Կորոնավիրուսը և մենք(3)
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մի զեկույց հրապարակելով հայտարարել է,որ առնվազն 90 երկիր խոչընդոտում են ԶԼՄ-ներին և սահամանափակում լրագրողների հասանելիությունը կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվություններին :Այս խնդիրը սահամանփակություններ և միաժամանակ նոր պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:
«Միակ բանից ,որ իրապես պետք է վախենալ ,հենց վախն է»:
Այս հայտնի նախադասությունը այն վնասի մեծության մասին է, որ վախի և սարսափի տարածումը կարող է հասցնել հասարակությանը։ Նմանօրինակ դեպքի ականատեսն ենք կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում: Այս վիրուսի անդադար տարածումը ,աշխարհի ԶԼՄ-ների ուշադրությանն է արժանացել: Սակայն նույն այս ԶԼՄ-ները ի՞նչքանով են դերակատար եղել վախի տարածման հարցում:
Ամերիկացի գրող Քաթրին Չենգը մոտավորապես մեկ տասնամյակ է ինչ ուսումնասիրում է զգացմունքների դերը լրագրության մեջ, հատկապես աղետների և խնդիրների լուսաբանման հարցով: Նա համոզված է ,որ ԶԼՄ-ների կողմից տագնապների լուսաբանման եղանակը մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա:Այս ազդեցությունը դրսևորվում է նույնիսկ առօրյա խոսակցություններում, ինչպես նաև մեր զգացմունքներում, հատկապես վախի դեպքում:«Վախը» այն զգացումն է, որը մենք հաճախ զգում ենք անձամբ, բայց երբեմն այն կարող է վերածվել սոցիալական զգացմունքի:Այս զգացմունքը , որը տարածվում է սոցիալական խմբերի միջոցով, վարակիչ է, ինչպես յուրաքանչյուր այլ զգացմունք և կարող է արագ տարածվել»:
Իր վերջին հետազոտական նախագծում Չենգն ուսումնասիրել է աշխարհի առաջատար լրատվամիջոցներում Կորոնավիրուսի լուսաբանման եղանակը, և ուսումնասիրել է ՝ 100 աշխարհահռչակ անգլիալեզու լրատվամիջոցների,9300 հոդվածներ ՝ կորոնավիրուսի համաճարակի առաջին իսկ օրերից:Քաթրին Չենգի ուսումնասիրության արդյունքները պարզում են , որ վախի զգացումը կարևոր դեր է խաղացել ԶԼՄ -ներում կորոնավիրուսի լուսաբանման առումով:Նա ասում է, որ 1066 հոդվածներում օգտագործվել են մի շարք բառեր, ինչպիսիք են ՝ «վախ» կամ վախին ու սարսափին համահունչ բառեր:Այս հոդվածները ,այս բառերն օգտագործելուց բացի, հաճախ օգտագործել են վախ ու սարսափ ներշնչող գրականություն ՝ հետկորոնավիրուսային իրավիճակը նկարագրելու համար:

Նրա ուսումնասիրությունները ապացուցում են , որ 50 հոդվածում օգտագործվել է «մահացու վիրուս» տերմինը , մինչդեռ կորոնավիրուսից մահացածների թիվը դեռ չի հասել գրիպին:Նման վախ են ներշնչել նաև պատկերազարդ օրաթերթեր,ինչպես«Սան»-ը և«Դեյլի Մեյլ»-ը ,քանի որ նրանք ավելի շատ լուսանկարներ են օգտագործում իրենց նյութերի հետ և այս վախը ավելի են ներշնչել:
Մինչդեռ աշխարհի այլ տարածքներում ,որոշ հոդվածներ նույնիսկ փորձել են չեզոքացնել վախն ու սարսափը և ինքնավստահություն առաջացնել: Օրինակ, Սինգապուրի վարչապետ Լի Հեսյեն Լուվինգը կարևորությամբ անդրադարձել է համատարած վախի պայմաններում զգոն լինելու անհրաժեշտությանը և ասել է.«Վախը, երբ անընդատ սաստկանա ,կարող է վերածվել սարսափի և մեզ պարտադրել այնպիսի քայլերի ,որը ամեն ինչ վատթարացնի : Ինչպես շշուկներ տարածելը, դիմակների անօրինական ամբարելը և հատուկ խմբերին մեղավոր ճանաչելը»:
Կորոնավիրուսին առնչվող զեկույցներում ,վախը հիմնական առանցք ծառայեցնելը ,վկայում է այն իրականության մասին ,որ այս հիվանդության տարածման մասին ԶԼՄ-ների լրատվության հիմնական բաժինը ,հանրային վախի արտացոլումն է ,ոչ թե ճշգրիտ տեղեկատվությունը այն մասին թե՝ իրականում ի՞նչ է կատարվում կորոնավիրուսի համաճարակի գործընթացում:
Ճիշտ է, որ մի վիրուսի համաճարակի պայմաններում անորոշությունը, կարող է մարդկանց մոտ համատարած վախ ստեղծել, քանի որ անկանխատեսելի է ու անհայտ : Բայց ԶԼՄ -ների բոլոր փորձագետները միանշանակ շեշտում են, որ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումը, բացի վիրուսների առավել տարածման հարցով ունեցած ազդեցությունից , նաև մեծ մասշտաբով տարածում է վարակիչ զգացմունքները, ինչպիսիք են՝ վախը և սարսափը: Քանի որ յուրաքանչյուր հասարակության մեջ լրատվամիջոցների լուսաբանումն է որոշում սոցիալական թեմաների առաջնահերթությունը: Բոլոր ուսումնասիրությունները ապացուցում են , որ երբ խնդիրները ԶԼՄ -ների լուրջ ուշադրությանն են արժանանում, դրանք ավելի կարևոր են դառնում համայնքի անդամների համար:Այլ կերպ ասած ,միգուցե լուրերը մեզ չասեն թե՝ինչպե՞ս մտածենք,սակայն մեզ հուշում թե՝ ինչ՞ի մասին մտածենք:

Աշխարհի հասարարկական կարծիքի տնօրինմանը առնչվող ԶԼՄ-ների քննարկումներում ,հաճախ ասվում է ,որ երբ ինչ որ երևույթ մտամոլոր է դարձնում մասնագետի միտքը ,դա համարվում է յուրահատուկ երևույթ: Ներկայումս աշխարհում 5 տարեկան երեխայից մինչև 100 տարեկանը մտահոգված են կորոնավիրուսով: Կորոնավիրուսը այնպիսի տագնապ է ստեղծել արդի աշխարհում ,որը ազդել է նաև ԶԼՄ-ների վրա և գրավոր ու դիջիտալ շատ ԶԼՄ-ներ խիստ ազդեցություն են կրել աշխարհում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Փոքր ԶԼՄ-ները կորցրել են իրենց նախկինի մասամբ հաջողությունը ,իսկ մեծ լրատվամիջոցները ևս կորոնավիրուսի առանցքի շուրջ են պտտվում և մեծամասնաբար կորցրել են իրենց լրատվության բազմազանությունը:
Կորոնավիրուսի հարցով զբաղվելը քիչ թե շատ առնչվում է «ճգնաժամային լրագրության ոլորտին » և այն կարելի է մեկնաբանել ու գործադրել ժուրնալիստիկայի այս մեթոդով:Իվերջո կորոնավիրուսը շատ էլ չի տարբերվում մարդկային այլ երևույթներից ու աղետներից ,ինչպես՝ ջրհեղեղից,երկրաշարժից ու պատերազմից : Միակ տարբերությունը հետևյալն է,որ երկրաշարժի ու պատերազմի ժամանակ լրագրողը կարող է մոտենալ տուժած անհատներին ,սակայն ներկայումս լրագրողը հնարավորություն չունի շատ մոտենալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին և եթե յուրաքանչյուր զանգվածային լրատվամիջոց իր լրագրողին ցանկանա ուղարկել հիվանդանոցները լուր և զեկույց պատրաստելու նպատակով ,կխախտվի ֆիզիկական տարածությունը ,որը վիրուսի փոխանցման շղթան խզելու համար անհրաժեշտ է:
Անդրեյ Ֆոնթենը ,երբ «Լը Մոնդ»օրաթերթի միջազգային բաժնի խմբագիրն էր ,Կորեայի պատերազմի լուրերը մեկնաբանելու նպատակով ,պարաշուտով օդանավից դուրս էր թռել ,որպեսզի ներկա լինի պատերազմական գոտում : Սակայն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ,արդյո՞ք նման գործեր հնարավոր են: Արդյո՞ք ներկա պայմաններում ,ԶԼՄ-ների ու լրագրողների քիչ ռիսկայնության պատճառը , կորոնավիրուսից առաջացած վախն է:
Միգուցե այդպես է ,քանի որ պատերազմը ինչքանով էլ, որ վտանգավոր լինի ,չճանաչված երևույթ չէ ,բայց կրորոնավիրուսն չճանաչված թշնամի է:

Կորոնավիրուսն իրականում մի այնպիսի տագնապ է ստեղծել ,որը ԶԼՄ-ների ոլորտում բացարձակ փոփոխության է ենթարկել մեդիաների գործառույթները:Կորոնավիրուս շղթայի մեջ թղթակցի դերը գրեթե անհետացել է: Լրատվամիջոցներից շատերը բավարարվում են կառավարությունների ներկայացրած տվյալներով և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս բավարարվում է կառավարությունների ներկայացրած տվյալներով և նույնիսկ ԶԼՄ-ներին զգուշացրել է չտարածել շշուկներ և կեղծ ու անվավեր լուրեր: Դա ,կոչվում է լուրերի հրապարակման առումով կառավարությունների լուրջ միջամտությունը:
Գրավոր ԶԼՄ-ները կամ մամուլը այս խնդրից առաջ ևս տագնապի դիմաց էին կանգնած ,դիջիտալ լրատվամիջոցների գերիշխանության պատճառով,սակայն կորոնավիրուսը բոլոր լրատվամիջոցներին սպառնալիքի դիմաց կանգնեցրեց: Այս սպառնալիքն ավելի խիստ է տպագիր մամուլի համար: Օրինակ Ճապոնիայում,հարավային Կորեայում ,Մալայզիայում ,Սինգապուրում և Ինդոնեզիայում մամուլը կոռոնավիրուսին նախորդող ժամանակաշրջանի իրավիճաում չէ:Խմբագրատները գրեթե վերացվել են և ավելացել է Out sourcing-ը կամ արտաքին հղումները: Նույնիսկ միջազգային լրատվական ցանցերը ,համայն աշխարհում իրենց լրագրողներին ղեկավարում են նոր պրոտոկոլներով և նրանցից շատերը աշխատում են տնից:
Ամենայն դեպս, թեև կորոնավիրուսը սաստկացրել է մամուլի թուլացման գործընթացը ,սակայն միաժամանակ այս ոլորտում աշխատողներին ևս դասեր է փոխանցել :Դա հետևյալն է,որ եթե նրանք դեմ հանդիման կանգնեն այնպիսի երևույթների,որոնք դեմ են շփումներ հաստատելուն ,ինչպե՞ս պետք է արձագանքեն և ինչպե՞ս պետք է հարմարվեն:Կորոնավիրուսն ավելացրել է կիբերտարածության և կապի տեխնոլոգիաների օգտագործումը և ԶԼՄ-ներին հիշեցրել է, որ նրանք պետք է իրենց լսարանի հետ կապ հաստատելու համար ավելի շատ օգտվեն կիբեր տարածքից:
Կորոնավիրուսի ժամանակաշրջանում, պատկերների և տեսագրությունների գերակայությունը գրավոր ոլորտի նկատմամբ ,այն երևույթն է,որի իրականացման մասին անցյալում խոսվում էր այդ մասին ,իսկ կորոնավիրուսի ժամանակ մենք տեսանք, որ ֆիլմերի, անիմացիաների և նույնիսկ լուսանկարների տեսքով ներկայացված բովանդակությունը շատ ավելին էր, քան գրավոր տեքստերինը ,այսինքն, պատկերի գերակշռությունը տեքստի նկատմամբ այն հատկանիշներից է, որը պատահել է այս ոլորտում:

«Ճգնաժամային լրագրության» կարևոր սկզբունքներից հետևյալն է, որ աղետի հետևանքները նույնպես պետք է լուսաբանվեն և լոկ չբավարարվել աղետի լուրը լուսաբանելով: Քանի հոգի գիտեն , թե ինչպես են իրենց զգում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընտանիքները:Ընտանիքներ, որոնք չեն կարող նույնիսկ պատշաճ սգո արարողություն կազմակերպել:
Ստեղծված իրավիճակում , լրագրողը պետք է կարողանա արձանագրել այս իրադարձությունները և անդրադառնալ այս ճգնաժամի ազդեցությանը բոլոր մարդկանց և սգավոր ընտանիքների վրա:Խուճապի կանխարգելման կամ գլոբալ վախի չտարածման պատճառով լրագրողները միգուցե չկարողանան ներկա իրավիճակում հրապարակել իրենց բազմաթիվ զեկույցները,սակայն դրանք պատմություններ են, որոնք հետագայում կհրապարակվեն զեկույցների և գրքերի տեսքով:
Մեդիա փորձագետների կանխատեսումը հետևյալն է , որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո , լրագրողական ասպարեզում կավելանա դրամատիկական գրականությունը :Շատ մոտ ապագայում ականատեսը կլինենք , որ այս ընդհանուր ճգնաժամի մասին բազմաթիվ լուսանկարներ կհրապարակվեն,լուսանկարներ ,որոնք ներկայումս չեն հրապարակվում: Իսկ ինչո՞ւ այս լուսանկարները չեն հրապարակվում: Քանի որ այս պատմության հետևում կանգնած է խիղճ և մասնագիտական էթիկա ունեցող լրագրողը, ով գիտի, որ այժմ նման լուսանկարների հրապարակումը կսաստկացնի մարդկային ողբերգությունը և կառավարություններին ու բժշկական անձնակազմին հավանական քայքայման կենթարկի:Հետևաբար, այս լրագրողը նախընտրում է առայժմ նման լուսանկարներ պահել իր գրասեղանի դարակում, սակայն պատրաստել և գրանցել է իր հրապարակային զեկույցները:Անկասկած , ապագայում համաշխարհային լրատվամիջոցներում կտեսնենք այս օրերի մասին բազմաթիվ դրամատիկ ռեպորտաժներ, որոնց հիման վրա կարտադրվեն կինո ստեղծագործություններ, թատրոն, վեպեր և այլն: