Ծանոթանալ մրգերին ու բանջարեղենին(5)
https://parstoday.ir/hy/radio/iran-i142750-Ծանոթանալ_մրգերին_ու_բանջարեղենին(5)
Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին ու բանջարեղենին» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր կանդրադառնանք պիստակի յուրահատկություններին: Պիստակը,որի գիտական անվանումն է՝ Պիստակիա վերա (PISTACIA VERA) աղտորազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար ծառերի ու թփերի ցեղից է: Փաստերը ցույց են տալիս, որ պիստակի մեջ պարունակվող նյութերը դրական են ազդում մարդու վրա:  Իսկ այժմ երաժշտական կարճ դադարից հետո այդ մասին կխոսենք ավելի մարնամասն:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 09:10 Asia/Tehran

Բարև Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ծանոթանալ մրգերին ու բանջարեղենին» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր կանդրադառնանք պիստակի յուրահատկություններին: Պիստակը,որի գիտական անվանումն է՝ Պիստակիա վերա (PISTACIA VERA) աղտորազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար ծառերի ու թփերի ցեղից է: Փաստերը ցույց են տալիս, որ պիստակի մեջ պարունակվող նյութերը դրական են ազդում մարդու վրա:  Իսկ այժմ երաժշտական կարճ դադարից հետո այդ մասին կխոսենք ավելի մարնամասն:Ընկերակցեք մեզ:

Որոշ պատմական փաստերի հիմամբ, Իրանի հյուսիս-արևելյան շրջանները համարվում են պիստակի հայրենիքը: Պիստակը սկսել են մշակել պարթևական դարաշրջանում կամ Սասանյան վաղ շրջանում՝ Խորասանի արևմտյան շրջաններում:

Պիստակ

 

Պատմական Իրանում պիստակն կոչել են «փիսթակա»  միջին պարսկերենով «փիսթաք» , իսկ հիմա «փեսթե»:

Պիստակենի

Պետք է ասել, որ Իրանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Չիանստանը, Սիրիան, Հունաստանը, Աֆղանստանը, Իտալիան, Թունիսը  և Իսպանիան պիստակ մշակող երկրների առաջին տասնյակում են:  

 Իրանի Քերման, Ֆարս, Սեմնան, Ղազվին և մի շարք այլ նահանգներում այսօր աճեցվում է պիստակի 90 տեսակ։ Այսօր Իրանը համարվում է պիստակի ամենախոշոր արտահանողն աշխարհում։ Իրանում արտադրված պիստակն արտահանվում է միջազգային շուկաներ։ Իրանական պիստակի գնորդներ են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Թունիսը, Կանադան, Չիլին, Բրազիլիան և այլն։

----

 

Պիստակն  ունի մեծ քանակությամբ հանքային նութեր, վիտամիններ, սպիտակուցներ, ճարպաթթուներ ու մանրաթել: Այն իր բուժիչ հատկութունների շնորհիվ օգտագործվում է նաև ավանդական բժշկության մեջ։ Պիստակը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր։ Այն օգտագործում են այրվածքների, ստոմատիտի և թունավորումների բուժման ժամանակ։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ պիստակն օգտագործվել է տուբերկուլյոզի և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ։ Իր մեջ առկա մեծ թվով միկրոէլեմենտների շնորհիվ, պիստակը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ Այն պակասեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը։Պիստակը խորհուրդ է տրվում օգտագործել խրոնիկակական հոգնածության ժամանակ։ Այն պարունակում է մեծ քանակությամբ միներալներ, ինչպես` պղինձ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում ու դրա շնորհիվ նպաստում է իմունային համակարգի ամրանդմանը։ Պիստակը ուժեղացնում է հիշողությունը, տեսողությունը, պարունակում է նյութեր, որոնք օգնում են մարսողական համակարգին, շաքարային դիաբետով հիվանդների մոտ թուլացնում է լարվածությունը։ Պիստակում առկա E վիտամինը բարելավում է մաշկի վիճակը, այն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։Պիստակն ունի սննդային մեծ արժեք։ Այն պարունակում է ավելի քան 50 տոկոս յուղ, ինչպես նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ ու ածխաջրեր։ Դրանք բարձրացնում են օրգանիզմի տոնուսը։ Պիստակն իր հետաքրքիր համի համար շատ սիրված է։ Պիստակն ուտում են ինչպես հում, այնպես էլ աղով կամ բոված վիճակում։ Այն ավելացնում են աղցանների մեջ, դրանով զարդարում են պատրաստի կերակուրները, ավելացնում են քաղցրավենիքի մեջ։

Նկատի առնելով, որ ԱՄՆ-ում պիստակի սպառման ներքին շուկան շատ մեծ է, Իրանը համարվում է պիստակի ամենախոշոր արտահանողը: Իրանում պիստակի դաշտերը զբաղեցնում են 350 հազար հեկտար: Մշակահողերի 83 տոկոսը գտնվում են Քերման նահանգում, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավում են Յազդ և Խորասան քաղաքները:

Իրանում պիստակի արտադրությունը կազմում է տարեկան 575 հազար տոննա, որից  միայն տասը տոկոսն է սպառվում ներքին շուկայում:

 

Պիստակը կարող է նաև նվազեցնել քաշը: Այն պարունակում է մեծ թվով ճարպաթթուներ: Քանի որ պիստակը կուշտ է պահում, դա նպաստում է որ նրանք, ովքեր ունեն քաշի խնդիր, քիչ ուտեն: Պիստակի յուղն ունի խոնավեցնող հատկություն և կիրառվում է մերսման համար, քանի որ շատ արագ ներծծվում է: Իսկ դրա մեջ առկա Օմեգա-6 ճարպաթթուներն օգնում են  վիրահատությունից հետո առաջացած սպիները վերացնելու հարցում: Այն նպաստում է կնճիռների վերացմանը, փայլեցնում մազերը: Ֆոսֆորի մեծ քանակությունն օգնում է հիշողության բարելավմանը և սաղմի նյարդային համակարգի զարգացմանը:

 

Պիստակ

Պիստակի կաշին օգտագործվում է բերանի տհաճ հոտի դեմ պայքարում: Ասում են նաև, որ այն կարող է օգնել բերանի խոռոչի վերքերի բուժմանը, իսկ այն լնդերին տրորելու դեպքում, դրանք ամրանում են: Պիստակը կարելի է օրվա ընթացքում որպես սնունդ օգտագործել: Այլ խոսքով, այն համարվում է լիարժեք սնունդ: Պետք է ասել, որ պիստակը որպես չարազ կարևոր տեղ է զբաղեցնում Իրանում: Այն խառնում են ընկույզի, նուշի ու պնդուկի հետ:

 

 

Պիստակը կարելի է  օգտագործել տարվա ամբողջ ընթացքում, քանի որ այն չորացվում է: Սակայն լավագույն տարբերակը չմշակված պիստակն է: Մասնագետները խորհուրդ են տալիս այն պահպանել սառցախցիկում, որպեսզի կճեպների վրա չառաջանան Ամֆուլատոկսին սնկերը, որոնք քաղցկեղածին են: Իսկ ավելի հաճախ, պիստակը չորացնում են:  Ոմանք պիստակն օգտագործում են աղցանների, նախաճաշերի, աղանդերի և ձկան հետ: Պիստակը օգտագործում են նաև բլղուրի ու այլ ընդեղենների հետ, որպես առողջ սնունդ: Պիստակը կիրառվում է  հում  և ծխեցրած վիճակում: Այն լինում է աղի կամ քաղցր: Պիստակը  կիրառվում է նաև փոշիացված կամ մանր կտրատված ձևով՝ հիմնականում  քաղցրավենիքների պատրսատման ժամանակ: Իրանական կերակուրների մեջ   պիստակը կարևոր տեղ է զբաղեցնում: Այն օգտագործում են  քաղցր փլավի, չարազով ու գազարով փլավի մեջ: Իսկ թարմ պիստակի փափուկ կճեպից կամ հենց խակ պիստակից պատրաստում են մուրաբա, որն օգտակար է ստամոքսի համար: