Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 55
(last modified Sun, 02 Jan 2022 09:01:24 GMT )
Հունվար 02, 2022 12:31 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ըթնացքում խոսելու ենք արևմտյան երկրների կողմից Սադդամի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունների շարունակման և պարտադրյալ պատերազմը նավթատարների պատերազմի ասպարեզ մտնելու մասին:

Նախորդ հաղորդումներում անդրադարձանք Ռամազան մեծ օպերացիայից հետո մի շարք սահմանափակ գործողություններին և հասանք մինչև «Վալֆաջր 4» օպերացիան, որ տեղի ունեցավ Իրաքի հետ Իրանի արևմտյան սահմանին: Սադամի վարչակարգը, որը ծանր պարտություններ էր կրել այս գործողությունների հետևանքով սկսեց ռմբակոծել է և հեռահար հրթիռներ թիրախավորել իրանական քաղաքներն ու գյուղերը։ Այս հանցավոր գործողությունների արդյունքում նահատակվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ և կանայք: Իսլամական հանրապետության մեծ հիմնադիր Իմամ խոմեյնի արձագանքելով վրեժխնդրության կոչերին ասաց, որ Իրաքի մուսուլմանները նույնպես գտնվում են Սադդամի վարչակարգի բռնությունների ու ճնշման տակ և նրանք չեն, որ պետք է վճարեն Սադդամի հանցագործությունների գինը: ԻԻՀ-ի հիմնադիրը, հիմնվելով իսլամական ուսմունքների վրա, ընդգծեց, որ ագրեսիայի դեմ պետք է արդարացիորեն պայքարել։ Իրանի քաղաքները ռմբակոծելուն և հրթիռակոծելուն զուգահեռ Սադամը փորձում էր մարտի դաշտում իրանցի խիզախ մարտիկների դեմ պատերազմում իր անհաջողությունները փոխարինել՝ թիրախավորելով իրանական նավթատարները, նավթային տերմինալները և նավահանգիստները, որպեսզի արգելափակի Իրանի նավթի արտահանումը, որը Իրանի արտարժույթի ամենակարևոր եկամուտն էր: Այդ կապակցությամբ Ֆրանսիան զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել Սադդամին՝ թիրախավորելու իրանական տանկերները, նավահանգիստներն ու նավթային տերմինալները Պարսից ծոցում: Ֆրանսիայի կառավարությունը 1983 թվականի հոկտեմբերի կեսերին Իրաքին հանձնեց հինգ Սուպեր ստանդարտ ինքնաթիռ իր օդաչուներով և անձնակազմով։

Սուպեր ստանդարտ ինքնաթիռի օրինակ, որը ֆրանսիացիները Սադամի ռեժիմին են հանձնել պատերազմի ժամանակ

Ինչ վերաբերում է Իրաքին ինքնաթիռների մատակարարմանը, Ֆրանսիայի այն ժամանակվա արտգործնախարար Կլոդ Շեյսոնն ասել է, որ Իրանա-իրաքյան պատերազմում ռազմական հավասարակշռության ստեղծումը, ինչպես նաև Իրաքի խաղաղ մտադրությունները և Իրանի կողմից նրան մերժելը դրդել են Ֆրանսիայի կառավարությանը. ինքնաթիռները հանձնել Իրաքին:

Ինքնաթիռների տեղափոխումն Իրաք մեծացրեց այդ երկրի օդային ուժը՝ Խորմուսայից Խարկ կղզի ընկած տարածքում իրանական նավերի վրա հարձակվելու համար։ Սադամի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն ներխուժման սկզբից Ֆրանսիան միշտ տարաբնույթ օգնություն է ցուցաբերել Իրաքին։ Բացի քաղաքական և դիվանագիտական ​​օգնությունից, Ֆրանսիան իր երկրում ընդունեց «Մոջահեդին Խալղ» (Մոնաֆեղին) ահաբեկչական խմբավորումը՝ թույլ տալով նրանց ավելի շատ կազմակերպել և մուտք ունենալ դեպի տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրաք: Ֆրանսիան նաև հենակետ է եղել մոնաֆեղներին կազմակերպելու և նրանց Իրաք տեղափոխելու համար՝ ընդլայնելու ռազմական գործողությունները Իրանի դեմ պայքարելու համար: Ֆրանսիայի մոնաֆեղների շտաբի միջոցով այս կազմակերպության անդամները ամբողջ աշխարհից տեղափոխվել են Իրաք և այնտեղ կազմակերպվել են Իրանի դեմ հարձակման համար: Մոնաֆեղների ինտելեկտուալ-օպերատիվ շտաբը գտնվում էր Փարիզում, լրտեսական գործողություններ էին իրականացվում իրանական ճակատներից ու երկրում տիրող իրավիճակից։ Իմամ Խոմեյնին ի պատասխան Ֆրանսիայում մոնաֆեղների ապաստանի ընդլայնմանը 20.11.1983 ելույթում ասաց.«Ֆրանսիացի ժողովուրդը պետք է զգա, որ պատմության ընթացքում, որքան էլ գովել են Ֆրանսիան, գրքեր են գրել և այս պահին ձեր արածը և այս կառավարությունը ոչնչացրել է Ֆրանսիայի հեղինակությունը... Այնտեղ որ հանրապետություն է ժողովուրդն է, որ պետք է հիմնական քայլերն իր ձեռքն առնի: Ֆրանսիայի ժողովրդի այդ խոսքը չեեմ ընդունում, որ մեր կառավարությունն այսպես կամ այնպես է: Ֆրանսիայի ժողովուրդը պետք է սկսի մտածել, որ իր հեղինակությունն ու արժանապատվությունն է ոչնչանում և պետք է այս կառավարության իր տեղը ցույց տա, այս կառավարությանը հեռացնի իշխանությունից: Այս կառավարության, որին պետք է գերագույն ահաբեկիչ անվանել: Քանի որ բոլոր ահաբեկիչները հավաքվել են Ֆրանսիայում ու հետո էլ ինքը ահաբեկչական ակտեր է կատարում... Ֆրանսիայի կառավարությունը Իրաքից ստանալիքներ ունի և երբ տեսնում է, որ Իրաքը իր պարտքերը չի կարողանում վճարել, իրանցիներից է վրեժ լուծում»:

Իմամ Խոմեյնին քննադատում է ֆրանսիային պարտադրված պատերազմի ժամանակ Իրաքի Բաասական ռեժիմին աջակցելու համար

 Սադամի վարչակարգին ֆրանսիական ինքնաթիռների և հրթիռների մատակարարումը հեղաշրջեց Իրաքի ռազմաօդային ուժերի՝ Իրանի նավթի արտահանման կենտրոնների վրա հարձակվելու հնարավորությունները: Իրաքի բազմաթիվ հարձակումների պատճառով նավթը ծով թափվեց և աղտոտեց շրջակա միջավայրը: Իրաքի հարձակումները նավթային հարթակների, ինչպես նաև իրանական որոշ նավթավերամշակման գործարանների վրա կրկնակի կրճատեցին Աբադանի, Թեհրանի, Շիրազի և Քերմանշահի նավթավերամշակման գործարաններում նավթամթերքների արտադրությունը: Պատերազմի վնասները կամաց-կամաց մեծանում էին։ Իրանի վարչապետի 1983 թվականի հունվարի 16-ի զեկույցի համաձայն, Իրանը 56 միլիարդ դոլարի վնաս է կրել երկրի նավթային օբյեկտների վրա իրաքյան բանակի հարձակումներից և նավթի արտահանման անհնարինությունից։ Խարք կղզին, որն այն ժամանակ իրանական նավթի արտահանման ամենակարևոր տերմինալն էր, պատերազմի սկզբից մինչև վերջ Իրաքի օդային հարվածների մշտական ​​թիրախներից էր: Իրանը կղզում տեղակայել էր իր ամենաուժեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ներառյալ «Հագ» հրթիռային բազան: Չնայած կղզու նավամատույցներին և նավթային պահեստներին կանոնավոր օդային հարվածներին, կղզուց նավթի արտահանումը երբեք չդադարեցվեց մինչև պատերազմի ավարտը։ Իրանական տերմինալների և տանկերի վրա Իրաքի հարձակումների աճից հետո, ԻԻՀ-ի պաշտոնյաները հայտարարեցին, որ ԻԻՀ-ն հանդիսանում է Պարսից ծոցում խաղաղության և անվտանգության երաշխավորը, սակայն եթե իրանական նավթը չարտահանվի, ապա Պարսից ծոցի ոչ մի երկրի նավթը չի անցնի Հորմուզի նեղուցով: Պարսից ծոցի շեյխությունների և արևմտյան կառավարությունների օգնությամբ իրանական տերմինալների և տանկերի վրա իրաքյան հարձակումներին Իրանի այս արձագանքը առթեց արևմտյան կառավարությունների արձագանքը տարածաշրջանում և միջազգային համակարգում։

