Օգոստոս 29, 2021 13:50 Asia/Tehran

Նրանք, որ ընթերցում են, հնարավորություն ունեն անցնել գրքերի հերոսների կյանքի միջով: Իսկ յուրաքանչյուր կյանք հարստացնում է ընթերցողի փորձը: Հենց այդ պատճառով էլ ընթերցանությունը պատճառ է դառնում, որ մարդն անհատապես ու սոցիապալապես զարգանա:

Ինչպես ասում են. «Փորձառու հասարակությունը զարգացող հասարակությունն է»: Իսկ ինչպես ենք կարող երեխաներին խրախուսել գիրք կարդալ: Երեխաները գիրք կարդալու համար լսելու, տեսնելու, խոսելու և իրենց կարծիքը հայտնելու հնարավորության կարիք ունեն: Լավագույն միջոցը՝ երեխաներին խրախուսելու համար գիրք կարդալ, գրքի մասին խոսելն է: Երբ երեխաները կարդում են պատմությունը և իրենք են կարծիք հայտնում հերոսների գալիք քայլերի մասին, ուրեմն դա նշանակում է, որ նրանք մասնակից են եղել գրքի ընթերցանությանը:

 

Երբ երեխաներն իրենց տեսանկյունից են նայում պատմությանը և վերլուծում այն, պատմության մաս են դառնում: Իսկ երբ կանխագուշակում են պատմության ընթացքը, նրանց մտքի թռիչքն է մեծանում: Երբ կիսում են իրենց տեսակետներն ու լսում մյուսների կարծիքը, պատրաստվում են լսել ու հարգել տարբեր կարծիքներ: Այսպիսով, երեխաներին հնարավորություն է տրվում մտածել անկախ, որոշում կայացնելիս հայտնել իրենց տեսակետը և լսել ուրիշների կարծիքը:

 

 Պատմությունը քննարկելիս կարելի է հարցերով երեխաների ուշադրությունը սևեռել պատմության բովանդակության, ոճի, և միջավայրի և այլ գործոնների վրա: Այսպիսով երեխաները գիրք կարդալուց կրկնակի հաճույք են ստանում ու ավելի խորանում պատմության կառույցի  և դրա տարրերի վրա: Գիրքը դրեք երեխաների աչքի առջև, որպեսզի ցանկություն ունենան կարդալ: Կարող եք ձեր նախատեսած գրքից  մի հատված կարդալ նրանց համար և կարդալիս անպայման այնպես կարդացեք, որ երեխաների մոտ ցանկություն առաջանա կարդալ այդ գիրքը: Կարող եք նաև երեխային ծանոթացնել հեղինակի հետ՝ պատմելով նրա կյանքի հետաքրքիր դրվագներից: Երբեմն կարող եք խոսել գրքի թեմայից: Օրինակ՝ «Հնդկահավերին մի կերեք» գրքի կազմի վրա գրված է. «Ոչ ոք չգիտի, որ այն երեխաները, որոնց իրենց ծնողները ձանձրացնում են, ինչ են ասում»: Թերևս այս նախադասությունը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնի՝ կարդալ գիրքը:  

 

Գիրք կարդալուն զուգահեռ, երեխաներին խրախուսեք զբաղվել գեղարվեստական աշխատանքով: Այդպիսով, նրանք միևնույն ժամանակ շարժառիթ են ունենում կարդալ գիրքը և զարգացնել իրենց գեղագիտակյան հմտությունները: Նկարչությունը, գեղանկարչությունը, թատրոնը, քանդակագործությունը և գեղարվեստական այլ աշխատանքները երեխաներին հնարավորություն են տալիս ավելի հաճույքով շփվել այն պատմության կամ բանաստեղծության հետ, որը կարդում են և ավելի լավ ընկալել այն: Նման աշխատանքները երեխաներին ու պատանիներին խրախուսում են ավելի շատ գիրք կարդալ: Մի պաստառը երեխաներին օգնում է պատմության դրվագներից մեկը ավելի մեծ չափերով տեսնել: Դրա համար, թուղթը պետք է փռեք սեղանին կամ գետնին, որպեսզի երեխաները նկարեն: Այդպես կարելի է  նկարել պատմության տարբեր դրվագներ և երեխաներին խնդրել այդ նկարած պատկերների հիման վրա պատմել  պատմությունը: Կարելի է  նաև օգտվել տիկնիկներից, որոնք պատրաստվել են կտորից կամ թղթից:   

Թատրոնը կարող է կարևոր դեր կատարել այս հարցում: Կարելի է  երեխաներին խնդրել պատմությունը կարդալուց հետո ներկայացնել այն,  որպեսզի երեխպաներն ավելի սերտ կապ հաստատեն պատմության հերոսների հետ ու ավելի լավ ընկալեն նրանց պատմությունը: Աշխարհի տարբեր երկրներում այսօր փորձ է արվում մեծացնել ընթերցողների թիվը, կիրառելով ոչ բարդ միջոցներ: Այսօր այդ երկրները փորձում են կանոնակարգել գիրք կարդալու  մշակույթը:

 

Զարգացած երկրներում գործնական քայլերի են դիմում, որպեսզի մարդիկ ավելի շատ խրախուսվեն գիրք կարդալ: Օրինակ, Ճապոնիայում օգտվում են մի մեթոդից, երբ կտորից  տիկնիկները հաճույք են վայելում գիրք կարդալով: Ճապոնիայում փորձի ընթացքում, մի գիշեր գրքի տոն է նշվել 42 նախադպրոցական երեխայի համար: Այդ ընթացքում, գրքի նկատմամբ երեխաների վերաբերմունքը փոխվել է: Նրանք սկսել են գիրք կարդալ իրենց տիկնիկների համար: ԱՄՆ-ում երեխաներին խրախուսում են օրական առնվազն 20 րոպե գիրք կարդալ: Սկզբում սկսել այն գրքերից, որոնք գունավոր են և դրանց մեջ շատ նկարներ կան:  

Նիդերլանդներում մշակվել է Bookstart ծրագիրը, որի նպատակն է այնպես անել, որ երեխաներն ավելի հաճախ այցելեն հանրային գրադարաններ: Պետք է ասել, որ երբ երեխան ընթերցանությունը սկսում է մանուկ հասակից, դա կարևոր նշանակություն ունի նրա ապագայի համար: Նիդերլանդներում հատկապես կարևորվում է  ծնողների դերը: Ծնողներին խրախուսում են իրենց մանկահասակ երեխաների հետ հաճախ  այցելել գրադարաններ, որպեսզի երեխան ծանոթանա այդ միջավայրի հետ:


 

 

Կանադայի Տորոնտո քաղաքում տեղադրված են փայտե կրպակներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է հատուկ տարիքի համար նախատեսված գրքեր: Կրպակներն աշխատում են շուրջօրյա և էլեկտրական սնուցումը ստանում են արևային էներգիայից:

Ստամբուլում տեղադրված են հատուկ բազմոցներ, որպեսզի այդ վայրերում մարդիկ գիրք կարդան և սովորություն դարձնեն ազատ ժամերին գիրք կարդալ: Այս հարցում պատասխանատու են ոչ միայն կառավարություններն այլ նաև մարդիկ: Մեծ թվով կազմակերպություններ աշխատում են այս ուղղությամբ: Որպես օրինակ, 2015թ ամռանը, Եվրոպայում իրականացվեց «Գրքի հեծանիվ» նախագիծը: Հեծանիվները մոտենում էին մարդկանց և գրքեր վաճառում: Յուրաքանչյուր  հեծանիվի վրա տեղավորվում էր 30-40 գիրք:

 

Իսկ Իրանում հատկապես մանկապարտեզներում, անցկացվում է «Ընթերցանության երկուշաբթի» նախագիծը: Այդ օրը, իրականացվում են տարբեր ծրագրեր և մանկապարտեզներում գիրք են կարդում: Նախագծի  պատասխանատուները ծնողներին կոչ են անում տանը գիրք կարդալ, գիրք նվիրել և երեխաներին ծանոթացնել գրքին:

 

Պիտակ