Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը(9)
https://parstoday.ir/hy/radio/iran-i142754-Իրանի_հրթիռային_ԱԹՍ_ների_և_արբանյակային_կարողության_զսպիչ_ուժը(9)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում շարունակելու ենք նախորդ շաբաթվա զրույցը`Իրանի ԱԹՍ-ների և հրթիռային կարողությունը սպառնալի ներկայացնելու Արևմտյան լրատվամիջոցների մոտեցման մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 09:21 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանի հրթիռային, ԱԹՍ-ների և արբանյակային կարողության զսպիչ ուժը» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում շարունակելու ենք նախորդ շաբաթվա զրույցը`Իրանի ԱԹՍ-ների և հրթիռային կարողությունը սպառնալի ներկայացնելու Արևմտյան լրատվամիջոցների մոտեցման մասին: Ընկերակցեք մեզ:

Լրատվամիջոցները, հատկապես միջազգային մակարդակում, կարող են պատկերներ ներկայացնելով և կենտրոնանալով որոշակի թեմաների վրա հանրության կարծիքի ուշադրությունը կենտրոնացնել մի շարք յուրահատուկ թեմաների վրա ` և տեղեկատվություն տրամադրելով, լսարանի միտքը ուղղորդել :Ամերիկյան լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները, իրենց թվաքանակի և ուժի բերումով, ունակ են ավելի մեծ ազդեցություն ունենալ լսարանի վրա և կարող են նաև ղեկավարներին տալ որոշումներ կայացնելու և իրենց որոշումները հանրային կարծիքի համար ընդունելի  դարձնելու կարողություն: Իրանի պաշտպանական ու կանխարգելիչ կարողության նկատմամբ արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումների վերաբերյալ   նախորդ հաղորդումը շարունակելով ,կներկայացնենք այլ օրինակներ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի վրաբերյալ իրականությունները  գլխիվայր ներկայացվելու կապակցությամբ:

Գերիշխող համակարգերի ԶԼՄ-ներում ԱՄՆ-ի միջազգային հանցագործությունների գրաքննությունը

Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող արևմտյան և ամերիկյան ԶԼՄ-ների հսկաներն ու հետազոտական ​​հաստատությունները,  հիմնականում  կենտրոնացել են Իրանի հրթիռային և ԱԹՍ-ների  ռազմական հնարավորությունների վրա, սակայն  չեն նշում, թե ինչու՞ է Իրանը ընթանում դեպի կանխարգելում: ԱՄՆ-ի ագրեսոր բնույթը և մշտական ​​սպառնալիքները, Պարսից ծոցի արաբական որոշ երկրների կախվածությունը և սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները տարածաշրջանը վառոդի պահեստի և արեւմտյան զենքի մեծ արտահանման կենտրոնի վերածելը չի նշվում  արևմտյան լրատվամիջոցներում:Արեւմտյան և հատկապես ամերիկյան լրատվամիջոցները, նաև արևմտյան տարբեր  վերլուծական կենտրոնները օգտագործելով տարբեր հոգեբանական  մեթոդներ, ինչպիսիք են՝ պիտակավորումը, կարծիքներ ձևավորելը   և բացասական բառերի օգտագործումը,  Իրանի պաշտպանական ուժը ներկայացնում են ,որպես «տարածաշրջանային և գլոբալ անվտանգության սպառնալիք»:Այս լրատվամիջոցների նպատակն է օրինականացնել արեւմտյան Ասիայում ԱՄՆ-ի ծավալապաշտական  ​​ռազմական միջամտությունը:

Այն պնդումը, թե՝ իրանական հրթիռների ցածր ճշգրտության պատճառով թիրախավորվում են խաղաղ բնակիչները և ոչ զինվորականները , արևմտյան ԶԼՄ-ների  վերլուծական առանցքներից մեկն է:Սա այն դեպքում, երբ արևմտյան և սիոնիստական ​​մի շարք վերլուծական կենտրոններ իրենց հոդվածներում ,վկայակոչելով արևմուտքի  ռազմական փորձագետներին խոստովանել են իրանական հրթիռների խոցելու կարողությունը :Իրանի հրթիռների ճշգրիտ հարվածները Իրաքում գտնվող ԱՄՆ-ի Այն ալ-Ասադ բազային և Սիրիայում ԻԼԻՊ-ի բազայի դեմ ապացուցեցին ,որ  Իրանի արտադրած  հրթիռները ճշգրիտ են, արդյունավետ և նշանակետին հարվածող:Ի տարբերություն ԱՄՆ-ի հրթիռներին և ԱԹՍ-ներին, որոնք օգտագործվում էին Եմենում, Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում և Սիրիայում խաղաղ բնակիչներին սպանելու համար,Իրանի պաշտպանական ուժի նպատակն  է՝դիմադրել  թաքֆիրական ահաբեկչությանը և տարածաշրջանում արևմտյան երկրների գերիշխանական նկրտումներին :


ԱՄՆ-ը տարածաշրջանում և աշխարհում շատ պատերազմների հրահրողն է

Իրանի պաշտպանական կարողությունների կանխարգելիչ  դերը նսեմացնելը ,իբր՝  Իրանի  հրթիռների սխալները մեծ տոկոս են կազմում ,արևմտյան վերլուծական կենտրոնների ջանքերի մեկ այլ առանցքն է:Ըստ Վաշինգտոնի ինստիտուտի ռազմական և անվտանգության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Այզենշտադի,«Իրանը կարող է մեծ թվով հրթիռներ արձակել բազմաբնակիչ  կենտրոններ ՝ թշնամու հոգեկանը թուլացնելու համար: Թեև ներկայումս Թեհրանի հրթիռների միայն չնչին տոկոսն է , որը բավարար ճշգրտություն ունի թիրախավորելու  ռազմական նշանակության կենտրոնները  կամ զգայուն ու կենսական  ենթակառուցվածքները: Այս համակարգերն են՝քիչ  հեռահարության հրթիռները, ինչպիսիք են՝ «Ֆաթեհ110» - ը և դրա այլ տեսակները և միցուցե «Էմադ» - ի նման հեռահար հրթիռները:Հեռահար համակարգեր, ինչպիսիք են «Ղիամը», «Շահաբ -3» -ը և «Ղադրը»:Դրանք կարող են խափանել թշանմու  գործողությունները հեռահար տարածքների վրա»:  Սա այն պայմաններում է ,երբ խաղաղ բնակչության կոտորածի համար զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումը  միայն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական դոկտրինայում է:Ինչպես,որ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ԱՄՆ-ը  ատոմային ռումբերի միջոցով,Նագասակիում և Հիրոսիմայում սպանեց խաղաղ բնակչությանը։

Տարածաշրջանում անկայունությունը վերագրել Իրանի պաշտպանական գործողություններին, արևմտյան լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների մեկ այլ քարոզչական առանցքն է:Այս լրատվամիջոցները հավակնում  են, որ «Իրանի հրթիռային կարողությունը կարող է լուրջ անկայունություն առաջացնել:Նրանց կարծիքով,Իրանական հրթիռները շատ կարճ ժամանակամիջոցում կարող են հասնել  օկուպացված տարածքներ,Իրանի հետ ճգնաժամային պայմաններում կապի հուսալի ցանցերի բացակայությունը և հնարավորության բացակայությունը  իմանալու ՝ Իրանի գրոհային հրթիռները նորմատիվ  են, թե ոչ սովորական, կարող է պատճառ դառնալ, որ սիոնիստական ​​ռեժիմը կանխարգելիչ հարձակում ձեռնարկի  Իրանի դեմ և երերուն դառնա տարածաշրջանում կայուն միջուկային զսպման հավասարակշռված հեռանկարը»:

Այսպիսով,  ըստ արեւմտյան լրատվամիջոցների խորամանկ գործընթացների,սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցները ,վտանգ չեն սպառնում տարածաշրջանի համար ,սակայն Իրանի պաշտպանական բնական աշխատանքները սպառնալիք են համարվում:

Իրանի պաշտպանական արդյունաբերության աշխատանքների դիտարկումը  և դրանք սխալ  ձևով մեկնաբանելը , Զինյալ ուժերի նորմալ աշխատանքները ուռճացնելը և Իրանի հրթիռային որևէ աշխատանքի հարցով  վտանգի զգացողություն առաջացնելը  , արևմտյան լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների հիմնական մոտեցումներն են :Փաստորեն, այս լրատվամիջոցները Իրանի  նորմալ,ռազմական բնական որևէ աշխատանքը ներկայացնում են անսովոր: Ինչպես օրինակ սիոնիստական ռեժիմի վերլուծաբան Օզի Ռուբինը ասում է.«Իրանի հրթիռային և տիեզերական ծրագրի շարունակման վկայություններից մեկը Շահրուդ քաղաքի մոտակայքում նոր փորձադաշտի ստեղծումն է:Քանի որ Իրանը, Սեմնանում ունի փորձադաշտի մեծ տարածք , երկրորդ խոշոր փորձադաշտում ներդրումներ կատարելը վկայում է հրթիռների փորձարկումներն ավելացնելու Թեհրանի ծրագրերի մասին»:

Հատկանշական է,որ հրթիռների փորձարկման դաշտերի ստեղծումը մեծ ազդեցություն է ունեցել Իրանի  հրթիռների հեռահարության և ճշգրտության բարձրացման վրա:

Արևմտյան ԶԼՄ-ները ոչ միայն վախ են տարածում  այլ երկրների ժողովուրդների մոտ կապված ՝ Իրանի հրթիռային կարողության հետ, այլ նաև փորձում են վախ առաջացնել  Իրանի ժողովրդի մոտ:Արևմտյան վերլուծական կենտրոնների և ամերիկյան ԶԼՄ-ների լրատվական առանցքներից է՝  Իրանի ժողովրդի մոտ վախ առաջացնել՝ պաշտպանական կարողությունները մեծացնելու վերաբերյալ,իբր հավանական է `Իրանի դեմ ԱՄՆ-ը կանխարգելիչ հարձակման դիմի: Վաշինգտոնի վերլուծական կենտրոնը,այս վերլուծական կենտրոնի ռազմական և անվտանգության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն Մայքլ Այզենշտադի գրչին պատկանող «Հրթիռի դերը Իրանի ռազմական ռազմավարության մեջ »հոդվածում ,փորձել է վախ առաջացնել Իրանի ժողովրդի և պաշտպանական հարցով պաշտոնատարների մոտ , կապված հրթիռային ու պաշտպանական կարողությունների հզորացման  հետ և ապագայում այդ կարողության հզորացումը համարել երկրի դեմ ԱՄՆ-ի կամ Ղոդսը օկուպացրած ռեժիմի կողմից ռազմական կանխարգելիչ քայլի հավանական պատճառներից մեկը։

Սա այն պայմաններում է,երբ Մերձավոր արևելքի ամերիկյան վերլուծական կենտրոնն իր անցկացրած սոցհարցման մեջ ,որը հրապարակվել է 2021 թվականի հունվարին,հայտարարվել է ,որ Իրանի ժողովրդի մեծամասնությունը ,երկրի հրթիռային աշխատանքները անվտանգության երաշխիքն են համարում և հովանավորում այն:


ԱՄՆ-ը փորձում է արևմտյան Ասիայում պատերազմ հրահրել


Իրանի հրթիռների մասին ահ ու սարսափ սերմանելը և դրանք Պարսից ծոցում և Օման ծովում նավարկության համար սպառնալիք ներկայացնելը ,արևմուտքի վերլուծական  կենտրոնների ուշադրության սևեռակետում են: ԱՄՆ-ում ,զինաթափման հարցով գիտահետազոտող Անտոնի Քորդզմանը համոզված է.«Իրանը զգալի կարողություն ունի զենիթային հրթիռներ օգտագործելու և  ռազմանավերի կամ առևտրային նավերի դեմ ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:Այս հրթիռներից որոշները հեռահար են   ցամաքային հենքով:Անհրաժեշտ է  ընդհանուր գծերով անդրադառնալ Իրանի   հրթիռային սպառնալիքին և լոկ չանդրադառնալ դրա բալիստիկ հրթիռների կարողությանը   ցամաքային թիրախները խոցելու  համար»:

Տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ ներկայությունը և այդ երկրի  լայնածավալ զորավարժությունների անցկացումը ինչպես նաեւ զենքի վաճառքը Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի երկրներին, չի արտացոլվում արևմտյան լրատվամիջոցներում և արևմտյան վերլուծական կենտրոններում,սակայն Իրանի զորավարժությունները և ռազմական ուսումնասիրությունները և պաշտպանական կարողությունը ավելացնելու ուղղությամբ ջանքերը ,միտումնավոր ձևով  ներկայացվում են գլխիվայր: ԱՄՆ-ի դիտանկյունից ,զինաթափումը և տարածաշրջանում Իրանի չմիջամտելը ,այսինքն՝ Իրանի համակողմանի զինաթափումը և  ազատագրական շարժումները չհովանավորելը  և  Իրանի կողմից պաշտպանական կարողություն չունենալը: Մի խոսքով ԱՄՆ-ը պահանջում է Իրանի աներկբա հանձնվելը: Սա այն պայմաններում է ,երբ արևմտյան որոշ շրջանակներ ևս խոստովանել են ,որ Իրանի պաշտպանական կարողությունը կանխարգելիչ է ու խաղաղասիրական և ԱՄՆ-ը ուշ թե շուտ ստիպված կլինի պաշտոնապես ճանաչել Իրանի տարածաշրջանային հզորությունը :