Դեկտեմբեր 12, 2021 14:33 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ըթնացքում խոսելու ենք Իրանի արևմտյան շրջաններում Վալֆաջր 2 և Վալֆաջր 3 օպերացիաների մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ «Վալֆաջր 1» գործողությունը նախագծվել և ղեկավարվել է ԻԻՀ-ի բանակի կողմից։ Ենթադրվում էր, որ Ռամազան գործողությունից հետո ԻՀՊԿ-ի մարտական ​​մեթոդները կորցրել են իրենց արդյունավետությունը և որ իրաքյան բանակը սովորել է դրանց դեմ պայքարելու ուղիները: Իսլամական Հանրապետության բանակի և ԻՀՊԿ-ի հրամանատարների միջև տարաձայնություն կար բաասական թշնամու վրա հարձակման հարցում: Հեղափոխության պահապանները հույսը դնում էին կենդանի ուժի վրա՝ զենքի և զինամթերքի հասանելիության սահմանափակումների պատճառով և հավատում էին հակառակորդին գիշերը անակնկալի բերելու սկզբունքին։ Ի հակադրություն, Իրանի Հանրապետության բանակը հավատում էր կրակային լայնածավալ աջակցությանը՝ կորուստները նվազեցնելու համար: «Վալֆաջր 1» գործողությունը նախագծվել և ղեկավարվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի կողմից: Այս գործողության մեջ, թեև սարսափելի հարված է հասցվել բաասական թշնամու հետևակային և մեքենայացված ստորաբաժանումներին, սակայն բանակի և Հեղափոխության պահապանների ուժերը չկարողացան հասնել իրենց առջև դրած բոլոր նպատակներին։ «Նախնական Վալֆաջր» և «Վալֆաջր 1» երկու անհաջող գործողությունների իրականացմամբ հարավային ճակատում, կասկածի տակ դրվեց հաջող գործողությունների իրականացման հնարավորությունը: Ուստի, հրամանատարների ուշադրությունը հրավիրվեց երկրի արևմտյան շրջաններում ռազմական գործողություններ պլանավորելու խնդրի վրա։ Քանի որ պատերազմի առաջին երկու տարիների ընթացքում Իրանի խոշոր գործողությունների մեծ մասը տեղի էր ունենում Խուզեստան նահանգում, բաասական բանակն ավելի քիչ ուշադրություն դարձրեց արևմտյան օպերատիվ տարածքներին կամ կենտրոնական ճակատին: Այդ հիման վրա որոշվեց իրանական հաջորդ գործողությունն իրականացնել Իրաքի հետ Իրանի արեւմտյան սահմանին։ Ըստ այդմ, երկար քննարկումներից հետո նախագծվել են երեք գործողություն՝ Վալֆաջր 2, Հաջի Օմերան (Haji Omeran) օպերատիվ տարածքում, Վալֆաջր 3՝ Մեհրանում և Վալֆաջր 4՝ Իրաքի Փենջվին տարածաշրջանում:

Իրանցի զինվորները պատրաստ են իրականացնել «Վալֆաջր 2» գործողությունը

Ելնելով նախկին ձեռքբերումներից՝ օպերացիան ծրագրողները եկել են այն եզրակացության, որ երկրի արևմտյան սահմաններում գործողությունը պետք է ունենա երեք հատկանիշ. Նախ  հաշվի առնելով «Վալֆաջր»-ի նախնական գործողությունից և «Վալֆաջր մեկ»-ից հետո ժամանակային իրավիճակն ու ստեղծված խնդիրները պետք է արագ քայլեր ձեռնարկել: Երկրորդ հատկանիշը` գործողությունը պետք է լինի սակավաթիվ մարդուժի կիրառմամբ նվազեցնելու զոհերն ու կորուստները, որպեսզի մեծ վնաս չպատճառվի ԻՀՊԿ-ի ռազմի կազմակերպության: Արևմուտքում սահմանափակ գործողությունների երրորդ հատկանիշը պետք է լինի երաշխավորված հաղթանակի հնարավորությունը։ Այս նկատառումներով Վալֆաջր 2 գործողությունը սկսվեց երկրի արևմուտքում գտնվող Հաջ Օմերանի շրջանում չորեքշաբթի գիշեր 1983 թվականի հուլիսի 20-ին: Այս գործողության հիմնական նպատակն էր ազատագրել երկրի սահմանը՝ գրավելով այդ շրջանի կարևոր բարձունքները և առաջ շարժվելով Իրաքի տարածքում և գրավելով Հաջ Օմերանի կայազորը՝ վերահսկողության տակ առնել Չուման Մուստաֆա քաղաքը։ Այս օպերացիան իրականացնելով սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը կազատագրվեին իրաքյան բանակի հրետանային կրակից, մարդիկ կկարողանային ապրել նորմալ կյանքով։ Գործողությունը նաև կնպաստեր Թամերչինի սահմանին Դեմոկրատական ​​և Կոմալա հակահեղափոխական զինված կուսակցությունների ամենակարևոր տեղաշարժային անցուղիների փակման, իրանական անկանոն ուժերի, ինչպես նաև քրդական հակաբաասական կուսակցությունների տեղաշարժին դեպի Իրաքյան Քրդստան: Այս օպերացիան պլանավորվել և իրականացվել է բանակի ԻՀՊԿ-ի համատեղ ջանքերով։ Այս գործողության մեջ Բարզանիի քրդերը համագործակցել են իրանական ուժերի հետ։ Գործողության ընթացքում ազատագրվել են Թամերչինի, Ազադիի և Ռայադի կարևոր կիրճերն ու արահետները, իսկ Չոման Մուստաֆայի կիրճը հայտնվեց կրակի թիրախակետում։

Բանակը և կորպուսը կողք կողքի «Վալֆաջր 2» գործողության մեջ

Իրաքի բանակը մեծ ջանքեր գործադրեց տարածքը հետ գրավելու համար և Հաջ Օմերան զորանոցը հետ գրավելու համար իրականացրեց ուղղաթիռային՝ հելի բերն գործողություն։ Բաասական վարչակարգը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ նույնիսկ քիմիական գազ կիրառեց այս տարածքները վերագրավելու համար: Մանանեխի գազով քիմիական հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իրանցի զինվորները լեռնագագաթներից շարժվում էին դեպի Հաջ Օմերան, իսկ իրաքյան ուժերը գտնվում էին լեռան ստորոտներում։ Սակայն այս գործողության ընթացքում կործանվել է իրաքյան 7 ուղղաթիռ եւ 3 կործանիչ և գործողությունը ձախողվել է։ Նաև քիմիական գազերի հատկություններին իրաքյան ուժերի անծանոթ լինելու պատճառով քիմիական գազերը լեռան գագաթից հոսել են դեպի ստորոտները ինչի հետևանքով էլ ստորոտներում ու ձորերում գտնվող իրաքցի ուժերը թունավորվեցին քիմիական գազերով: «Վալֆաջր 2» գործողության ընթացքում իրանական ուժերը գրավեցին իրաքյան տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետր և լեռնային գոտում հակառակորդի մոտ 50 պահակակետ։ Մոտ 3000 իրաքյան ուժեր սպանվել կամ վիրավորվել են, սակայն մի փոքր մասը՝ մոտ 200-ը, գերեվարվեցին։ Իրանական ուժերը այս գործողության ընթացքում hամեմատաբար մեծ ավար ձեռք բերեցին, այդ թվում այն ռադարը, որ հայտնաբերում էր իրանական ուժերի հրետանային կետերն ու ականանետերը՝ ընկավ իրանցի մարտիկների ձեռքը և պարզվեց որ թշնամին այս ռադարի օգնությամբ գտնում էր հրետանիի ու ականանետերի ճշգրիտ տեղը և հարվածում էր: Վալֆաջր 2 ռազմական օպերացիայի ընթացքում նահատակվեցին 300 իրանցի զինվորները ևս 1400-ը վիրավորվեցին:

Մի պատկեր Վալֆաջր- 2 օպերացիայից

«Վալֆաջր 2» գործողությունից մոտ տասն օր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսեց «Վալֆաջր 3» գործողությունը՝ Մեհրան քաղաքն ազատագրելու համար: Քաղաքն իրաքյան բանակի կողմից գրավվել էր պարտադրված պատերազմի առաջին ամսին։ Գործողությունն իրականացվել է 1983 թվականի օգոստոսի 14-ի երեկոյան ժամը 23-ին «Ով Ալլահ» նշանաբանով Իրաքի Մեհրան եւ Զարբաթիյե շրջաններում։ Իրանական ուժերը երեք առանցքներից գրոհել են իրաքյան բանակի ստորաբաժանումների դիրքերի վրա՝ Մեհրան քաղաքն ազատագրելու եւ նախատեսված թիրախները գրավելու նպատակով։ Գործողությունը տևել է 13 օր, որի ընթացքում մի շարք սահմանային բարձունքներ, այդ թվում՝ Զալուաբ և Ղալավիզան բարձունքները, գրավվել են, իսկ Մեհրան-Դեհլորան և Մեհրան-Իլամ ճանապարհները դուրս են բերվել իրաքյան բանակի վերահսկողությունից։ Այս գործողության ընթացքում 500 իրաքյան ուժեր գերի են ընկել և մոտ 5000-ը սպանվել կամ վիրավորվել են։ Գործողության ընթացքում Սադդամը ժամանել է Զարբաթիա շրջան և անմիջապես մահապատժի է ենթարկել 417-րդ բրիգադի երկու հրամանատարներին, որոնք համարվում էին պարտության հիմնական պատճառ՝ նրանց անվանելով վախկոտ և թուլամորթ։

«Վալֆաջր 2» և «Վալֆաջր 3» գործողությունների հաջողությունը հանգեցրեց նրան, որ  ճակատներում Իրանը հայտնվեց նախաձեռնողի դերում և այս ամենը երկրի պաշտոնյաներին հույս ներշնչեց նման գործողությունների շարունակության հարցում: Մյուս կողմից, այս երկու գործողություններում Իրանի հաջողությունը հանգեցրեց նրան, որ Իրաքը զինվեց առավել զենքերով ու ռազմատեխնիկայով և այդ երկրին տրամադրվեցին օտարերկրյա վարկեր:

 

Պիտակ