Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում(5)
Հարավարևմտյան Ասիայի, հատկապես Պարսից ծոցի առափնյա երկրների ուժեղ կողմերից են՝ էներգետիկայի պաշարները:
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ:Ներկայացնում ենք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում»հաղորդաշարի հերթական թողարկումը:Հաղորդաշարի նպատակն է ներկայացնել Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևորությունն ու նշանավոր դերը աշխարհի տնտեսական և քաղաքական հավասարումների մեջ:Հարավարևմտյան Ասիայի, հատկապես Պարսից ծոցի առափնյա երկրների ուժեղ կողմերից են՝ էներգետիկայի պաշարները:
Համաշխարհային քաղաքական տնտեսության նոր կառուցվածքում «էներգիան» արդյունաբերական շատ երկրների աքիլեսյան գարշապարն է:Տնտեսական աշխատանքներում ,էներգիան, արտադրության հիմնական գործոններից մեկն է:20-րդ դարի յոթանասնական թվականներին Նավթային ճգնաժամից հետո,արդյունաբերական երկրները մեծ ներդրումներ են կատարել իրենց արդյունաբերություններին անհրաժեշտ էներգիան տարբեր աղբյուրներից ապահովելու համար:Բայց մինչ այժմ, նրանք չեն կարողացել գտնել էներգիայի աղբյուր, որը տնտեսապես կարողանա փոխարինել ածխաջրածիններին, նավթին ու գազին:Աշխարհի նավթի երկու երրորդը և գազի մեկ երրորդը գտնվում են Հարավարևմտյան Ասիայում:Որոշ տվյալների համաձայն,Պարսից ծոցի տարածաշրջանում կան մոտ 730 միլիարդ բարել նավթի ապացուցված պաշարներ և ավելի քան 70 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի պաշարներ:Նման պաշարները տարածաշրջանը դարձրել են աշխարհի ամենամեծ էներգետիկ պահեստը :Իրանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները նավթի ամենամեծ պաշարներն ունեն Հարավարևմտյան Ասիայում:
Պարսից ծոցի տարածաշրջանում արտադրվող նավթի ավելի քան 90% -ը արտահանվում է, և դա ապացուցում է այս տարածաշրջանի մեծ նշանակությունը աշխարհի արդյունաբերական երկրների համար:Նաև աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների մոտ 40 տոկոսը ,այս տարածաշրջանում է: Հարավային Փարսը, Կատարի Հյուսիսային գմբեթի հետ համատեղ ,որպես աշխարհի ամենամեծ անկախ գազային հանքավայրը, միայնակ պարունակում են աշխարհի գազի ապացուցված պաշարների ավելի քան 15 տոկոսը: Բնապահպանական խնդիրների շուրջ հարաճուն մտահոգությունների պատճառով,նախատեսվում է, որ գալիք տարիներին բնական գազը, որպես հանածո վառելիքի ամենամաքուր վառելիքը ,ամենաշատ սպառումն ունենա:
Երկար տարիներ ենթադրվում էր, որ նավթով հարուստ մի երկրում գումար վաստակելու ամենահեշտ ձևը այս արժեքավոր նյութի հումքի վաճառքն է:Բայց այսօր նրանք հասկացել են, որ այս ռեսուրսներից գոյացած արժեքային շղթան կատարելագործելը շատ ավելի շահավետ է, քան հումքի վաճառելը:Զտարան և նավթաքիմիական արդյունաբերության ստեղծումը ՝ դրանց բարձր արդյունավետության շնորհիվ, ածխաջրածնային պաշարներ սպառող և արտադրող երկրների կողմից իրականացվող քաղաքականություն է:Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու որոշ երկրներ, օրինակ ՝ Հարավային Կորեան, նավթավերամշակման ավելի քան 10 գործարաններ ունի , չնայած չունի ածխաջրածնային պաշարներ:Այս երկիրը ներմուծում է նավթ և գազի կոնդենսատ:Այնուհետեւ, որդեգրելով նավթի եւ գազի արժեքային շղթայի համաչափ զարգացման քաղաքականությունը, այն ստեղծում է զտված արտադրանք եւ լրացուցիչ արդյունաբերություն:Հում նավթի ստեղծած ավելացված արժեքը երկիրը ապահովել է բարձր եկամուտով :Նավթամթերքի և նավթաքիմիական արդյունաբերության նավթագազային արտադրանքներից ստացված եկամուտը, պատճառ է դարձել ,որ տարածաշրջանի արտադրող երկրները, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ -ն և նույնիսկ Պակիստանն ու Աֆղանստանը, ներքին և օտարերկրյա ներդրումների օգտագործմամբ ,կառուցեն նավթամշակման գործարաններ և նավթաքիմիական արդյունաբերությամբ զբաղվեն:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես և տարածաշրջանի այլ երկրներ, առաջատար է նավթավերամշակման գործարանների և նավթաքիմիական արդյունաբերության կառուցման ոլորտում և այս բնագավառում փայլուն վկայական ունի: Չնայած արեւմտյան երկրների լայնածավալ պատժամիջոցներին, այս երկրի երիտասարդներին հաջողվել է իրականացնել եւ գործնականի վերածել տարբեր խոշոր նախագծեր `հիմնված գիտական կարողությունների եւ ներքին կապիտալի վրա:Իրանի հարավ արևմուտքում գտնվող Պարսից ծոցի Բիդ բոլանդի գազի զտարանի նախագիծը ,այդ ծրագրերից է: Հիշյալ զտարանը ,արևմտյան Ասիայի ամենամեծ գազի զտարաններից է: Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն նախագծի շահագործման հանձնելու ժամանակ ասել է.«Պարսից ծոցի Բիդ բոլանդ գազի զտարանի նախագծի շահագործման հանձնելը խորհրդանիշն է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ու պատժամիջոցի ձախողման»: Այս գերծրագրի նախագծումն ու կառուցումը կատարվել է իրանցի փորձագետների միջոցով և 3 միլիարդ 400 միլիոն դոլար կապիտալով:Այս զտարանի կառուցման աշխատանքներում աշխատել են տարբեր մասնագիտությունների տեր 10 հազար իրանցիներ:
Զտարանը տարեկան կարող է արտադրել մոտ 15 միլիոն տոննա արժեքավոր արտադրանք `մեթան, էթան, պրոպան, բութան, գազիկոնդենսատ և թթվային գազեր: Պարսից ծոցի Բիդբոլանդ գազի զտարանը ապահովում է անհրաժեշտ գազը ներքին սպառման և երկրի արդյունաբերության համար, հատկապես `նավթաքիմիական նյութերի` սահմանված և ծրագրված արժեքային շղթայում:Ակնկալվում է, որ արտադրական անվանական հզորությամբ, նավթավերամշակման գործարանը երկրի համար տարեկան ապահովի ավելի քան 700 միլիոն դոլար ՝ միաժամանակ ստեղծելով արժեքային շղթա:Այս նավթավերամշակման գործարանի կառուցումը նաև դրական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա:Նավթի արդյունահանումից (բռնկումներից) այրվող գազերը պարունակում են շրջակա միջավայրի աղտոտիչներ, որոնք կհեռացվեն այդ գազերը հավաքելով և դրանք տեղափոխելով զտարան:
Հում նավթի վաճառքը, նավթ արդյունահանող երկրների տնտեսությունների թուլությունն է, ինչը նրանց դարձնում է խոցելի և թույլ չի տալիս ավելի մեծ եկամուտներ ստանալ նավթի և գազի պաշարների վերամշակմամբ:Նավթի պատժամիջոցները չեզոքացնելու Իրանի ռազմավարությունն է՝ հեռանալ հում նավթի վաճառքից և շարժվել դեպի զտարանների և նավթավերամշակման գործարանների կառուցում և նավթամթերքների արտադրություն և արտահանում:Այս արտադրությունները վաճառվում են մազանոթային ցանցում, որոնք անճանաչելի են: Այսպիսով չեզոքացվում է հումքի վաճառքի թուլությունը և անարդյունավետ դառնում նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցները:
ԱՄՆ -ի եւ նրա դաշնակիցների սահմանած պատժամիջոցներից էր Իրանին բենզինի արտահանման եւ վաճառքի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախագիծը:Մինչև մի քանի տարի առաջ Իրանը բենզին ներկրող էր: Որոշ տարիներ այն ներմուծում էր օրական 27 միլիոն լիտր բենզին:Բենզինի ներմուծումը առաջացրեց արտարժույթի արտահոսք երկրից, և որ ավելի կարևոր է `երկրի էներգետիկ անվտանգության ապահովումը մեծապես կախված էր այդ ներմուծումից:Այս կախվածությունը պատճառ դարձավ ,որ վերջին տասնամյակներում Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներում ,բենզինի պատժամիջոցը առաջնային համարվի:Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն պատժամիջոցների ու ճնշումների հերտևանքով, Իրանն ավելի շատ ապավինեց իր ներքին կարողություններին և իր գործարանների որակի բարելավմանը:Հատկանշական է որ այսօր, ստանդարտ բենզինի արտադրությամբ, ներքին կարիքները բավարարելուց բացի, այն արձագանքում է նաև այլ երկրների բենզինի պահանջներին:
Ամենակարևոր նախագիծը, որն Իրանին դարձրեց ինքնաբավ բենզինի արտադրության ոլորտում և հնարավորություն տվեց արտահանել այս արտադրանքը, «Պարսից ծոցի աստղ»կոչվող գազի կոնդենսատների գործարանի շահագործումն էր:«Պարսից ծոցի աստղ» կոչվող նավթավերամշակման գործարանը կարելի է համարել դիմակայուն տնտեսության խորհրդանիշ ՝ պատժամիջոցների պայմաններում: Պարսից ծոցի աստղը, որպես աշխարհի խոշորագույն գազային կոնդենսատների գործարան, ռազմավարական դիրք ունի երկրի և տարածաշրջանի էներգետիկ հաշվեկշռում:Այս նավթավերամշակման գործարանը Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենաժամանակակից նավթավերամշակման գործարաններից է:Այս նավթավերամշակման գործարանի ստեղծման նպատակն է՝ պահպանել և շարունակել Հարավային Փարս համատեղ ավազանից գազի արդյունահանման աշխատանքները:Բացի այդ, ապահովելով ռազմավարական էներգետիկ արտադրանք, ինչպիսին է բենզինը, երաշխավորվում է այդ արտադրանքի արտադրության մեջ երկրի ինքնաբավությունը:«Պարսից ծոցի աստղ»նավթավերամշակման գործարանում ,բենզինի արտադրությունը կազմում է օրական 40 միլիոն լիտր:Այս գործարանում արտադրվում է երկրի բենզինի 55% -ը:
Հարևանների հետ Իրանի էներգետիկ համագործակցության զարգացման գործընթացը կարող է արտացոլվել նավթավերամշակման գործարանների կառուցման և նավթամթերքների արտահանման մեջ:Չորս երկրներ՝ Թուրքիան, Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը, 2017 թվականին օրական ներմուծել են ավելի քան 140 միլիոն լիտր նավթամթերք:Իրանը կարող է ապահովել այդ նյութերը: Չնայած Իրանը նավթային և բանկային ամենախիստ պատժամիջոցների դիմաց է կանգնած , այնուամենայնիվ, նրա նավթամթերքները չեն մնացել առանց հաճախորդների:Երկրի նավթամթերքի մեծ մասը մասնավոր հատվածի միջոցով է արտահանվում հարեւան երկրներ:Բայց իրանական շուկան չի սահմանափակվում իր հարևաններով և տարածվում է մինչև ԱՄՆ-ի մայրցամաքամաս: Վերջերս իրանական 5 լցանավեր ,Իրանի դրոշով անցան աշխարհի կարևոր ջրային ուղիները և հաջողությամբ իրենց բեռը հասցրեցին Վենեսուելայի ափեր:Բենզինի և զտարանի արտադրանքների առաքումը Վենեսուելա, որը ԱՄՆ -ի պատժամիջոցների պատճառով այս ռազմավարական վառելիքի խիստ պակասի դիմաց էր կանգնած ,ապացուցեց ,որ նավթամթերքների շուկայում Իրանի դիրքերը կայունացել է: