը տարածվելով Հայաստանում հռչակվեց որպես պետական կրոն:
Թադեոս առաքյալը զոհվել է 66 թվականին և հողին հանձնվել այս տարածքում :Այս իսկ պատճառով ,այս վայրը քրիստոնյաների և իմասնավորի հայերի համար կրոնական յուրահատուկ արժեք է ներկայացնում:

1954 թվականից մինչ օրս պաշտոնապես շարունակվում են Ս․ Թադեի վանքի եռօրյա ուխտագնացությունը և կրոնական արարողությունները :Հուլիսի 13-ից 15-ը, տեղի ունեցող եռօրյա ուխտագնացության օրերին ուխտավորները վրաններ են տեղադրում տարածքում և մասնակցում կրոնական արարողություններին : Այդ օրերին կատարվում են մկրտություններ և Սուրբ պատարագ:
Այդ օրերին կրոնական արարողություններին զուգընթաց իրականանում են նաև այլ միջոցառումներ :Մատուցվում են հայկական ճաշատեսակներ և հնչում է հայկական ավանդական երաժշտություն : Ուխտագնացությունը համարվում է հայկական ամենամեծ հավաքը աշխարհում:Այս երեք օրերի ընթացքում իրար կողքի տեղակայված վրաններում ուխտավորների միջև սերտ կապեր են ստեղծվում : Հիմնական արարողությունը մեկնարկում է վանքի զանգերի ղողանջով և օրվա Սուրբ պատարագը հաճախ մատուցում է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը :
Ընդհանրապես արարողությանը ներկա են լինում հայոց առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներ ու հոգևորականներ ՝Ուրմիայից ,Երեւանից,Սպահանից եւ Թեհրանից,իսկ Սուրբ պատարագից հետո օրհնվում է ջուրը և Նշխարհը և բաժանվում հավատացյալներին ,իսկ Թադեոս առաքյալի մասունքը պարունակող սուրբ Աջով վանքի տարածքով շրջում է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը և հոգևոր թափորը ու ժողովուրդը աղոթում ու համբուրում է սուրբ աջը:
Արարողությանը մասնակցում են զանազան երկրներից հայ ուխտավորներ,ինչպես ՝Հայաստանից,Սիրիայից,Լիբանանից, Նիդերլանդներից,Ֆրանսիայից, Ավստրիայից ,Գերմանիայից ու Կանադայից: Ուխատվորները այդ օրերին զբաղվում են աղոթելով և ոմանք մկրտում են իրենց զավակներին: Նրանք վառում են մոմեր և մատաղ անում և Աստծուց թողություն հայցում:

Թադեի վանքը բաղկացած է երկու համակցված կառույցներից մեկը սև քարերով ,իսկ մյուսը սպիտակ :Մեկը 700 ամյա իսկ մյուսը 200 ամյա վաղեմիությամբ: Վանքը ըստ երևույթին կառուցվել է V-րդ դարում:Վանքի ներկայիս հին հատվածը կառուցվել է մոնղոլական Իլխանների օրոք, որը 1319թ. երկրաշարժի ժամանակ խիստ վնասվել է: Վերակառուցվել է 1329թ-ին Զաքարիա եպիսկոպոսի օրոք,հետագայում 1653 թվականին Մկրտիչ եպիսկոպոսի ջանքերով ընդլայնվել է և նորոգվել:
Վանքի արևմտյան հատվածը ,որը պատված է սպիտակ քարերով կառուցվել է 500 տարի անց քաղաքական նպատակներով: 19-րդ դարի սկզբում, երբ Ռուսաստանի ցարը Կովկասի քրիստոնյաներին հովանավորելու պատրվակով գրոհեց Իրանի դեմ, Ղաջարների իշխանությունը վախենալով հայերի և ռուսների համագործակցությունից , հայերին սիրաշահելու համար քայլեր ձեռնարկեց :Իրանի բանակի հրամանատար և Ղաջարների դինաստիայի թագավոր՝ Ֆաթալի շահի գահաժառանգ Աբբաս Միրզան , ընդլայնեց Թադեի վանքը արևմտյան հատվածը ,որին ավելացրեց սպիտակ քարերով ու խաչքարերով և գեղեցիկ զանգագատնով մի շենք:
Վանքի պատերին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով,փորագրված քառյակի իմաստը հետևյալն է՝
Բացի իմ ավերված սրտից ,որը չի կարելի վերականգնել
Աշխարհում տեսած յուրաքանչյուր ավերակ շենանում է
Ասաց ,այս երկտողը համարիր վերանորոգման տարեթիվը
Թադեոս վանքը վերանորոգվեց իր անցյալի պես
Ս․ Թադեի վանքի սև հատվածի հարդարանքը պարզունակ է և Զաքարիա եպիսկոպոսի օրոք վանքի վերանորոգման ժամանակ , հին գմբեթը կառուցապատվում է սպիտակ քարերով,սրբաքանդակներով և զարդաքանդակներով: Մյուս կողմից, սպիտակ հատվածի զարդարանքները սեւ հատվածի զարդարանքների դիմաց են գտնվում և այսպիսով Թադեի վանքի պատմական հուշարձանի զարդաքանդակներում գլուխգործոց է ստեղծվում: Այս զարդերը շատ յուրօրինակ և եզակի են, քանի որ դրանց քարերը բոլորը կրաքարից են և հեշտությամբ տաշվում և ծավալվում են:
Վանքի քանդակներում նկատելի են բուսական զարդաքանդակներ,սրբերի, առաքյալների,Հիսուս Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի պատկերները: Հետաքրքրական է, որ զարդաքանդակների մեջ աչքի են ընկնում պատկերներ իրանական Շահնամե էպոսից:

Հայաստանում Խորհրդային միության իշխանության տարիներին, արգելված էր Հայաստանից ուխտավորների հոսքը դեպի Թադեի վանք:Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո ,Հայաստանից ուխավորները մեկնում են Իրան ՝ մասնակից լինելու վանքի ամենամյա ուխտագնացությանը:
Պատմության ընթացքում Ս․ Թադեի վանքը բազմիցս է զանազան ուժերի ու պետությունների հարձակմանը ենթարկվել և բնական աղետները ևս խիստ վնասել են վանքին ,որը սակայն վերանորոգվել է կառավարությունների և բարերարների միջոցով: Յուրահատկություններից մեկը ,որով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային կազմակերպությունում գրանցվեց Թադեի վանքը հետևյալն էր , որ շենքը ներկայացնում է մարդկային արժեքների փոխանակումը որոշակի ժամանակահատվածում մշակութային մի տարածքում և եզակի է ճարտարապետական և բնապատկերի տեսանկյունից:Սուրբ Թադեոս վանքի կառույցի տեխնիկան և ծավալը պատկերավոր արվեստի ամենահազվագյուտ գործերից մեկն է, և նկատի առնելով այս պատմական կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները , վանքի և նրա հիմնական մուտքի պաշտպանական պատերի առկայության պատճառով այս կառույցը նման է բերդի: Նրա չորս անկյուններում կան հինգ կամարակերպ դիտակետեր:
Հակառակ հայկական սկզբնական եկեղեցիների ,որոնք քառակուսի են ,այս վանքը ուղղանկյուն է : Արևելյան հատվածը կառուցվել է սև քարերով: Վանքի հարակից բլուրի վրա է գտնվում Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտի գերեզմանը ,ով նահատակվում է քրիստոնեությունը ընդունելու պատճառով:Վանքի ներսի հատվածում կան գերեզմաններ և մկրտության ավազան ,իսկ դրսի պատերը պատված են զարդաքանդակներով: Վանքի խորանի առաստաղը գեղեցիկ կերպով զարդարված է սեւ-սպիտակ մարմարե քարերով: Իսկ մոմավառության համար վանքի մեջ հատուկ վայր է նկատի առնվել:
Մի խոսքով Չալդրանի դաշտավայրում Սուրբ Թադեոս առաքյալի վանքը, Սեֆյան դինաստիայի օրոք Էսմայիլ շահի նախարար Սեյեդ Սադրեդդինի , և Չալդրանի նահատակների գերեզմանները ,նաև այս տարածքում պատմական այլ կոթողներ ,պատճառ են դարձել ,որ Չալդրանը որպես զբոսաշրջային կենտրոն ամեն տարի հյուրընկալի մեծ թվով ներքին ու արտասահմանյան զբոսաշրջիկների : Հուսանք ,որ համաշխարհային ժառանգության ցանկում այս կոթողի գրանցմամբ,ականատեսը կլինենք զանազան երկրների ուխտավորների առավել ներկայության ,որոնք ,որպես մշակութային դեսպաններ ,կփոխանցեն իրանցիների խաղաղասիրության և Աբրահամական կրոնների հետևորդների նկատմամբ հարգանքի ուղերձը: