Իրանը՝ 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին (5)
https://parstoday.ir/hy/radio/iran-i143126-Իրանը_13_րդ_նախագահական_ընտրությունների_նախաշեմին_(5)
Հիմնականում ցանկացած ընտրական համակարգում, ընտրությունների անցկացման ընթացքում օրինախախտումները կանխելու նպատակով տարբեր եղանակներով վերահսկվում են ընտրությունների բոլոր փուլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2021 09:57 Asia/Tehran

Հիմնականում ցանկացած ընտրական համակարգում, ընտրությունների անցկացման ընթացքում օրինախախտումները կանխելու նպատակով տարբեր եղանակներով վերահսկվում են ընտրությունների բոլոր փուլերը:

Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում նախագահի գործադիր դերի կարևորությունից ելնելով՝ ընտրություններին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավասու և փորձագիտական ​​մարմնի կողմից յուրաքանչյուր ընտրության թեկնածուների իրավասությունը: Եվ այս փուլից հետո ընտրություններին մասնակցելու համար հաստատվելու են այն մարդիկ, ովքեր ունեն բոլոր պայմանները: Ընտրությունների պատասխանատուները լրատվամիջոցներին կոչ են արել հասարակությանը բացատրել նախագահի պաշտոնի կարևորությունն ու թեկնածուների ընտրություններին մասնակցելու պայմանները:

Սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածուների իրավասությունը ճշտորոշվում է Պահապանների խորհրդի կողմից ընտրություններից առաջ:

Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետում ասված է.«Սույն օրենքով սահմանված կարգով Նախագահի թեկնածուների իրավասության պայմանները պետք է հաստատվեն Պահապանների խորհրդի կողմից ընտրություններից առաջ»: Ըստ այդմ, Պահապանների խորհուրդը չի քննարկում նախագահի թեկնածուների իրավասությունը, այլ ուղղակիորեն հետամուտ է լինում նրանց իրավասությանը: 

Պահապանների խորհրդի պարտականություններն ու լիազորությունները և դրա կարևորությունը, այդ խորհրդին դարձրել են Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր կառույցներից մեկը,որը շատ նման է այլ երկրների որոշ սահմանադրական կառույցների:

Որոշ երկրների սահմանադրություններում կան կառույցներ, որոնք կոչվում են «Սահմանադրական դատարան», «Սահմանադրական խորհուրդ», «Սահմանադրական ատյան» և այլն , որոնք շատ նմանություններ ունեն  կառուցվածքի և պարտականությունների առումով: Գերմանիայի սահմանադրության համաձայն, ընտրությունների ստուգումը Ներկայացուցիչների պալատի գործն է, հատկապես պատգամավորների լիազորությունների հաստատման, ինչպես նաև նրանց անձեռնմխելիությունից զրկելու և պաշտոնից հեռացնելու իրավասությունը: Դաշնային սահմանադրական դատարանը բարձրագույն դատարանն է և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենահեղինակավոր ու հզոր կառույցներից մեկն է:

Բուլղարիայի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, եթե ընտրությունները կասկածի տակ են, գործը կարելի է  օրենքով  ուղարկվել Սահմանադրական դատարան:

Ռումինիայի սահմանադրության 47-րդ հոդվածում ասված է. «Ազգային մեծ ժողովը որոշում է կայացնում` որևէ ներկայացուցիչ ընտրելու կամ չընտրելու մասին»: Այս ժողովը ուսումնասիրում է յուրաքանչյուր ներկայացուցչի ընտրության օրինականությունը և որոշում կայացնում նրա ընտրության վավերության կամ անվավերության մասին: Ներկայացուցչի ընտրությունը չեղյալ հայտարարելու դեպքում դադարեցվում են նրա ներկայացուցչության իրավունքներն ու պարտականությունները:

Իտալիայի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն, Ներկայացուցիչների պալատը որոշում է ինչպես իր անդամների հավատարմագրերի վավերության, այնպես էլ անդամների ներկայացուցչական պաշտոն զբաղեցնելու անհամապատասխանության կամ անթույլատրելիության պատճառների մասին:

Կանադայում, որտեղ խորհրդարանը բաղկացած է համայնքների պալատից և սենատից, համայնքների պալատի լիազորություններից մեկը սահմանադրության օրենքների փոփոխելն է, պատգամավորների լիազորությունները հաստատելը և դրանք հանելը:

Ճապոնիայի սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն ՝ խորհրդարանը կազմված է Ներկայացուցիչների պալատից և Խորհրդականների պալատից: Ընտրված անձանց  և նրանց հավատարմագրերի հաստատումը խորհրդարանում ներկա պատգամավորների պարզ մեծամասնությամբ կամ քվեարկությամբ է կատարվում: Ճապոնիայի Սահմանադրության 55-րդ հոդվածում ասված  է. «Յուրաքանչյուր պալատի անդամների իրավասության վերաբերյալ վճիռը այդ պալատի պարտականությունն է»:

Ղրղզստանի Հանրապետությունում սահմանադրական դատարանը երկրի  սահմանադրության 82-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն  ճանաչում է նախագահական ընտրությունների օրինականությունը :

Որոշ երկրներում Ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է ընտրությունների դիտարկման համար: 

Բրիտանիայում, վարչապետը նշանակում է ներքին գործերի նախարարին, իսկ ներքին գործերի նախարարությունը օրենքով պատասխանատու է պատգամավորության թեկնածուների հաստատումը կամ մերժումը վերահսկելու համար: Այս երկրում Գերագույն դատարանի մի քանի անդամներ, որոնք ընտրվում են վիճակահանությամբ, վերանայում են Համայնքների պալատի հավատարմագրերը և դրանց հաստատման կամ չհաստատման մասին զեկույց են ներկայացնում խորհրդարանին և  խորհրդարանն առանց քննարկման հաստատում է դատական ​​համակարգի զեկույցը:

Որոշ այլ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգները, Բելգիան և Շվեյցարիան, օրենսդիր մարմինը վերանայում են անդամների հավատարմագրերը հաստատելով կամ մերժելով դրանք:

Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ նշվում է.«Խորհրդարաններից յուրաքանչյուրը դատում է ընտրությունները, դրանց արդյունքները եւ դրանց անդամների առանձնահատկությունները: ԱՄՆ Սահմանադրության առաջին հոդվածի 5-րդ պարբերությունը օգտագործում է «Դատավոր» բառը, իսկ բառը իրավական առումով նշանակում է «դատել»:

Իրավական տեսանկյունից, դատավորի որոշումների բնութագրիչներից մեկը դրանց պարտավորությունն ու ուղղությունն է: Հետևաբար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը (Ներկայացուցիչների պալատ և Սենատ) դատում է ընտրությունների, արդյունքների, անդամների բնութագրերի և անդամների իրավասությունների մասին:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրությունների  թեկնածուները ընտրվում են հանրապետական և դեմոկրատական երկու գլխավոր ​​ կուսակցությունների ներսում անցկացված ընտրություններ արդյունքում: Այնուհետև ներկայացուցիչների հանձնաժողովի համար յուրաքանչյուր կուսակցության ձայների ճշտորոշվելուց հետո  ընտրվում է Նախագահի ընտրական խորհուրդը   և այս գործընթացը  վերահսկում է Ներքին գործերի նախարարությունը:

Թեհրանի համալսարանի դասախոսական կազմի դոկտոր Ֆուադ Իզադին ասում է. «Միացյալ Նահանգներում կուսակցությանը հավանություն տվող կամ մերժող  առաջին տեղը կուսակցությունն է: Եթե ​​ուզում եք լինել կոնգրեսական, պետք է մասնակցեք ներկուսակցական ընտրություններին:

Փաստորեն, երկրների քաղաքական համակարգերում, սահմանադրության մեջ նշված պայմանների և չափանիշների հիման վրա, այս ոլորտում սահմանվել են հատուկ իրավական և գործադիր կարգեր և համակարգեր:

Այս գործընթացում կան նաև նմանություններ, որոնք օրենքով  նշանակում են տարբեր մեխանիզմների և մեթոդների կիրառում` ընտրական գործընթացն ամբողջությամբ վերահսկելու համար: