Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(8)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում քննարկելու ենք Իրանի հրթիռային զսպիչ կարողությունը սպառնալի ներկայացնելու արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումը: Ընկերակցեք մեզ:
Նպատակաուղղված կերպով որևէ թեմա կամ լուր ընդգծելը որոշ միջազգային լրատվամիջոցների ազդեցիկ հնարքներից է համարվում: Լրատվամիջոցներում որևէ թեմա մեծացնելով հանրային կարծիքի մոտ առաջնահերթություն է դառնում տվյալ գաղափարը:Որոշ միջազգային լրատվամիջոցներ անկողմնակալ տեղեկատվություն կատարելու փոխարեն, իրողությունները խեղաթյուրելով կամ խոշորացնելով, ծառայում են իրենց երկրի քաղաքական նկրտումներին:
Քաղաքական գործիչները լրատվամիջոցների միջոցով կարող են լսարանի մտքում կարևորել իրենց նպատակները և ուղղորդել հասարակական կարծիքը: Ինչպես որ պատահեց 1916թ. Վիլսոնի նախագահության օրոք, Կրիլ քարոզչության հանձնաժողովի կողմից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդը կտրականապես դեմ էր պատերազմին միջամտելուն, բայց վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը ժողովրդի մեջ այնպիսի ռազմատենչ զգացողություն առաջացրեց, որ նրանց մեծ մասը աջակցում էր պատերազմին միջամտելուն և գերմանացիներին ոչնչացնելուն: Նույն մոտեցումը կրկնվել է 2003 թ. զանգվածային ոչնչացման զենքի պատրվակով ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու ժամանակ, սակայն հետագայում այդպիսի զենքերի գոյությունը չապացուցվեց: Այսպիսով, զարգացումները խոշորացնելն ու իրողությունները խեղաթյուրելը որոշ լրատվամիջոցների հնարքն է՝ քաղաքական, անվտանգության և ռազմական նպատակներ հետապնդելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալ կետերը, կարելի է ասել, որ արևմտյան լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները ինչպես են արտացոլում կամ վերլուծում Իրանի պաշտպանական և հրթիռային կարողությունները: Դրանք Իրանի պաշտպանական կարողության հետ կապված ամենափոքր միջադեպը վերնագրում են, որպեսզի հասարակության մեջ զգայնություն առաջացնեն այդ կապակցությամբ: Անիրատեսական կամ ուռճացված տեղեկատվություն տրամադրելու վերջնական նպատակը Իրանին մեծ սպառնալիք ներկայացնելն է, որպեսզի հասարակության կարծիքը սպառնալիք համարի Իրանի պաշտպանունակության մասին ցանկացած նորությունը և վերլուծությունը: Լրատվական տարածքում, Պարսիցծոցյան պետությունների և ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից միլիարդավոր դոլարների զենքի գնումը գրաքննվում է կամ կորչում է լուրերի մեջ: Բացի այդ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը ստաբանությամբ խաղաղության խթանման, ուժերի հավասարակշռման, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի և ծովային ազատ առևտրի պաշտպանության ուղղությամբ քայլ է բնութագրվում:
*************
Արևմտյան լրատվամիջոցները փորձում են իրողությունները խեղաթյուրելով շեղել աշխարհի հանրային կարծիքը Իրանի պաշտպանունակության բնույթից և հրթիռային կանխարգելմանն ուղղված նրա շարժման պատճառներից: Խեղաթյուրելով Իրանի պաշտպանական կարողության և զսպիչ ուժի մասին փաստերը՝ նրանք փորձում են Իրանին ներկայացնել որպես ըմբոստ պետություն: Արեւմտյան ԶԼՄ-ները միշտ ձգտել են մթնոլորտ ձևավորել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարվածի համար՝ տարածելով այն գաղափարը, որ Իրանը սպառնում է խաղաղությանը: Իհարկե, ինչպես ընդունում են Արևմուտքում ուսումնասիրության որոշ անկախ շրջանակներ, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ի վիճակի չեն հարձակվել Իրանի վրա, և նրանց նպատակն է վախեցնել տարածաշրջանի արաբական երկրներին և ավելացնել զենքի վաճառքը: Արևմտյան լրատվամիջոցները միշտ էլ նյութեր են հրապարակել, որոնք հակասության մեջ չեն եղել Իրանի մասին ԱՄՆ-ի կառավարության կեղծ պատմությունների հետ: Հաղորդակցության ոլորտի հետազոտող և տեսաբան, «Կեղծ պատմություն. Պաղեստին, Իսրայել և լրատվամիջոցներ» գրքի հեղինակ՝ դոկտոր Գրիգորի Շուպակը, համոզված է, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ներկայացվում են այնպես, որպեսզի լսարանը ենթադրի, որ Իրանը պատասխանատու է ցանկացած հարձակման ու խռովության համար:
Իրանի պաշտպանական կարողությունը սպառնալիք ներկայացնելու ամերիկյան ԶԼՄ-ների և վերլուծական կենտրոնների կողմից օգտագործվող հնարքներից մեկը՝ Իրանի համեմատելն է Պարսից ծոցի փոքր պետությունների հետ և նրանց խրախուսել Թեհրանի հետ առճակատվելու համար: Ատլանտյան խորհուրդ ամերիկյան վերլուծական կենտրոնն այդ կապակցությամբ զեկույց է հրապարակել, որով Պարսից ծոցի երկրներին կոչ է անում գնել ռազմածովային սարքավորումներ արևմտյան ընկերություններից: Ամերիկյան այդ կենտրոնը գրել է, որ զսպիչ ուժի հզորացումը կարևոր է, և Պարսից Ծոցի երկրները դրան հասնելու համար պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն իրենց ռազմածովային ուժերում:
Հարկ է նշել, որ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ և թշնամություն է սերմանվում՝ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք ստեղծելու նպատակով:
Արևմտյան ԶԼՄ-ները, հիմնականում կարևորելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բյուջեի կրճատումը,ԱՄՆ-ի զինված ուժերի համար Հնդկաստանի և Օվկիանիայի նշանակության բարձրացումը ՝ ի պատասխան չինական սպառնալիքներին և նվազեցնելով ԱՄՆ կախվածությունը Արևմտյան Ասիայի նավթից, պնդում են, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունը ապագայում նվազելու է: Այսպիսով նրանք շեշտում են, որ Պարսիցծոցյան երկրները պետք է զենք գնեն Արևմուտքից՝ Թեհրանի դեմ կիրառելու նպատակով : Ինչպես Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնն է գրել .- «Թեհրանը ոչ միայն ուժեղ նավատորմ, այլև լավ հրթիռային զինանոց ունի, բայց Պարսից ծոցի երկրները, որոնք կախված են ԱՄՆ անվտանգության երաշխիքներից, ունեն թույլ նավատորմ, այնպես որ սաուդյան նավատորմը կարող է հավաքել միայն մի շարք մաշված նավեր: Այս իրավիճակը հուսալի չէ Իրանի սիմետրիկ պատերազմի հնարավորությունների և սովորական ծովային կարողությունների պայմաններում, և այդ կառավարությունները պետք է ուժեղացնեն իրենց ռազմածովային զսպիչ ուժը»:
Այս համատեքստում Պարսից ծոցի երկրներին խրախուսվում է հրթիռային համակարգեր գնել Իրանի դեմ կիրառելու համար: Արևմտյան Ասիայի ամերիկյան վերլուծական կենտրոնների վերլուծաբան՝ Էնթոնի Կորդզմանը համոզված է, որ Պարսիցծոցյան արաբական երկրների հրթիռային կարողությունները սահմանափակ են, և սաուդյան բալիստիկ հրթիռները չունեն անհրաժեշտ ճշգրտություն: Եթե Իրանն իր հրթիռներն օգտագործի արաբական երկրների դեմ, Սաուդյան Արաբիայի հրթիռները կարող են միայն պատասխան հարվածներ հասցնել խոշոր թիրախներին:
*************
Արևմտյան լրատվամիջոցները և նրանց վերլուծաբանները իրանաֆոբիա տարածելով՝ Վաշինգտոնի քաղաքականություն մշակողներին հորդորում են պատրաստվել զենքի վաճառքի ավելացմանը և Պարսից ծոցի հրթիռային համակարգերի ինտեգրմանը: Սա այն իրավիճակում, երբ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունները հիմնականում պաշտպանողական են և զսպող: Իրանը լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ: Թեհրանի տեսանկյունից ԱՄՆ-ի, Բրիտանիայի և արևմտյան որոշ երկրների միջամտությունը Պարսից ծոցում անապահովության հիմքն է հանդիսանում: Իրանը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է ձեռք բերել ոչ թե զենքի զանգվածային գնումների ու տարածաշրջանի բնակիչների թալանի միջոցով, այլ հավաքական համագործակցությամբ: Ուստի Իրանը ներկայացրել է Հորմուզի խաղաղության ծրագիրը: Իրանի համար Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին արևմտյան զենքի վաճառքը Եմենի ժողովրդի դեմ ռազմական ոճրագործությունների սրացումից բացի այլ հետևանք չունի:
Արևմտյան և Իրանի նկատմամբ թշնամանք տածող ԶԼՄ-ներն այն միտքն են տարածում, որ իրանական հրթիռների հեռահարությունը հասնում է մինչև Եվրոպա և Միացյալ Նահանգներ, այդպիսով` հասարակության մոտ օրինականացնում Իրանի դեմ սահմանված ճնշող պատժամիջոցները: Արևմուտքցի վերլուծաբան՝ Նիք Հանսենը պնդում է, որ Իրանը ձգտում է հասնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիային: «Իրանական հրթիռային ծրագիրը կարող է ժամանակի ընթացքում սպառնալիք առաջացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար Եվրոպայում և այլուր: Երկարաժամկետում հրթիռային սպառնալիքը կարող է ուղղվել նաև ԱՄՆ-ի դեմ: Ներկայումս, հաշվի առնելով Իրանի հրթիռային կարողությունը, ուշադրության կենտրոնում են այդ հրթիռների ազդեցությունը տարածաշրջանում», - նշում են Ատլանտյան հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:
Փաստորեն, արևմտյան ԶԼՄ-ներն այնպես են ներկայացնում իբր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրթիռային և միջուկային զինանոցների առկայությունը երաշխավորում է խաղաղությունը, իսկ Իրանի հրթիռային գործողությունները` սպառնում են միջազգային անվտանգությանը:
Նման մոտեցմամբ, սիոնիստ վերլուծաբան՝ Օզի Ռոբինն ասել է.«Իրանական «Սեջիլ» հրթիռի իրական հեռահարությունը մոտ 2500 կիլոմետր է: Նման հեռահարությունը կարող է ընդգրկել Վարշավան և Եվրամիության վեց երկրները: Այս հրթիռի արձակման համակարգերի տեղակայման վայրը լի է լեռներով, հովիտներով ու նեղուցներով: Այնտեղ կարելի է թաքցնել հազարավոր բալիստիկ հրթիռներ: Այսպիսով, Իրանն իր հրթիռային կարողությամբ կարող է սպառնալ Եվրոպային: Իրանն իրագործում է հրթիռային մի քանի ծրագրեր և մեկ հրթիռային նախագիծ: Չինացիներից բացի, ոչ ոք այդքան արագ չի աշխատում: Չնայած բոլոր պատժամիջոցներին՝ իրանցիներին հաջողվել է ձեռք բերել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ արդիական հրթիռներ արտադրելու և տեխնիկական անձնակազմ ստեղծելու համար: Նրանք կառուցում են տեխնոլոգիական համալսարաններ»:
Իրանի գիտական և խաղաղ գործունեությունը խեղաթյուրված ներկայացնելը, իրանաֆոբիա տարածելը և Իրանի պաշտպանական կարողությունները սպառնալի ներկայացնելը, արևմտյան լրատվամիջոցների ռազմավարությունն է: Այս բոլորն այն դեպքում, երբ վերտարածաշրջանային տերությունների միջամտությունը և Իրանի հասցեին ուղղված նրանց սպառնալիքները լարվածություն և սպառազինական մրցավազք են առաջացնում տարածաշրջանում: Չնայած արևմտյան ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկին, այսօր համաշխարհային հասարակական կարծիքն առավել քան երբևէ տեղյակ է Իրանի հակահրթիռային պաշտպանական գործունեության նկատմամբ արևմտյան լրատվամիջոցների կեղծ մոտեցման մասին: