Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների նախաշեմին (8)
Իրանի ընտրական համակարգը որոշակիորեն նման է Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի ու մի շարք այլ երկրների ընտրական համակարգերին: Այս հաղորդման շրջանակներում, կխոսենք այդ նմանությունների մասին: Կանդրադառնանք նաև մի շարք այլ հարցերի, որպես օրինակ, թե Հնդկաստանում ու Պակիստանում ինչպես են փոքրամասնությունները մասնակցում ընտրություններին և այդ հարցում ինչպիսի տարբերություններ կան Իրանի հետ:
Հնդկաստանն աշխարհի երրորդ խոշոր երկիրն է, որն ունի մեկ միլիարդ 300 միլիոն բնակչություն և ընտրական զարգացած համակարգ: Հնդկաստանի քաղաքական համակարգում նախագահի ընտրությունները տեղի են ունենում անուղղակի ձևով: Քաղաքացիներն ընտրություններին չեն մասնակցում և նախագահն ընտրվում է օրենսդիր կառույցների՝ Ներկայացուցիչների պալատի՝ Լուք Սաբհայի, Բարձրագույն ատյանի՝ Ռաջիա Սաբհայի, և նահանգների օրենսդիր ժողովների կողմից:
Հնդակստանի նախագահական ընտրությունների արդյունքները հաշվարկվում են որոշակի սկզբունքով: Ժողովների անդամների ձայներն ունեն որոշակի արժեք և նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ձեռք է բերում ամենամեծ թվով ձայները:
Հնդկաստանի Սահմանադրության 79-րդ կետի համաձայն, խորհրդարանի մաս են կազմում նախագահը, Ներկայացուցիչների պալատը՝ Լյուք Սաբհան և բարձրագույն ժողովը՝ Ռաջիա Սաբհան: Կուսակցությունների դաշինքների կողմից Հնդկաստանի նախագահի թեկնածուների ներկայացվելուց հետո, ընտրական կոլեգիան, որը կազմված է երկրի երկու ազգային ժողովների և նահանգային ժողովների, Դելիի և Պանդիչերիի նահանգապետարանի ներկայացուցիչներից, ընտրում է նախագահին:
Հնդկաստանի նախագահը կարող է ընտրվել երկու անգամ՝ հինգ տարի ժամկետով: Այս կապակցությամբ բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են Գերագույն դատարանի կողմից: Նախագահը չի ղեկավարում գործադիր իշխանությունը: Այս պարտականությունն իրականացնում է վարչապետը: Չնայած Հնդկաստանի նախագահի պաշտոնը ֆորմալ բնույթ է կրում, սակայն համարվում է երկրի գործադիր իշխանության ամենաբարձր պաշտոնը, որով նախագահին որոշակի իրավունքներ են վերապահված: Նախագահը նաև համարվում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների ղեկավարն ու ԶՈՒ գլխավոր հրամանատարը:
Սահմանադրության 53-րդ կետի համաձայն, Հնդկաստանի նախագահը կարող է իր ուժից ուղղակիորեն օգտվել, բացառությամբ որոշակի դեպքերի: Սակայն նախարարների խորհուրդը, վարչապետի ղեկավարությամբ, իրականացնում է նախագահի բոլոր գործառույթները:
Հնդկաստանում նախագահը պետք է լինի առնվազն 35 տարեկան, իսկ առավելագույն տարիք սահմանված չէ: Սահմանադրության 61-րդ կետի համաձայն, Հնդկաստանի նախագահը պաշտոնանկ է արվում խորհրդարանների կողմից, եթե անդամների ¼-ը կողմ քվեարկի: Դրանից հետո, չորս օր անց, պատգամավորները ստորագրում են պաշտոնանկության մասին փաստաթուղթը:
Իհարկե, նախագահի արտոնությունների ու հնարավորությունների հարցում տարբեր երկրներում կան որոշակի նմանություններ, սակայն ամենակարևորը համապարփակ ընտրություններն են, երբ բոլոր քաղաքացիները մասնակցում են ընտրություններին, անկախ կրոնական ու ռասսայական պատկանելիությունից: Տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում նաև Հնդակստանը, Իրանի հետ նմանություններ ունեն կրոնական ու մշակութային բազմազանության առումով:
Հնդկաստանում ապրում են հինդուներ, քրիստոնյաներ ու մուսուլմաններ: Ուստի այստեղ կարևորվում է ազգային ու մշակութային բազմազանությունը: Որպես օրինակ, հինդուները կազմում են բնակչության 85 տոկոսը, մուսուլմանները՝ 14 տոկոսը: Այդպիսով, բնականաբար հինդուներն ավելի մեծ առավելություն ունեն: Դա այն դեպքում, երբ Հնդկաստանն Ինդոնեզիայից ու Պակիստանից հետո, համարվում է մուսուլման բնակչություն ունեցող երրորդ երկիրը: Իրանում ապրում են թուրքեր, լոռեր, բելուչներ, արաբներ, շիաներ, սուննիներ, զրագդաշտներ, քրիստոնյաներ: Ուստի այս համեմատությունը հետաքրքիր է:
Վերլուծաբան Մուհամմադռեզա Մարանդին, անդրադառնալով այն սահմանափակություններին ու խտրությանը, որ գոյություն ունեն Հնդկաստանում հատկապես մուսուլմանների նկատմամբ, նշում է. «Որոշ տվյալներով, Հնդկաստանում ապրում է 150 միլիոն մուսուլման, կամ բնակչության 14 տոկոսը: Մուսուլման բնակչության ամենամեծ մտահոգություններից է այն, որ իրենց պահանջներն անտեսվում են որոշ կուսակցությունների ու թեկնածուների կողմից: Եվ դա այն դեպքում, երբ մուսուլմաններն ապրում են մեծ նահանգներում, ինչպես՝ Օթարփերադեշը»:
Պակիստանի ընտրական համակարգը շարունակում է մնալ նույնը, ինչ եղել է անգլիացիների տիրապետության տարիներին: Այս համակարգում քաղաքացիները նախ ընտրում են քաղաքային ու գյուղական խորհուրդների ներկայացուցիչներին, որոնք իրենց հերթին ընտրում են խորհրդարանի ներկայացուցիչներին: Իսկ վերջիններս, առանց ժողովրդի միջամտության, ընտրում են կառավարության ղեկավարին ու նախագահին: Այս ընտրական համակարգը փոփոխվեց 1931թ առաջին Սահմանադրության համաձայն:
Ներկայումս, այդ երկրում պատգամավորների ու ընտրությունների համար ամենակարևոր չափանիշը թեկնածուի սեփականությունն է և կրթության մակարդակը: Այսինքն, այսպիսով, ընտրությունն իրականացվում է օղակային ձևով: Նման ընտրական համակարգի դեպքում, օղակից բացակայող քաղաքացին չի կարող ընտրություն կատարել: Իսկ օրինակ Իրանում, քաղաքացիները մեծ դերակատարություն ունեն տվյալ քաղաքի պատգամավորի հաղթանակի ու պարտության հարցում: Եվ թեկնածուների միջև բաժանարար գծեր չկան ու նրանք ընտրվում են քաղաքի բոլոր բնակիչների կողմից: