Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից(12)
Հարգարժան ունկնդիրներ ներկայացնում ենք «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ներկայացնելու ենք գեներալ Սոլեյմանիի սպանության միջազգային իրավական ոլորտները միջազգային վերլուծական կենտրոնների տեսանկյունից:Այս հիմամբ քննարկվում են Ավստրալիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի և ԱՄՆ-ի New York Times- ի տեսակետները:Ընկերակցեք մեզ:
Ավստրալիայի միջազգային հարցերով վերլուծական կենտրոնից Ալոն Բեն Մայերը 2020 թվականի հունվարի 21-ին մի հոդված է հրապարակել .«Գեներալ Սոլեյմանիի սպանությունը և միջազգային կարգ ու կանոնի թուլացումը» խորագրով: Այս հոդվածի մեջ Մայերը ասում է.«Եթե անցյալ երեք տարիները նկատի առնենք, կտեսնենք որ Թրամփը ոչինչ չի ձեռնարկել, բացի խոչընդոտել՝ արդարությանը, տարածել ՝կեղծիքներ, ստեր, ապակողմնորոշիչ հայտարարություններ ,այլ երկրների ղեկավարներին վախեցնել, կաշառել ու սպանել և այդ բոլորը իրականացրել է վերընտրվելու նպատակով: Գեներալ Սոլեյմանիին սպանելու համար,որպես ԱՄՆ-ի առաջնորդ Թրամփի լկտի հրահանգը , ապացուցում է նրա միապետական մոտեցումը: Այդ քայլը նաև վտանգավոր առիթ է ստեղծում քաղաքական ահաբեկչությունների ոլորտում: Գեներալ Սոլեյմանիի սպանությունը հետևյալ հարցն է արծարծում ,որ եթե աշխարհի ղեկավարները միմյանց հեռացնեն ,մեզ համար ինչպիսի՞ աշխարհակարգ է մնալու: Նման գործողության արդյունքը կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ՝ գլոբալ քաոսը և այն կկործանի միջազգային աշխարհակարգի գաղափարը, որը կարգավորում է անկախ երկրների մոտեցումը միմյանց նկատմամբ:Սա նշանակում է նաև անտեսել ՄԱԿ-ի սկզբունքները, միջազգային հանրության համար չափազանց դժվարացնելով երկկողմ և բազմակողմ խնդիրների լուծումը, ինչպես նաև աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համատեղ աշխատանքը:
Ավստրալիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալոն Բեն Մայերը ասում է.«Իրանի ռազմական հրամանատարի սպանությունը նշանակում է շրջանցել ՄԱԿ-ի սկզբունքները և իրավիճակը ծայրաստիճան բարդացնել միջազգային հանրության համար:Թրամփի վարչակազմը ոչ մի տեղեկություն չի տրամադրել գեներալ Սոլեյմանիի կողմից ներկայացված վտանգների մասին, և այդ քայլով վտանգել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը՝ բացառապես իր քաղաքական օրակարգի համար:Գեներալ Սոլեյմանիին սպանելով ՝ Թրամփը փորձեց շեղել հասարակության ուշադրությունը իր վարչակազմի քաղաքական վնասներից: Այս գործողությունը մեզ պատերազմի շեմին է կանգնեցրել: Պատերազմ, որի համեմատ Իրաքի պատերազմը նման էր մանկական խաղի:Իրանի դեմ պատերազմը հազարավոր ամերիկացիների մահվան պատճառ է դառնալու և ահռելի ֆինանսական ծախսեր է պարտադրելու: Արեւմտյան Ասիային դեմ հանդիման է կանգնեցնելու բիրտ, համատարած և անվերջ հակամարտության , որից զերծ չեն մնալու տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներից ու բարեկամներից եւ ոչ մեկը: Թրամփը վարվեց բռնապետների պես, իսկ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները, ովքեր ավելի հավատարիմ են Թրամփին, մեղսակից են նրա դավաճանական արարքին:
Իննա Ռուդոլֆը, 2020 թվականի հունվարի 21-ին, Գերմանիայի Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հրապարակված հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի անօրինական և ներխուժողական բնույթի գործողությանը և Իրաքի հետ իր անվտանգության պայմանագրի խախտմանը:Այս հոդվածում , Ռուդոլֆը ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս »ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիի և Իրաքի «Հաշդ ալ Շաբիի»տեղակալ՝ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը ,անվանել է ագրեսիա, որը զուրկ է օրինականությունից և խարխլել է Իրաքի ինքնիշխանությունը:Թե՝ Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը, և թե՝ Հաշդ ալ Շաբիի բազաների դեմ հարձակումը ,ըստ զինյալ բախումների իրավունքների համարվում է ՝ հարձակում Իրաքի ռազմական և անվտանգության ուժերի անբաժանելի մասի վրա և դեմ է միջազգային կանոններին ու նորմերին:Իր հոդվածի մեկ այլ բաժնում, Ռուդոլֆը գրում է.«Զինյալ հակամարտությունների մասին Ժնևի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 43-րդ հոդվածում հստակեցվում է, որ մի երկրի բանակը կազմված է կազմավորված բոլոր ուժերից ու զինյալ միավորներից, որոնք ենթակա են մի պատասխանատու հրամանատարության: Նման զինված ուժեր պետք է ենթարկվեն ներքին կարգապահական համակարգի, որն իր հերթին, հավատարիմ է զինյալ հակամարտություններին առնչվող միջազգային իրավունքի դրույթներին: Քանի որ Իրաքը Ժնևի կոնվենցիայի Լրացուցիչ արձանագրության անդամ է, կառավարությունը կարող է վիճարկել ԱՄՆ-ի գործողությունները,քանի որ այդ գործողություններն իրականացվում են այն նպատակների դեմ, որոնք հաստատված են Ժնևի կոնվենցիայում նշված իրավունքներով և կանոնակարգերով:
Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետ Ռուդոլֆը իր հոդվածում գրել է.«Հաշդ ալ Շաբին սիրված է Իրաքի ժողովրդի կողմից և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շնորհիվ հաջողել է օրինականություն ձեռք բերել: Իմիջիայլոց Իրաքի և ԱՄՆ-ի միջև անվտանգության համաձայնագիրը հստակեցնում է ,որ ԱՄՆ-ը չպետք է Իրաքի ծովային ,ցամաքային և օդային տարածքը օգտվի հարձակման, կամ որպես տարանցիկ ճանապարհ՝այլ երկրների դեմ հարձակման համար: Համաձայնագիրը նույնիսկ արգելում է ԱՄՆ-ին որևէ գործողություն ձեռնարկել Իրաքի տարածքում Իրանին վերահսկելու համար, առավել եւս `Իրաքի տարածքում սպանել այդ երկրի բարձրագույն հրամանատարին:Վաշինգտոնի կողմից ԱՄՆ-Իրաք անվտանգության համաձայնագրի խախտումը ձեռնտու է այն անհատներին և խմբերին, ովքեր դեմ են անվտանգության այս համաձայնագրին և ցանկանում են ԱՄՆ-ի վտարումը Իրաքից:Իրականության մեջ ,Իրաքի խորհրդարանի հաստատումը ,այդ երկրից ամերիկյան ուժերի վտարման համար ,վկայում է այն մասին ,որ Թրամփի անհեռատես գործողությունները ինչպես են վնասելու իրեն»:
Ամերիկյան«Նյու Յորք թայմզ» օրաթերթը ,2020 թվականի հունվարի 4-ին Ջանատան Սթիվենսոնի գրչին պատկանուղ .«Պատերազմական ոճրագործություն և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ խառնաշփոթ» հոդվածում գրել է ,որ Բաղդադում,Ղասեմ Սոլեյմանիի և իրանցի չորս զինվորականների սպանությունը ,ԱՄՆ-ի համար ռազմավարական տրամաբանությունից զուրկ էր: Ստիվենսոնը գրում է.«Եթե ԱՄՆ-ի ազգային անանվտանգության խորհուրդը ճիշտ աշխատեր ,երբևէ թույլ չէր տալու սպանվեր Ղասեմ Սոլեյմանին: Դոնալդ Թրամփը հարձակման ուղղակի հրահանգը արձակեց և նույնիսկ իրեն նեղություն չտվեց այս մասին խորհրդակցելու կոնգրեսականների հետ: Թրամփի անմիջական դրդապատճառը, ինչպես և իր մյուս ռազմական հրամանները, հավանաբար ցնցել էին լիբերալ ներքին լսարանին, ուժի զգացում առաջացրել իր համար և ընդգծել իր գործադիր իշխանությունը: Բացի այդ, Պետքարտուղարությունը պետք է ասեր , որ գեներալ Սոլեյմանին հզոր ու հարգված գործիչ է:Հետևաբար, երբ սպանության թիրախը նման բարձրաստիճան և արժեքավոր պաշտոնյա է, նրա հայրենակիցները, հավանաբար, նրա թիրախ դառնալը և սպանվելը կդիտարկեն , որպես ակնհայտ ահաբեկչություն:Պետքարտուղարությունը պետք է շեշտեր, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունը պատերազմական կամ պատերազմի հրահրման հստակ հայտարարություն է համարվում»:
Ջանաթան Սթիվենսոնն իր հոդվածում ,անդրադառնալով ԱՄՆ-ի ինստիտուտների կողմից Սոլեյմանիի սպանությունից առաջ անհրաժեշտ կանխատեսման բացակայությանը, գրում է.«ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդը, անկասկած, պետք է հետախուզական հանրությանը դիմեր մանրամասն գնահատելու Իրանի հավանական պատասխանները: Թվում է, որ այս գործողության պարագային անվտանգության կետերից և ոչ մեկը ուշադրությամբ չի քննարկվել ապագայի տեսլականով ,որը ապացուցում է Թրամփի վարչակազի թերի գործընթացը:Գեներալ Սոլեյմանիի սպանությունը հեռու էր համահունչ քաղաքական ենթատեքստից և չունեցավ բավարար արտացոլում դրա կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարական հետևանքների վերաբերյալ:Թրամփի քայլը հաշվարկված քայլ էր իր ներքին քաղաքական դժվարությունները քողարկելու համար:Ինչ էլ որ լինի այդ գործողության ճշգրիտ պատճառը, դա ինքնին անշրջելի գործողությունն է,որն ունենալու է լուրջ հետևանքներ: Ճիշտ այդ պատճառով այդ գործողության համար անհրաժեշտ էր համակարգված խորհրդակցություն, որը չիրականացավ բացահայտ ձևով»:
Սիրելի բարեկամներ ավարտեցինք 12 մասից բաղկացած «Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանությունը՝ միջազգային իրավունքի դիտանկյունից» հաղորդաշարը ,որի ընթացքում փորձեցինք քննարկել ՝ԱՄՆ-ի կողմից 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում գեներալ Սոլեյմանիի ,Աբու Մահդի ալ Մոհանդեսի և նրանց զինակիցների սպանությունը՝ միջազգային իրավունքի, ահաբեկչության նորմերի,ընթացակարգերի և կանոնների, ներառյալ միջազգային հստակ կանոնների ,ՄԱԿ-ի հռչակագրի, Մարդու իրավունքների,մարդասիրական օրենքների,միջազգային քրեական իրավունքի և դատական գործընթացների շրջանակներում: Եթե դուք ևս ուղեկցել եք մեզ ,այս 12 հաղորդումների ընթացքում, հավանաբար եկել եք այն եզրակացության, որ գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների սպանությունը հակասում էր միջազգային իրավունքի կանոններին և պետական ահաբեկչության վառ օրինակն էր , և Իրանի պատասխան գործողությունները այդ ահաբեկչության նկատմամբ ,լեգիտիմ են ըստ միջազգային իրավունքի:Հուսով ենք, որ այս հաղորդաշարը բարձրացրել է ձեր տեղեկացվածությունը միջազգային ահաբեկչության և ԱՄՆ -ի միակողմանի և բռնի գործողությունների վերաբերյալ: