Հայացք՝ շաբաթվա իրադարձություններին
https://parstoday.ir/hy/radio/iran-i142170-Հայացք_շաբաթվա_իրադարձություններին
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2021 07:11 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Հայացք շաբաթվա իրադարձություններին» հաղորդումը:

Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսվել է անցյալ շաբաթ ՝ Իրանի Սահմանադրության Պահապանների  խորհրդի կողմից արժանավորությունը հաստատված  թեկնածուների անունների պաշտոնական հայտարարությամբ:

Հինգշաբթի առավոտյան տեսակապի ձևաչափով Իսլամական խորհրդարանի նախագահի և պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին շատ կարևոր ելույթ ունենալով  ընտրությունների վերաբերյալ և բացատրելով ընտրությունների քարոզարշավների ընթացքում թույլատրելի և անթույլատրելի հանգամանքները շեշտել է.«Ընտրությունների արդյունքները տարիներ ազդելու են  ժողովրդի և երկրի կյանքի վրա, և հուսանք  որ հունիսի 19-ի ընտրությունները հակառակ թշնամիների ցանկության , Իրանի  համար կդառնան  պատվաբեր, արժանապատվությունը և հպարտությունը ապահովող»:

Հեղափոխության գերագույն առաջնորդը անդրադառնալով Պահապանների խորհրդի դեմ ուղղված որոշ բողոքներին  ,ընդգծել  է.«Իհարկե այդ բողոքների դրդապատճառները տարբեր են: Ոմանք կարեկցանքից և ցածր մասնակցության մտահոգությունից ելնելով են բողոքում, իսկ ոմանք էլ  վրդովվում են, քանի որ իրենց թեկնածուի արժանավորությունը չի հաստատվել , բայց ոմանք դեմ են Պահապանների խորհրդի սկզբունքին և  վիրտուալ միջավայրում ու մամուլում իրենց հրապարակած նյութերով փորձում են այս առիթն օգտագործել  խորհրդից վրեժ լուծելու համար»:

Ընտրություններին  մասնակցելն անտարակույս ունի մեծ  կարևորություն և  պետական ​​պաշտոնյաների ընտրությունը,  ընտրությունների արդյունքներից մեկն է,սակայն կարևորագույնը ՝երկարատևում դրա քաղաքական,տնտեսական ու սոցիալական ազդեցությունն է:

Հեղափոխության Գերագույն Առաջնորդը  յուրաքանչյուր  ընտրության պարագային  ներկայությունը, համարել է որպես Իրանի հեղինակությունը, վեհությունն ու անձեռնմխելիությունը պահպանելու միջոց:

Այս զգայուն պայմաններում , նա  անդրադառնալով հունիսի 18-ի ընտրություններin ցածր մասնակցության հավանականության վերաբերյալ որոշ մտահոգություններին ՝ ասել է.«Ես համոզված եմ, որ մարդկանց մասնակցության  չափը կապ չունի այս կամ այն ​​անվան հետ: Մարդիկ փնտրում են այնպիսի անձնավորության, որն ունի  կառավարելու կարողություն, ուժեղ կամք և բարձր արդյունավետություն  երկրի խնդիրները լուծելու համար: Նրանց համար նշանակություն չունի, թե ինչ կոչում ունի այս անձը կամ ինչ խմբակցությունից է նա, իհարկե, սա կարող է կարևոր լինել քաղաքական խմբերի, բայց ոչ  հասարակության համար»:

Մեծարգո այաթոլլահ Խամենեին  հիշատակել է.«Կարևոր խնդիրն այն է, որ թեկնածուները  համոզեն ժողովրդին, որ իրենք գիտեն   հասարակության խնդիրների մասին ու  իրենք ղեկավար են, հնարամիտ ու ազնիվ, և որ նրանք ունեն երկիրը կառավարելու կարողություն»:

Իսլամական Հանրապետության կյանքի ավելի քան չորս տասնամյակների փորձը և ընտրություններին ժողովրդի մասնակցությունը  վկայում է այն մասին ,որ ինչքանով ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցի ընտրություններին  դրա ազդեցությունները ավելի շատ են իհայտ գալիս ժողովրդավարության  կենսունակության և իսլամական հանրապետության հզորացման առումով: Իրանի ժողովուրդը իր առավելագույն ներկայությամբ ,ամեն անգամ  այս հզորությունն աշխարհին ի ցույց է դրել   և ընտրություններին մասնակցելով ,ավելի է ամրապնդել համակարգի հիմքերը:

Անդրադառնալով հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր ընտրությունների հետ  թշնամիների հակադրությանը, հատկապես Սահմանադրության փոփոխությունից և կառավարության գործադիր պարտականությունները նախագահին հանձնվելուց հետո, Հեղափոխության առաջնորդը  ասել է.«Այս 42 տարվա ընթացքում թշնամիների քարոզչական օրակարգը եղել է այն, որ ընտրություններից առաջ նրանք ասում են, թե ժողովուրդը չի մասնակցելու ընտրություններին: Իսկ ժողովրդի  մասնակցելուց հետո, ասում են, որ ընտրությունները նախապես ծրագրված էին, իսկ որպես նախագահ ընտրված անձնավորության մասին էլ  ասում են, որ նա ոչ մի լիազորություն  չունի:

Հիմա էլ թշնամու քարոզչական օրակարգը նույնն  է:Նրանք փորձում են համոզել ժողովրդին, որ անօգուտ են ընտրություններն ու նախագահի ընտրությունը:

Սահմանադրության Պահապանների խորհուրդը անցյալ  երեքշաբթի օրը ՝ տասնօրյա օրինավոր քննարկումներից հետո ճշտված ժամկետին  ​​, երկրի ընտրությունների կենտրոնական շտաբին  ներկայացրեց Իրանի նախագահի թեկնածուների անվանացանկը:

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ  նախագահական ընտրությունների թեկնածուներն են՝  ՝Սաիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզայի Միրղաեդը, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ամիր Հոսեյն ՂազիԶադե Հաշեմին, Մոհսեն Մեհրալիզադեն, և Աբդոլնասեր Հեմաթին:

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական և քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների  6-րդ շրջանի  ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին համայն երկրում: 

 

Իրանի արտգործնախարարը անցյալ շաբաթ իր Կովկասյան այցի շրջագծում ,Բաքու այցից և այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ,ժամանեց Երևան:

Այցը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմից մի քանի ամիս անց, որն ի վերջո, հանգեցրեց Մոսկվայում  զինադադարի մասին համաձայնության,  բայց երկու երկրների միջև տարաձայնությունները դեռևս շարունակվում են: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ և զգայնությամբ  հետևում է վերջին  շաբաթների զարգացումներին երկու հարևան երկրների սահմաններում և պատրաստակամություն է հայտնել օգնել այս վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։

Վերջին ամիսներին, հատկապես Ղարաբաղյան պատերազմում Իրանի վճռական  և արդար դիրքորոշումներից հետո, Թեհրանն ու  Բաքուն գտնվում են հարաբերությունների զարգացման ուղու վրա, և այդ առաջընթացի վկան  է՝ փոխադարձ պատվիրակությունների փոխանակումը և համատեղ տնտեսական հանձնաժողովի անցկացումը:

Միջազգային հարցերի փորձագետ Վալի Քալեջիի համաձայն.«1990-ականների սկզբից Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականության ձևաչափը հետևյալն է,որ  տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեին հարևան երկրների կողմից ՝ առանց անդրտարածաշրջանային ուժերի ներկայության և այսօր այս կարևոր ձևաչափը պահպանվում է Կովկասի տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության մեջ»:

Իրանի սկզբունքային դիրքորոշումը հարևան երկրների տարածքային ամբողջականությանը սատարելն ու պաշտոնական աշխարհագրական սահմանների փոփոխությանը դեմ գնալն է:Այս սկզբունքային դիրքորոշումից ելնելով ՝ Իրանը ,վճռականորեն  հովանավորել  է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը և դեմ գնացել  այս երկրի մասնատմանը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է արդյունավետ դեր խաղալ  Ադրբեջանի ազատագրված տարածքների  վերակառուցման գործում և, տնտեսական համագործակցությունների զարգացմանը զուգընթաց, դերակատար լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում:Անտարակույս Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը  բխելու է Հայաստանի  շահերից, և այդ երկիրը ,որը Ղարաբաղյան հակամարտության պատճառով տարիներ տնտեսական դժվարությունների դիմաց է կանգնած եղել կընթանա տնտեսական զարգացման և տարածաշրջանի երկրների ,նույնիսկ Ադրբեջանի հետ համագործակցության ուղղությամբ: Այս շրջագծում Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը մտքերի փոխանակում են կատարել տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցերի և երկկողմ հարաբերությունների վերջին իրադարձությունների շուրջ:

 

Հայաստանում ,Իրանի ԱԳՆ-ն մտքերի փոխանակում է կատարել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների շուրջ։

Իրանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ   հանդիպման ժամանակ ընդգծելով տարածաշրջանում կայունությունը պահպանելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հարցում Իրանի շահագրգռվածությունը,մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող լարվածության կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ն հանդիպում ունենալով ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ ,Կովկասը համարել է կենսական նշանակություն ունեցո  տարածաշրջան ,և դրա անվտանգության ու խաղաղության պահպանումը համարել Իրանի ազգային անվտանգության խնդիրը և անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի սկզբունքային քաղաքականությանը ,շեշտել է տարածքային ամբողջականության հարգելը, տարածաշրջանի համայն ժողովրդի իրավունքների հարգելը և տարաձայնությունների խաղաղ կարգավորումը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ,Զարիֆը Իրանի պատրաստակամությունն է հայտնել աջակցելու  հարևան երկրների հետ տարձայձնությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։