Իրանը՝ 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին (4)
Շատ երկրներում ընտրությունների դիտարկման առաքելություն իրականացնելու համար կան օրինական կառույցներ ու շրջանակներ։
Այսօր բոլոր երկրներում և ընտրական համակարգերում, սկզբունքն առողջ ընտրությունների անցկացման ապահովումն է, և թեկնածուների հաստատումը կամ մերժումը, ինչպես նաև ընտրությունների գործադիր մարմնի անդամների դեմ թեկնածուների բողոքներին ու հայցերին հետամուտ լինելը։ Փաստորեն, ընտրությունների դիտարկման առաքելության հարցը չի սահմանափակվում միայն Իրանով, և գրեթե բոլոր երկրներում լինում են ընտրություններ և դրանց օրինական իրականացումը վերահսկող կառույցներ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Պահապան խորհուրդը, Թուրքիայում Սահմանադրական դատարանը, Եգիպտոսում Քննադատության դատարանը, Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը և Արդարադատության գերագույն դատարանը, Գերմանիայում Սահմանադրական դատարանը, ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատը և Սենատը, Բրիտանիայում Համայնքների պալատը և Ռուսաստանում Սահմանադրական դատարանը ընտրությունները վերահսկող կառույցներ են:
Հետևաբար, Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի նման, այլ երկրներում ևս կան խորհուրդներ կամ դատարաններ, որոնց պարտականությունը ընտրությունների հավաստիությունը վերահսկելն է:
Այլ կերպ ասած՝ այլ երկրներում ընտրությունները վերահսկող կառույցների առկայությունը կասկածի տակ չէ, և միայն այդ կառույցների բնույթն է տարբեր, ինչը նույնպես կախված է երկրների քաղաքական-իրավական կառուցվածքից: Փաստորեն, այն, ինչը կասկածներ է հարուցում ընտրությունները վերահսկող կառույցի բացակայության կապակցությամբ, բխում է բացառապես այլ երկրների սահմանադրական իրավունքների և ընտրական համակարգերի մասին իրազեկվածության բացակայությունից:
---
Աշխարհի շատ ժողովրդավարական երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկվում են Սահմանադրական դատարանի կողմից: Այս առումով կարող ենք նշել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան և Ֆիլիպինները: Ավստրիայում Սահմանադրական դատարանը, որի անդամները կառավարության առաջարկով և նախագահի հրամանագրով, ընտրվում են Ազգային ժողովի և Դաշնային խորհրդի կողմից վերահսկում է ընտրությունների գործընթացները։
Ֆիլիպինները երկպալատ խորհրդարանական համակարգ ունի։ Երկու խորհրդարաններից յուրաքանչյուրն ունի իր սահմանադրական դատարանը: Յուրաքանչյուր դատարան բաղկացած է 9 հոգուց: Գերագույն դատարանն առաջադրում է երեք և «Մեծամասնություն» ու «Փոքրամասնություն» կուսակցություններից յուրաքանչյուրը ևս երեք դատավորների: Ամենաշատ փորձ ունեցող երեք դատավորներից յուրաքանչյուրն ընտրվում է դատարանի նախագահության համար: Սահմանադրական դատարանը պարտականություն ունի վերահսկել խորհրդարանական ընտրություններն ու Խորհրդարանի որոշումները։
Ֆրանսիայում Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն `Սահմանադրական խորհուրդը վերահսկում է ընտրությունների գործընթացները, և հետամուտ լինում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքներին:
Ֆրանսիայի 1958 թ․-ի սահմանադրությունն է այդ լիազորությունները փոխանցել Սահմանադրական խորհրդին: Խորհուրդը կարող է քննարկումներից հետո մերժել բողոքը և ներկայացված հայցը, չեղարկել ընտրությունները կամ փոխել հայտարարված արդյունքները:
Ֆրանսիայի ընտրական համակարգում նախագահական ընտրությունների թեկնածուների անհատական հաստատումը պահանջում է երկրի 1000 հայտնի դեմքերի ստորագրությունը, որոնք պետք է լինեն կուսակցական և պետական գործիչներ: 59-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների և սենատորների ընտրությունների ընտրության շուրջ տարաձայնություններ ծագելու դեպքում Սահմանադրական խորհուրդն է որոշում ընդունում։ Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ 1962 թվականի փոփոխություններից հետո, ՆԳ նախարարությունն է վերահսկում նախագահի թեկնածուների և խորհրդարանի անդամների արժանավորության հարցը: Ընտրություններին մասնակցողները պետք է հաստատվեն ՆԳ նախարարության կողմից:
Այլ երկրներում նույնպես նախատեսվում են ընտրությունները վերահսկող մարմիններ: Օրինակ՝ համաձայն Ռումինիայի Սահմանադրության 47-րդ հոդվածի. Ազգային մեծ ժողովը վերահսկում է յուրաքանչյուր պատգամավորի ընտրության ճշգրտությունը կամ անճշտությունը և որոշում կայացնում հաստատել կամ չեղյալ հայտարարել նրա ընտրությունը:
Այլ երկրներում ընտրությունների դիտարկման գործընթացի մեկ այլ առանձնահատկությունը, դրա համապարփակությունն է: Սա նշանակում է, որ դիտարկումը ներառում է ընտրական գործընթացի բոլոր փուլերը: Ֆրանսիայի Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական խորհուրդը վերահսկում է ընտրությունների գործընթացները, և հետամուտ լինում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքներին: Այս մոնիտորինգը ընդգրկում է ընտրությունների բոլոր փուլերը սկզբից մինչև վերջ, և դրա համար չի պահանջվում շահագրգիռ կողմերի հայցը, չնայած այս գործընթացում խորհուրդը նույնպես կարող է ներգրավվել:
Ճապոնիայի Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի յուրաքանչյուր պալատի անդամների արժանավորության մասին որոշումը կայացնում է նույն պալատը:
Քաղաքագետ և համալսարանի դասախոս դոկտոր Մորթեզա Քազեմի Դինանն անդրադառնալով այլ երկրներում նման կառույցների առկայությաննն ասում է․ «Բացի Իրանում Պահապանների խորհրդից, որը կրում է այս լուրջ պատասխանատվությունը, այլ երկրներում ևս իրավական հաստատություններ են նշանակված ընտրությունների գործընթացը վերահսկելու համար: Եվրոպական երկրներում այս վերահսկողությունն իրականանում է ամենայն բծախնդրությամբ: Ֆրանսիայում այդ լուրջ պատասխանատվությունը վերապահված է Գերագույն դատարանին: Գերմանիայում, Սահմանադրական դատարանը և Ռուսաստանում մի շարք կառույցներ են վերահսկում ընտրությունները»:
Որոշ երկրներում ընտրությունների Գերագույն ընտրական խորհուրդն է վերահսկում ընտրությունների պատշաճ անցկացումը: Այս առումով կարող ենք վկայակոչել Թուրքիայի ընտրությունների դիտարկման օրենքները:
Թուրքիայի Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններն ու հանրաքվեներն անցկացվում են դատական իշխանության վերահսկողության և ղեկավարման ներքո և հիմնված են ազատության, հավասարության, ուղղակի և գաղտնի քվեարկության վրա: 79-րդ հոդվածում նշվում է նաև. «Ընտրություններն անցկացվում են ընդհանուր կառավարման և դատական իշխանության վերահսկողության ներքո: Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ձեռնարկել է բոլոր գործադիր քայլերը՝ ապահովելու ընտրությունների պատշաճ անցկացումն՝ սկզբից մինչև վերջ։ Գերագույն ընտրական խորհուրդն քննարկում է քվեարկությունից առաջ և հետո ընտրախախտումների վերաբերյալ հայցերը և որոշում կայացնում այդ երկրի Ազգային մեծ ժողովի անդամների վերընտրման մասին։ Ոչ մի պաշտոնյա չի կարող առարկել Գերագույն ընտրական խորհրդի որոշմանը»։
Գերագույն ընտրական խորհուրդը բաղկացած է 7 հիմնական անդամներից և 4 այլընտրանքային անդամներից: Դրա յոթ անդամներն ընտրվում են Գերագույն վերաքննիչ դատարանի ընդհանուր ժողովի, իսկ մյուս հինգը ընտրվում են Պետական խորհրդի ընդհանուր ժողովի կողմից, գաղտնի քվեարկության արդյունքում։