Այս մտահոգության պատճառով 7.8.1983-ին Իսլամական Խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի արտգործնախարարը կոչ արեց դադարեցնել պատերազմը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ մենք խաղաղություն ենք ուզում, բայց առանց մեր պայմանների կատարման խաղաղություն չի հաստատվի։ Մյուս կողմից նրանից պահանջվեց չեղարկել մնացած 2 միլիարդ վարկի փոխանցումը, որը պետք է ​​Ճապոնիան տար Իրաքին, սակայն նշելով, որ այդ վարկը ոչ պատերազմական ծախսերի համար է, փաստորեն շարունակվեց Իրաքին ցուցաբերվող ճապոնական օգնությունը։

Ռազմադաշտերում ԻԻՀ-ի հաղթանակով Սադամի կողմնակիցները ԻԻՀ-ի հետ ուղղակի առճակատման ասպարեզ մտան։ Պարսից ծոցում Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակվելու Իրաքի սպառնալիքից և այս խնդրին Իրանի արձագանքից հետո, Պարսից ծոցի հարավային որոշ երկրներ ԱՄՆ-ին կոչ արեցին ռազմական ներկայություն ունենալ Պարսից ծոցում: ԱՄՆ կառավարությունը օգտվեց առիթից, և Պենտագոնը պատրաստեց ծրագիր՝ պաշտպանելու ԱՄՆ շահերը Պարսից ծոցի նավթահանքերում։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվեց «Արագ արձագանքման ուժեր» կոչվող կազմակերպություն։ Պարսից Ծոցում իրաքյան հարձակումների ընդլայնմամբ և իրանական լցանավերի վրա իրաքյան հարձակման դեպքում Հորմուզի նեղուցը փակելուն Իրանի պատասխան քայլը, Միացյալ Նահանգները Բեյրութից Հնդկական օվկիանոս և Պարսից ծոցի տարածաշրջանը ուղարկեց 2000 ծովային հետևակի ստորաբաժանում։ Ranger ավիակիրը վեց այլ նավերի հետ միասին 1983 թվականի հոկտեմբերի կեսերին նավարկեցին դեպի Հնդկական օվկիանոս։

Պարսից ծոցում Իրանի նավերի վրա իրաքյան հարձակումների, ինչպես նաև բնակելի տարածքների վրա հարձակումների ընդլայնման և ավելացման հետ մեկտեղ, ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կույարը հետաքննող պատվիրակություն ուղարկեց ինչպես Իրան, այնպես էլ Իրաք: Հանձնաժողովը զեկույց պատրաստեց Իրաքի ավիահարվածների և հրթիռակուծումների հետևանքով Իրանի քաղաքներին և բնակելի թաղամասերին հասցված մեծ վնասների մասին, որոնք հիմք հանդիսացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 540 բանաձեւի հրապարակման համար։ Բանաձեւի նախագիծը Անվտանգության խորհրդին են ներկայացրել երեք երկրները՝ Զաիրը, Տոգոն եւ Գայանան։ Այս բանաձևը ընդունվեց 1983թ. հոկտեմբերի 31-ին՝ Պարսից ծոցում պատերազմի ընդլայնումից և Իրաքի կողմից ֆրանսիական գերստանդարտ ինքնաթիռների և ֆրանսիական հրթիռների կիրառումից հետո: Թիվ 540 բանաձեւը Իրանա-իրաքյան պատերազմի վերաբերյալ չորրորդ բանաձեւն էր, որն ընդգրկված էր Անվտանգության խորհրդի օրակարգում և իվերջո վավերացվեց 12 կողմ և Մալթայի, Պակիստանի եւ Նիկարագուայի ձեռնպահ ձայներով։ Բանաձեւն առաջին անգամ կոչ էր անում իրատեսորեն վերանայել պատերազմը եւ կոչ էր անում Գլխավոր քարտուղարին խորհրդակցություններ սկսել երկու կողմերի հետ՝ մարտերը դադարեցնելու ուղիների շուրջ: