Պայծառ ապագա(6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i143340-Պայծառ_ապագա(6)
Այս հաղորդման ընթացքում խոսել ենք՝ իսլամական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը համարվող անկախության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2021 05:48 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսել ենք՝ իսլամական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը համարվող անկախության մասին:

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ:  Ձեզ ենք ներկայացնում «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական զրույցը:Նախորդ մի քանի հաղորդումներում ներկայացրել ենք Իրանի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և սոցիալական իրավիճակը իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, պարզելու՝ թե՝ ի՞նչ մեծ նվաճումներ է ունեցել իսլամական հեղափոխությունը տարբեր ոլորտներում:Իսլամական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր բոլոր ոլրտներում:Փահլավիի կառավարության ամենանշանավոր հատկություններից մեկը կախվածությունն էր օտարերկրյա կառավարություններից, հատկապես ԱՄՆ-ից: Իսլամական հանրապետության հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնիի դիտանկյունից  ՝ անկախությունը հեղափոխության կարևոր հատկություններից  և հիմնական գաղափարներից է:Իմամ Խոմեյնիի դիտանկյունից  ՝ անկախությունն ունի երկու  հարթություն՝բացառական և հաստատական:Բացառական անկախությունը նույնն է, ինչ ապագաղութացումը, որը համարվում է ՝ոչ արևելք ոչ արևմուտք» կառավարության իրականացման հիմքը:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության նպատակներից մեկն է համարել՝ իսլամական երկրից օտարների ձեռքը կարճելը , կտրել կախվածության արմատները, մեծապետականության դիմաց չեզոքացնել գերիշխանությունը, նսեմացումը և նվաստացումը,կանխել շահագործումն ու գերությունը, խզել մեծապետականների շահերն ու ընչաքաղցությունը և մեկ խոսքով անկախություն՝արտաքին բռնապետությունից: Իսլամական հեղափոխության հիմնադիրը ,կարևորելով շարժման հակաիմեպրիալիստական բնույթը, ,Իսլամական հեղափոխության նպատակն է համարել՝ հեռանալ իմպերիալիստական  երկրներին կախվածությունից և իվերջո գերուժերին  պարտության մատնել   և այս առումով խիստ շեշտել է արտաքին ոճրագործներին հեռացնելու ,աշխարհում գաղութատեր ուժերին մեկուսացնելու ,նաև իմպերիալիզմի տարածաշրջանային գործակալներին ,իմասնավորի սիոնիզմին դիմակայելու անհրաժեշտությունը:

Հաստատական անկախության դիտանկյունից , Իմամ Խոմեյնիի կարծիքով, իսլամական հեղափոխության նպատակն է երկրի անկախության ապահովումը քաղաքական, ռազմական, մշակութային, տնտեսական և մտավոր հարթություններում: Նա աշխատանքը հայրենասեր մասնագետներին  վստահելը ,ինքնաբավությունը, և երկրի ռեսուրսներն ու հնարավորությունները ժողովրդին տրամադրելը ,նաև ուսուցման կենտրոնների մտային անկախությունը  համարել է անկախության իրականացման նախապայմանները և նշել է.«Մեր ամեն ինչը պետք է լինի անկախ:Անկախությունը   կախվածության հետ համատեղելի չէ և եթե մեր մշակույթը կախված լինի ,անկախ չենք լինելու,եթե մեր տնտեսությունը կախված լինի ՝անկախություն չենք ունենալու»:

Պատասխանատուների ընտրությունն ու նշանակումը ,համարվում է մի երկրի ամենատարրական իրավունքը: Փահլավիների ժամանակաշրջանում կախվածությունն այն աստիճանի էր, որ վարչապետի  և այլ պաշտոնատար անձանց  ընտրությունը պետք է կատարվեր արևմուտքի ուղղակի հաստատումով:Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջոցով արևմուտքին կախված   քաղաքական գործիչների ընտրությունը սկսած Ռեզա Խանից և Մոհամմադ Ռեզայից մինչև պալատական  տարբեր տարրեր, Փահլավի ռեժիմի աներկբա կախվածության առումով խորհելու տեղիք է տալիս: Իսլամական հեղափոխության մեծագրո առաջնորդ այաթոլլահ Խամենեին այս մասին ասում է.«Հեղափոխությունից առաջ երկիրը քաղաքական առումով կախված էր ,այսինքն իշխանությունը և թե ինքը Մոհամադ Ռեզան և թե՝զանազան կառույցներ ԱՄՆ-ի հպատակներն  էին և սպասում էին ԱՄՆ-ի ակնարկին: Փաստերը շատ են: Դոկտ.Ամինիի նման մի անհատ այստեղից գնում է ԱՄՆ,որպեսզի ամերիկացիներին համոզի ,որ ինքը նշանակվի Իրանում ,որպես վարչապետ: Վերադարձավ և նշանակվեց վարչապետ :Մոտավորապես երկու տարի անց ,քանի որ թագավորը դեմ էր նրան ,նա գնաց ԱՄՆ,ամերիկացիներին համոզեց որ նրան  հեռացնեն վարչապետի պաշտոնից:Վերադարձավ և նրան հեռացրեց վարչապետի պաշտոնից :Դա էր մեր երկրի կարգավիճակը: Վարչապետի ընտրության համար ,երկրի թագավորը ով երկրի ղեկավարն էր պետք է ԱՄՆ-ի համաձայնությունն ու գոհունակությունը շահեր: Շատ դեպքերում թագավորը իր պալատ էր հրավիրում ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպաններին `քննարկելու իր որոշումը:Եթե ​​նրանք դեմ էին , որոշումը չէր իրականացվում: Սա նշանակում է քաղաքական կախվածություն: Նրանք հնազանդվում էին ԱՄՆ-ին,իսկ ԱՄՆ-ից առաջ ,հնազանդվում էին Բրիտանիային: Ռեզա Խանին իշխանության են բերել հենց անգլիացիները,սակայն երբ տեսան, որ նա այլևս իրենց պետք չէ, իրենք նրան հեռացրին կառավարությունից, վտարեցին երկրից և որդուն բերեցին իշխանության:Հեղափոխությունը  քաղաքական լիարժեք անկախություն շնորհեց  երկրին»: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն  իր ելույթի այլ բաժնում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի անկախության մասին ասել է.«Իսլամական հեղափոխության  ամենամեծ քայլերից մեկը երկրից  ամերիկացիների ձեռքը կարճելն  էր:Իսլամական հեղափոխության պարծանքներից էր, այս երկրում ոչնչացնել ԱՄՆ-ի ազդեցությունը, հատել ԱՄՆ-ի  ձեռքերն ու  արմատները ու ամերիկյան կապերը»:

Իսլամական հեղափոխության հաղթանակով խզվեցին  Իրանի քաղաքական և ռազմական կախվածությունները  աշխարհի բոլոր երկրներից և համայն աշխարհի համար լսելի դարձավ  «ո՛չ արևելք,ո՛չ արևմուտք, Իսլամական հանրապետություն» Իրանի ռազմավարական կարգախոսը:Իսլամական հանրապետության հետ Իրանի ժողովուրդը հասկացավ անկախության իրական իմաստը ՝երկրի պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին ընտրելու հարցում և թույլ չտվեց, որ օտարերկրացիները միջամտեն երկրի գործերին:Ուշագրավ է եղել  նաև անկախությունը Իրանի արտաքին հարաբերություններում և հեղափոխությունից առաջ Իրանը, որը տարածաշրջանում ընդամենը արևմտյան կառավարությունների  հետիոտն ուժն էր, այսօր համարվում է տարածաշրջանի ամենաազդեցիկ երկիրը:Մի քանի հարյուր ամյա թույլ և օտարներից կախված թագավորական իշխանությունից հետո ,Իրանի ժողովուրդն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո  հասավ իր արժանի դիրքին: Իրանի ժողովուրդը այսօր զանազան մակարդակներում իր պաշտոնատարներին ընտրելով ,ինքն է ճշտում իր ճակատագիրը: Այս մասին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասում է.«Երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան,ինչպես՝ հեղափոխության առաջնորդը, Հանրապետության նախագահը և  այլ պատասխանատու պաշտոնատարները ,ժողովրդի ընտրությամբ են պաշտոն ստանձնում և աշխատանքի անցնում և պատասխանատու են ժողովրդի դիմաց,նրանք պետք է պատասխանեն ժողովրդին: Սա մեկն էր ամենակարևոր իրադարձություններից, խնդիրներից  և փոփոխություններից ,որը ստեղծեց հեղափոխությունը:Ուստի հեղափոխությունից հետո փոփոխության ենթարկվեց ազգային շահերը,այսինքն ազգային շահերի համար չափանիշները վստահաբար փոփոխության ենթարկվեցին: Հեղափոխությունից հետո ,ինչպես նշեցինք, միապետությունները փոխվեցին ժողովրդավարության, կախվածությունները վերածվեցին քաղաքական անկախության ,հետամնացությունները  ուշագրավ առաջընթացի վերածվեցին  ենթակառուցվածքներում, աշխատուժում,  կարևոր արդյունաբերություններում, ինչպիսիք են ՝նանոն, կենսատեխնոլոգիան; խոշոր արդյունաբերություններում, որոնց առումով  մենք այսօր աշխարհի  մոտավորապես  երկու հարյուր բարձր մակարդակի  երկրների  շարքերում ենք,գիտության մեջ, բարձրագույն կրթության մեջ և այլն:Սրանք այն իրադարձություններն են, որոնք ստեղծել է մեր հեղափոխական ինքնությունը:Իսլամական հեղափոխությունը տարածաշրջանի և աշխարհի մակարդակում ևս ծավալուն և հսկա ազդեցություններ է ունեցել և դարձել է օտարերկրյա տիրապետության մոդել»:Այս մասին Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի իմամ Խոմեյնին ասում էր.«Այս ժամանակամիջոցում ,որ հեղափոխություն ու ընդվզում  կատարեցիք ,դուք համոզվեցիք և  ճնշված ու իրավազրկված կառավարություններին ու ժողովուրդներին ևս համոզեցիք , որ կարելի է  դիմակայել աշխարհակուլ ԱՄՆ-ին  և աշխարհակուլ Խորհրդային միությանը»:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի իսլամական հանրապետությունը համարում է աշխարհի ազատատենչ  ու իրավազրկված ու ճնշված ժողովուրդների հովանավորը  և այդ կապակցությամբ ասում է.«Ես հերթական անգամ  իմ աջակցությունն եմ հայտնում այն բոլոր շարժումներին, ճակատներին և խմբավորումներին, որոնք պայքարում են ձախ ու աջ գերտերությունների ճիրաններից ազատվելու համար»: