Իմամ Խոմեյնին՝ հավերժական ճշմարտություն (Նվիրված՝ լուսահոգի իմամի մահվան տարելիցին)
https://parstoday.ir/hy/radio/iran-i142172-Իմամ_Խոմեյնին_հավերժական_ճշմարտություն_(Նվիրված_լուսահոգի_իմամի_մահվան_տարելիցին)
Մեծարելով Իմամ Խոմեյնիի հիշատակը և նրա ուղին , ցավակցություն ենք հայտնում բոլոր մուսուլմաններին՝ նրա մահվան տարելիցի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 16:13 Asia/Tehran

Մեծարելով Իմամ Խոմեյնիի հիշատակը և նրա ուղին , ցավակցություն ենք հայտնում բոլոր մուսուլմաններին՝ նրա մահվան տարելիցի կապակցությամբ։

Խորդադ ամիսը վերակենդանացնում է այն վսեմ մարդու հիշատակը, ում աննախադեպ խիզախության  ու առաջնորդության շնորհիվ Իրանի մուսուլման ժողովուրդը հասավ ազատության ու վեհության: Նա իրատեսական պատկերացում ունենալով ժամանակակից մարդու բարդ հարաբերությունների մասին, ուշադրության կիզակետում պահեց նրա կյանքի հիմնական հարցերը և իր վեհ անհատականությամբ փշրեց վախի ու շփոթվածության  պարիսպը ,որպեսզի  ժողովրդին փրկի բռնապետության ու ճնշման ճիրաններից:Նա իսլամական հեղափոխության  հիմնադիրը,առաջնորդը և ուսուցիչն է ,ով կոչվել է մեր ժամանակների կարևոր երևույթը:Իսլամական հեղափոխության մեծ ճարտարապետ լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվանից անցել է 32 տարի: Ոմանք ենթադրում են, որ ժամանակի անցումը նվազեցնում է նրա մասին հիշողությունը ,սակայն աշխարհում նոր իրադարձությունների  ընթացքը ,պատճառ է դարձել,որ  նրա ուղին և գործելաոճը  վերակենդանանա մարդկանց հոգիներում: Մարդ արարածը ենթադրում էր ,որ 21-րդ դարի վերիվայրումները թևակոխելով , իվերջո հասնելու է իրական երջանկության ,ազատության ու խաղաղության ,սակայն մի խմբի եսակենտրոնությունը ,կամասիրությունը և առավելատենչությունը ,մարդկային հասարակությունից խլել է այս առիթը: Հենց այստեղ է, որ Իմամ Խոմեյնիի հզոր և հոգևոր ձայնը `իր հանգիստ և տրամաբանական տոնայնությամբ իր կնիքն է դրոշմում հուշերում ,նա ասում էր.«Մարդու ազատության միակ ելքը աստվածային առաքյալների ,ինչպես Աբրահամի,Մովսեսի,Հիսուսի և Մուհամմադի ուղիներով ընթանալն է»: Իմամ Խոմեյնիի կարծիքով ՝ մարդկության պատմության  ամենամեծ հանցագործությունների արմատը պետք է փնտրել պաշտոնի ու դիրքի չարաշահման մեջ ,քանի որ այդ  հատկությունը արմատավորվել  է մարդու մեջ,մարդուն միշտ պետք են առաջնորդներ, որոնք իմաստություն և գիտելիքներ ունենալով հանդերձ `նրանց գոյությունը առլեցուն լինի մարդկանց հանդեպ սիրով և միաստվածության վեհությամբ:Նա անձամբ նման յուրահատկություններով հիմքը դրեց 20-րդ դարի ամենամեծ հեղափոխություններից մեկի  և մարդկանց մեջ ամենա կատարյալ ձևով վերակենդանացրեց իրավատենչության ու մարդկային բարոյականության ոգին: 

Իմամ Խոմեյնու հայեցողությունը ,տեսլականը  և կյանքը յուրահատուկ էր:Երիտասարդության և ուսման տարիներից սկսյալ իմամի հոգեւոր մթնոլորտը տարբերվում էր քաղաքական այլ ղեկավարներից: Դժվարություններով  զուգորդված սկսեց  հասարակ կյանքը: Նրա գիտական, իրավական, սկզբունքային, միստիկական գաղափարները, հստակ քաղաքականությունն ու յուրահատկությունը նրան դարձրել են անմոռանալի: Նա փիլիսոփայության մեջ ազատ էր, միստիկայի մեջ՝ իմաստուն:Իր կյանքի տասնյակ տարիներ ,նա զբաղվել է գիտությամբ,հետազոտությմաբ ու հեղինակային գործերով:Բազմաթիվ գրքեր է հեղինակել և դաստիարակել բազմաթիվ աշակերտների : Իր քաղաքական  պայքարի ընթացքում ,իմամը չի անդամակցել քաղաքական որևէ կուսակցության:Նա բոլոր մարդկանց այն պատճառով ,որ մարդ են և ունեն աստվածահաճ,ճշմարտություն փնտրող և արդարատենչ վարքագիծ կոչ է անում պայքար մղել ընդդեմ սատանայաբարոների, խաբեբաների և բռնապետների և նրանց պարտավոր ու պատասխանատու համարում իրենց ճակատագրի նկատմամբ: Նա խոսում էր ժողովուրդների հետ և համոզված էր ,որ աշխարհի մեծ իրադարձությունները եթե իրականանան ժողովուրդների ու ժողովրդի զանգվածի միջոցով ,դա կլինի անպարտելի:Նրանք եթե դառնան զգոն ,կարող են աշխարհում մեծ իրադարձություններ ստեղծել և իրենց վրայից թոթափել  անարդարությունն  ու ճնշումները: Իմամ Խոմեյնին հակառակ քաղաքական շատ ղեկավարների, իր մասին մտածելու փոխարեն ,մտածում էր ժողովրդի  շահերի ու բարօրության մասին և անհրաժեշտության դեպքում ալեկոծում ժողովրդի օվկիանոսը: 

Այն ինչը Իսլամական հեղափոխության հանգուցյալ առաջնորդին քաջալերեց ընդվզել գոյություն ունեցող իրավիճակի դեմ ,Իրանի այդ օրերի հասարակության հեռանալն էր կրոնական ուսուցմուներից : Այն աստիճանի ,որ հասարակությունը լուրջ վնասներ էր ստացել աստվածային ու կրոնական գաղափարների ոլորտում :Իսլամն այսպես էին մեկանաբանում ,որ կրոնը որևէ կապ չունի հասարակության քաղաքական,սոցիալական ու մշակութային խնդիրների հետ և այն սահմանափակվում է անհատական աղոթքով ու արարողությունների իրականացմամբ: Կրոնի նմանօրինակ  ներկայացնելը  միշտ էլ նախընտրել են կոռումպացված և բռնապետական ​​ղեկավարները  և նրանց միջոցով այն  տարածվել է ժողովրդի  մեջ:Լուսահոգի իմամ Խոմեյնու կարծիքով ,մարգարեի մահվանից իվեր իսլամական հասարակությունը  նման հարված է ստացել ,որը վերջին ժամանակներում իր գագաթնակետին էր հասել,և այդ մասին նա ասել է.«Սա սատանայական պլան էր ,որը նախագծվել է Բանի Օմայեի և Բանի Աբբասի ժամանակաշրջաններից և այնուհետ ևս ինչ իշխնություն էլ որ կյանքի է կոչվել ,հաստատել է այդ խնդիրը    և վերջերս երբ արևմուտքի ու արևելքի ուղին բացվել է դեպի Իսլամական պետություններ ,այս խնդիրը հասել է իր գագաթնակետին ,որ Իսլամը անհատական խնդիր է անհատի և Աստծու միջև և քաղաքականությունը Իսլամից անջատ է և մուսուլմանը չպետք է  միջամտի քաղաքականության մեջ և հոգևորականները չպետք է  ներքաշվեն քաղաքականության մեջ»:Իմամ Խոմեյնին դեմ գնաց Իսլամը մեկուսացնելու գործոններին և նշեց.« Իսլամի առաջին իսկ օրերից Աստծու մարգարեի ժամանակվանից մինչ այն ժամանակ ,երբ շեղում չէր արձանագրվել, քաղաքականությունն ու կրոնը  միաձուլված էին»: Նա մեկ այլ ելութի ընթացքում, կրոնի աշխատունակությունը  պայմանավորված է համարել  մարդու անհատական ու հասարակական հարցերում դերակատարությամբ և ընդգծել է.«Քաղաքականությունը կրոնից անջատ է կարգախոսը ,գաղութատերերի  քարոզչություններից է ,որոնք ուզում են մուսուլման ժողովուրդներին հեռու պահեն իրենց ճակատագրին մասնակից դառնալուց»: 

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի  Խոսքերը փոխառնված են մաքրամաքուր իսլամից և մարդկանց բնածին  լեզվից:Նրա խոսքը բխում էր ժողովրդի զանգվածից ու բնածին վարքագծից:Մարդկությունը այն պատճառով է ընդառաջում նրա խոսքերը ,քանի որ նրա խոսքերը մի ազգի դիմաց մեկ ուրիշ ազգի կամ մի խմբի ու մտավորականների խոսքը ուրիշների հասցեին  չէ ,այլ՝աշխարհի  Աստվածահաճ, իրավատենչ ու բարեկեցության ձգտողների խոսքն է ,որոնք ձգտում են հանուն առողջ հասարակության:Այդ լեզուն արտահայտվեց պարզ, սահուն և տրամաբանական ձևով  և դարձավ աշխարհի իրավազրկվածների ու  տառապյալների լեզուն: Այդ պատճառով այս դիսկուրսը ավելի ընդունված և տարածված է մարդկային հասարակությունների մեջ: Եթե լուսահոգի ​​Իմամ Խոմեյնիի խոսքերը լսելի դառնան յուրաքանչյուր արդարամիտ մարդու համար , որը դեռ չի հեռացել իր մարդկային էությունից, նա, անտարակույս կհանձնվի  այս դիսկուրսին:Լուսահոգի իմամ Խոմեյնու պայքարը ընդդեմ բռնության , ուրիշների առավել ցանկություններին դիմակայելն ու դիմադրելը, առաջադիմության ու ջանասիրության հոգեկանը,մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը ,ժողովուրդներին մեծարելը և իրավունքները հարգելը  ,համարվում են իմամ Խոմեյնու գաղափարախոսություններից   ,որոնք մեծ ընդառաջում ունեն այսօրվա աշխարհում :Իմամ Խոմեյնին , կրոնական իշխանություն ստեղծելու և կրոնը քաղաքականության ու իշխանության ասպարեզ վերադարձնելու համար այն համոզումն ստեղծեց ,որ Իսլամի պատվիրաններն ունեն բնածին ու գործադրական արժեք ՝բոլոր ժամանակներում ու վայրերում ,քանի որ այս օրենքները մշակվել են ըստ մարդկանց բնության և բնածին հարցերը չեն փոփոխվում  ըստ ժամանակի ու վայրի  : Ինչպես օրինակ պատմության բոլոր ժամանակներում գոյություն ունի զավակի հանդեպ մոր սերը ,ուստի Իսլամի օրենքը որը մշակվել է մարդու բնազդի ու էության համաձայն ,մնայուն է ու գործադրելի :

Իմամ Խոմեյնին ,որպես իսլամական ումմայի արթուն գաղափարախոսություն ,հոգևոր անհատականություն էր:Նա որպես իսլամագետ օրենսդիր, Աստվածասեր միստիկ, և խիզախ ու իմաստուն ղեկավար ,քայլեր կիրառեց Իրանի հասարակության հիմքերը բարեփոխելու  համար և հեղափոխության հաղթանակով ,հիմքը դրեց Իսլամի ուսուցմունքներից ազդված համակարգի :Մի համակարգ ,որը ներկայացրեց արդի չափանիշներ ու օրենքներ և մարդկային արժանապատվության հիմամբ իրական մշակույթ:Իրանի Իսլամական Հանրապետություն անվամբ այս համակարգը ,այսօր ճանչված ու սիրված է շատ ժողովուրդների կողմից:  Նա այն մտավորակնն էր, ով իր հեռատեսությամբ առաջարկեց մուսուլմանների  արժանապատվության և աշխարհի ճնշվածների հզորացման տեսությունը: Համաշխարհային մեծապետականության  դեմ պայքարում Իմամ Խոմեյնիին և նրա ուղղություններին  հետևելը պայծառ հորիզոն է բացում բռնապետերից  և հեգեմոններից փրկվելու  ճանապարհին:Աստծո որոշած ճանապարհը մարդկության փրկչի `Հազրաթ Մահդիի  հայտնությունն է,որով   աշխարհը փրկվելու է բռնապետությունից ու ճնշումներից  և արդարությունը տարածվելու է  :Մեծարգո իմամը այս հաղթական ավարտի մասին այսպես է ասել.«Բարձրյալն Աստված խոստացել է,որ երկրագնդի իրավազրկվածներին հաղթական դարձնի բռնապետների նկատմամբ և նրանց կարգի իմամ ու առաջնորդ :Մոտ է բարձրյալն Աստծու խոստումը և ես հուսով եմ ,որ մենք ականատեսը կլինենք այս խոստման իրականացման և իրավազրկվածները կհաղթեն մեծապետականներին»: 

Այսօր ՝ 32 տարուց հետո , Իմամ Խոմեյնիի կողմից հաստատված իսլամական համակարգի դիրքն այն աստիճանի է կայունացել , որ այլևս կարիք չկա տարբեր փաստարկներով ապացուցել, որ իսլամական հեղափոխությունը ավելի վեր  է,մի ռեժիմի փլուզման համար  ակնթարթային ընդվզումից :Ներկայումս համաշխարհային քաղաքական գրականության մեջ և ավելի օբյեկտիվորեն ՝ գիտնականների   և քաղաքական գործիչների գիտական ​​նիստերում , և նույնիսկ աշխարհի գերուժերի պետական այրերի պաշտոնական բանակցություններում  խոսվում է այն մարտահրավերների մասին ,որ իսլամական հեղափոխությունն է ստեղծել քաղաքական ու մշակութային հավասարություններում: Կրոնական ինքնության վերականգնումը, մուսուլմանների նշանակալի դիրքը միջազգային հավասարություններում և իսլամական քաղաքակրթության  վերածննդի նշանների ի հայտ գալը,այն  հեղափոխության գործնական արտացոլումն է , որի ազդեցությունները ակնհայտ են իսլամական հասարակություններում և ժամանակակից աշխարհում:Իմամ Խոմեյնին հավերժ կենդանի ճշմարտություն է, որի ճանապարհի  շարունակումը մարդուն պարգևում է անկախությամբ,ազատությամբ և իրավացիությամբ հիմնավորված կյանք: Մեծարում  ենք Իմամ Խոմեյնիի հիշատակը և ուղին, որը իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հավաստմամբ հավերժական ճշմարտություն է և նրա մահվան տարելիցի առիթով ցավակցություն ենք հայտնում համայն աշխարհի մուսուլմաններին: