Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (27)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք պատերազմի երկրորդ տարվա երրորդ մեծ ռազմական գործողության՝ Ֆաթհ Ալ-Մոբինի մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Սամեն Ալ- Այեմմեին հաջորդող երկրորդ մեծ գործողություն համարվող Թարիղ Ալ-Ղոդսի մասին: Այս գործողոությունը իրականացվեց Սամեն Ալ-Այեմմե գործողությունից ու Աբադան քաղաքը պաշարումից դուրս բերելուց հետո: Սադդամի սանձազերծած ագրեսիայի երկրորդ տարում պատերազմի ստրատեգիայի փոփոխությամբ Իրաքը հայտնվեց պաշտպանողական, իսկ Իրանը հարձակողական դիրքում: Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողությունից հետո թշնամու վերակազմավորումը ու մարտական ոգու բարձրացումը կանխարգելեու համար իրանական ուժերը սկսեցին նախագծել հաջորդ մեծ ռազմական գործողությունը: Այս պայմաններում, որ իրանական ուժերը նախաձեռնող էին պատերազմի դաշտում ու նաև թիկունքում ԻԻՀ-ի հրամանատարների ուշադրությունը սևեռվեց «Դեզֆուլի արևմուտքի» և Քարուն գետի արևմուտքում «Խոռամշահրի հանրային տարածքի» վրա և անհրաժեշտաբար այդ տարածքներից մեկը պիտի ընտրվեր ռազմական գործողության համար: Որոշ ժամանակ տևած քննարկումներից հետո Իրանի բանակի ցամաքային ուժերը Խոռամշահրի տարածքը և ԻՀՊԿ-ի հրամանատարները Դեզֆուլի արևմտյան հատվածը առաջարկեցին ռազմական մեծ գործողության համար: Ի վերջո տարբեր այդ թվում՝ այդ տարածքի հետ սեփական ստորաբաժանումների և ցամաքային ուժերի պատերազմի համար տարածքի պայմանների համապատասխանության պատճառով ԻՀՊԿ-ի կողմից առաջարկված տարածքն ընտրվեց Ֆաթհ Ալ-Մոբին գործողության համար:
Ներքին իմաստով, երկու մեծ ու հաջողած ռազմական գործողություններից ու Իրաքի օկուպացիայից Իրանի տարածքների մեծ մասի ազատագրումից հետո երկրում գոյություն ուներ քաղաքական ու անվտանգության կայուն վիճակ: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության նախօրեին բարելավեց երկրի քաղաքական զարգացումների ընթացքը, ինչը տարբերվում էր Սամեն Ալ-Այեմմե գործողության ժամանակ տիրող իրավիճակից: Իրարահաջորդ հարվածներ ստանալուց հետո Մոնաֆեղին կազմակերպությունը ձեռքից տվել էր իր անդամներին ու կենտրոնական անձնակազմի մի մասը և հակահեղափոխական մյուս խմբերը, որ բազմակողմանի ջանքեր էին գործադրում իշխանությունը իրենց ձեռքը վերցնելու համար փաստորեն ոչնչացան: Հաշվի առնելով Թարիղ Ալ-Ղոդս գործողությունից ու Չազաբեհի կիրճում պարտությունից հետո բաասական թշնամու անկումային իրավիճակը, ռազմական զարգացումները Իրանի օգտին էին: Անհանգստանալով առկա իրավիճակից Սադդամի բաասական ռեժիմը պատերազմին վերջ տալու գաղտնի առաջարկ ներկայացրեց: Որոշ ժամանակ առաջ իր փրկության համար բաասական ռեժիմի կողմից արծարծված խաղաղության հաստատման առաջարկը նույնպես կրկնվեց Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը սկսվելուց ու իսլամի զինվորների հաղթանակի նշաններն իհայտ գալուց հետո: Դրանից հետո Չմիավորման շարժման համաժողովի ընտրյալ կոմիտեն, Իսլամական կոնֆերանսի բարյացակամության կոմիտեն ու նույնպես իսլամական աշխարհի մի քանի քաղաքական ու կրոնական գործիչներ սկսեցին մեծ ջանքեր գործադրել պատերազմը դադարեցնելու և Սադդամին փրկելու ուղղությամբ: Այս պարագայում հղում անելով բրիտանական մի պարբերականի, Վաշինգտոն փոստ օրաթերթը 1982թ. մարտի 18-ին գրել է.«Իրաքը գաղտնի կերպով առաջարկել է իր ուժերն Իրանից դուրս բերել ու նաև հատուցում վճարել, այն պայմանով որ Իրանը պատրաստ լինի որոշ արտոնություններ տալ ու չեղարկել հանձնախումբ կազմելու և պատերազմը սկսողին ճանաչելու դիմումը։ Ագրեսորին ճանաչելու դիմումի չեղարկումը կնշանակի օրինականություն տալ ԻԻՀ-ի տարածքի նկատմամբ Սադդամի կողմից իրականացված ագրեսիային ու ոչ մի երաշխիք չկար, որ Սադդամը մի անգամ ևս չդիմեր այդ քայլին: Այդ իսկ պատճառով ԻԻՀ-ն իր դիմումից չհրաժարվեց ու խաղաղության ցանկացած նախաձեռնության մեջ կարևորեց ագրեսորին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Այս պայմաններում Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը մեկնարկեց 1982թ. մարտի 22-ին: Այս գործողությունը իրանցի ուշիմ ու անձնուրաց երիտասարդների նորարարություններից ու նախաձեռնություններից էր համարվում: Այս ռազմական գործողության նախագծման մեջ ներգրավված էին բազմաթիվ գործոններ: Հիմնական և որոշիչ ցուցանիշը տարածաշրջանում թշնամու զինված ուժերի դասավորումն ու տարածվածությունն էր: Իրաքի բանակը Իրանի տարածք մտնելու ժամանակ իր նախապես ճշտած նպատակներին չհասնելու պատճառով ուներ աննպաստ պաշտպանական դիրքեր: Այս խնդրին ուշադրություն դարձնելը պատճառ դարձավ գործողության առաջին փուլերի ընթացքում, թշնամու զորքերի լոգիստիկական հաշվարկների անկմամբ թշնամու ճակատը թուլանա և դրա արդյունքում իրանական ուժերը առավել արագությամբ հասնեն իրենց ճշտած նպատակներին: Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը իրականացվեց 4 փուլերով: Մեկը մյուսին հաջորդելով գործողության փուլերն իրականացնելը այս գործողության այլ հատկություններից էր, այնպես որ երկրորդ փուլի իրականացման ցանկացած պատճառով ուշացում կարող էր առաջին փուլում ձեռք բերված արդյունքները ոչնչացնելուց բացի անհաջողության մատներ ողջ ռազմական գործողությունը: Սակայն գործողության երկրորդ փուլի իրականացումը և Ռաղաբիե կիրճի նվաճումը հանգեցրեց թշնամու զինված ուժերի թուլացման ու փլուզման և արդյունքում գերեվարվելու և սպանվելու վախից նրանք դիմեցին փախուստի: ԻՀՊԿ-ն, որ պատասխանատու էր աշխարհազորի հրամանատարության ու առաջնորդման հարցով, աստիճանաբար և ռազմաճակատների կարիքին համապատասխան որակային ու քանակային առումով ընդլայնեց իր ուժերը: Սամեն Ալ-Այեմմե ու Թարիղ Ալ-Ղոդս ռազմական գործողություններում ժողովրդական պատերազմի կառավարումը իրականացվեց նախնական ձևերով և Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության ընթացքում այն ընդլայնվեց մեծ փոփոխություններով: Այս ռազմական գործողության ընթացքում ԻՀՊԿ-ն իր ռազմական կազմավորումը շոշափելիորեն ընդլայնեց, այնպես որ պատրաստ վիճակի բերեց ու ռազմաճակատ ուղարկեց 12 բրիգադ և դա այն դեպքում, երբ Թարիղ Ալ-Ղոդս գործողության ընթացքում միայն 4 բրիգադ էր գործի անցել: Այս գործողության ընթացքում ԻՀՊԿ-ն առաջին անգամ համատեղ հրամանատարություն ձևավորեց, սկսած բանակի հրամանատարական ամենաբարձր աստիճանից մինչև ամենաստորին մարտական ստորաբաժանումները: Մինչև հրամանատարական դասը զինված ուժերի միաձուլումը իրականացվեց նպաստավոր վիճակում: Զինված ուժերի կատարելագործումն ու թույլ կողմերի վերացումը ուժերի միաձուլման կարևոր կետն էր:
ՖԱթհ Ալ-Մոբին ռազմական գործողության մի բաժնի ձայնագրությունը
Նույնպես այս ռազմական գործողության ընթացքում ժողովուրդը աննախադեպ ներկայություն ունեցավ և ռազմաճակատներում տիրում էր աննախադեպ հոգևոր մթնոլորտ: Այս գործողության ընթացքում աշխարհազորային ուժերի անսպասելի ներկայությունը պետք է համարել պահակազորի ռազմական ուժերի քանակային ու որակային ընդլայնման պատճառներից մեկը: Բաասական թշնամին, որ սրանից առաջ տարբեր ջանքեր էր գործադրել Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության իրականացումը ձգձգելու համար, Իրանի զինված ուժերի ծավալուն հարձակման դիմաց հանձնվեց և ընդունեց իր պարտությունը: Թշնամին ռազմաճակատից փախուստի դիմեց ու կարողացավ կորստից փրկել իր զինված ուժերի մի մասին: Գերեվարվածների ու ձեռք բերված ավարի քանակը խոսում են ռազմական գործողության հաջողության, Բաասական բանակի ջախջախման ու ոչնչացման և ԻԻՀ-ի ռազմական գերազանցության մասին: ԱՄՆ-ի ծովուժի հրամանատար և Բրուքինզ արտասահմանյան հետազոտությունների դաշնային ծրագրի տնօրենների խորհրդի անդամ «Ուիլիամ Էֆ. Հեյքմանը» այս կապակցությամբ ասում է.«Իրանի հաղթանակները վկայում էին զինված ուժերի վերակազմավորման, մարդուժի ավելացման և բանակի ու պահակազորի միջև ավելի լավ համադրվածության առկայության մասին»: Ռազմական փորձագետերից մեկը, ավելի խոր ուսումնասիրելով Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունը, թշնամու հետագա քայլերը, այսինքն դեպի իր սահմաններ նահանջելն ու փախուստը համարեց այս գործողության հետևանքն ու գրեց.«Պատերազմի սկզբից մինչ այժմ Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողության հետևանքով Իրաքը կրեց ամենանվաստացուցիչ պարտությունը: Այս հարձակումը հանգեցրեց բոլոր ճակատներում Իրանի ու Իրաքի սահմանների երկայնքով իրաքյան ուժերի նահանջին ու Իրաքի երեք դիվիզիաների ոչնչացմանը»: