Պայծառ ապագա(33)
https://parstoday.ir/hy/radio/iran-i168696-Պայծառ_ապագա(33)
Այս հաղորդաշարի  շրջանակներում խոսում ենք վերջին 4 տասնամյակների ընթացքում իսլամակայն հեղափոխության հեռանկարի ուրվագծման հարցում գրանցված ձեռքբերումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:23 Asia/Tehran

Այս հաղորդաշարի  շրջանակներում խոսում ենք վերջին 4 տասնամյակների ընթացքում իսլամակայն հեղափոխության հեռանկարի ուրվագծման հարցում գրանցված ձեռքբերումների մասին:

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:   Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք գեղարվեստի ու մշակույթի ոլորտների մասին:  Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական հեղափոխութան հաղթանակից հետո Իրանի հասարակության շրջանում ղուրանական  մշակույթի տարածման  և Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգը տապալելուն ուղղված՝ թշնամիների դավադրությունները ձախողելու հարցում դրա դերի մասին:  

Յուրաքանչյուր հասարակության գոյության ամենակարևոր գործոնը մշակույթն է: Իսլամական հեղափոխությունից հետո հասարակական մտքի անկախացման ամրապնդումը ինքնավստահություն ստեղծեց և հնարավորություն՝ գիտելիքի ու տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մարդկանց ներգրավվածության համար: Հետհեղափոխական Իրանում գիտատեխինիկական առաջընթացն անհամեմատելի զարգացում ապրեց նախահեղափոխական շրջանի համեմատ: Այդ առաջընթացը հնարավոր եղավ ժողովրդի մշակութային անկախության գաղափարի ձևավորման շնորհիվ: Հեղափոխությունից հետո, հասարակության մշակութային աղտոտվածությունը մաքրելու նպատակով, ձեռնարկվեցին մի շարք գործողություններ, այդ թվում  փակվեցին խմիչքի խանութներ, խաղատներ, ու անբարոյականություն տարածող կենտրոններ և քննարկվեց մշակութային, գեղարվեստական ու մեդիա ոլորտներում իսլամական մշակույթի վերածննդի հարցը:

Քանի որ Իրանի իսլամական հեղափոխությունը մշակությաին ու կրոնական հեղափոխություն էր, ուստի դրա ազդեցությունը մտավոր ոլորտում տեղի է ունեցել շնորհիվ բարոյական արժեքների տարածման: Իմամ Խոմեյնու վերաբերմունքը բարոյական արժեքների նկատմամբ, շատ կարևոր դեր ունեցավ երկրում նոր բարոյական արժեքների տարածման գործում: Իսլամական հեղափոխության կարևոր ձեռքբերումներից մեկը  Ղուրանի մշակույթի և նամազի ու աղոթքի մշակույթի տարածումն էր տարբեր խավերի շրջանում: Ղուրանը փրկվեց մեկուսացումից և նամազի և ուրաբթօրյա հավաքական աղոթքի մշակույթը տարածվեց երկրի ողջ տարածքում:

Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Իրականում, մեր իմամն իր աստվածային շարժման միջոցով մոռացության ենթարկված Ղուրանը հայտնի դարձրեց, գաղտնի ավանդույթը դարձրեց հայտնի ավանդույթ, իսկ օտարացած կրոնը՝ հարազատ կրոն»:

Մեկ այլ տեղ, այաթոլլահ Խամենեին իմամ Խոմեյնու մասին ասում է. «Նա արժանապատվություն  տվեց իսլամին և ամբողջ աշխարհում բարձրացրեց իսլամի դրոշը»:

 Իմամ  Խոմեյնու ազդեցությունն այնպիսին էր, որ աշխարհի բազմաթիվ մտավորականներ խոսել են դրա մասին: Դոկտոր Ֆոսբերին, ով Լատինական Ամերիկայի համալսարանների կաթոլիկ քահանա է, ասում է. «Այաթոլլահ Խոմեյնին իսլամական մշակույթի հիման վրա ստեղծեց մի պատմական շարժում: Նա կարողացավ ղեկավարել մի կրոնական-քաղաքական հեղափոխություն,  այդ շարժումը տարածելով ողջ աշխարհում: Իսկ այդ շարժումը երերուն դարձրեց արևմտյան արժեքնեերի հիմքերը: Ուստի կարելի է  ասել, որ իսլամական հեղափոխության ազդեցություններից մեկն աշխարհում կրոնական ինքնության ու գաղափարախոսության վերականգնումն էր»:  Ղուրանն աստվածային կրոն էր, որ Իրանում նախահեղափոխական շրջանում սահմանափակվում էր կրոնական ծեսերով և որևէ դերակատարություն չուներ հասարակական, մշակութային ու քաղաքական ոլորտներում: Ղուրանի նկատմամբ  Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի վերաբերմունքը թշնամական էր: Սակայն իսլամական հեղափոխության շնորհիվ, մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել Ղուրանին: Ղուրանը դուրս եկավ մեկուսացումից ու իր տեղը գտավ մարդկանց կյանքում: Մարդիկ հասկացան, որ Ղուրանը միայն պաշտոնական կամ հատուկ ծեսերի համար նախատեսված գիրք չէ, այլ ներկայացնում է ապրելաձև: Դա հատկապես նկատելի դարձավ իսլամական իշխանության շրջանակում:

Մյուս կողմից, գիտական ու կրթական կենտրոններում Ղուրանի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվն աճեց: Իսլամական հեղափոխությունը պատճառ դարձավ, որ երկրում Ղուրանի վերաբերյալ տարբեր տեսակի ծրագրեր իրականացվեն, այդ թվում՝ Ղուրանի ընթերցանությունը, Ղուրանի մեկնաբանությունը և այլն: Այսօր Իրանում  հարյուրավոր կենտրոններում և համալսարանում ուսումնասիրում են Ղուրանը և շուրջ 2 միլիոն Ղուրանի ղարիներ կան, որոնք այն անձինք են, ովքեր տիրապետւմ են Ղուրանի ընթերցանության հատուկ տեխնիկային: Ղարիները ճանաչված են ամբողջ աշխարհում:

Իրանն աշխարհում միակ երկիրն է, որի Սահմանադրությունը հիմնված է իսլամի ուսմունքների վրա: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում հրատարակվել է Ղուրանի 200 միլիոն օրինակ: Իսլամական հեղափոխությունը պատճառ դարձավ, որ Ղուրանը դառնա ամենամեծ տպաքանակով հրատարակված գիրքը: Իրանում գործարկվեց նաև Ղուրանի հեռուստատեսային ալիք և գործում է  Ղուրանի վերաբերյալ 400 կայք: Պատմության մեջ Ղուրանի ամենամեծ և ամենալայնածավալ  մեկնաբանությունը հրապարակվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Իսլամ աշխարհում ամենաշատ դիտված հեռուստասերիալները նկարահանվել են ԻԻՀ ռադիոհեռուստաընկերության կողմից, Ղուրանի պատումների հիման վրա: Ղուրանի մասին գիտելքի ձեռքբերումն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարածվեց ամբողջ աշխարհում: Հետհեխափոխական շրջանում Ղուրանը թարգմանվել է  աշխարհի 130 լեզուներով:

Հետհեղափոխության շրջանի  ձեռքբերումներից մեկը Ղուրանի մշակույթի  և իմաստությունների ինստիտուտի բացումն էր, որն աշխատում է իսլամական քարոզչության գրասենյակի ենթակայությամբ: Գրասենյակը մինչ այժմ 120 աշխատանք է հրատարակել Ղուրանի մասին: Դրանցից մեկն իսլամ աշխարհում ամենախոշորը համարվող Ղուրանի հանրագիտարանն է:

Դրանից բացի, ինստիտուտը հրապարակել է Ղուրանի վերաբերյալ բազմաթիվ հետազոտոական գրքեր՝ 21 հազար անուն գիրք, ընդհանուր 50 հազար հատորով: Այս մատենաշարը Ղուրանի մասին ամենախոշոր մատենաշարն է:

20-րդ դարում աշխարհում տեղի են ունեցել մեծ թվով հեղափոխություններ, որոնցից սակայն, շատերը չեն հասել իրենց նպատակներին և իշխանությունները  վերածվել են բռնատիրական ռեժիմների: Սակայն իսլամական հեղափոխությունն իմամ Խոմեյնու առաջնորդության շնորհիվ, մեծ փոփոխություններ բերեց Իրանի հասարակական կառույցներում: Այդ փոփոխությունները պատճառ դարձան, որ Իսլամական Հանրապետության  տապալմանն ուղղված բոլոր սադրանքները ձախողվեն: Այս բարոյական արժեքներն իրենց հետ ունեցել են նաև աստվածային աջակցությունը, որովհետև այդ բոլոր սադրանքներն առանց աստվածային օգնության չէին ձախողվի: Աստված Ղուրանում ասում է, որ ուղղակիորեն միջամտում է ջիհադական պայքարին՝ օգնելով հավատացյալներին: Այդպես եղավ նաև Բադր պատերազմում, որն իսլամի մարգարեի առաջին բախումն էր անհավատների հետ, Մադինայից Մեքքա գաղթելուց հետո: Նա, դիմելով հավատացյալներին, հայտարարեց. «Ասա, դու չէիր (ով մարգարե, որ հող ու քար) նետեցիր նրանց վրա, այլ՝ Աստված»:

Իմամ Խոմեյնին հավատացած էր, որ հեղափոխությունն Աստծու կամոք կհասինի իր բոլոր նպատակներին:

Ինչպես արդեն նշեցինք, իմամ Խոմեյնին, հատկապես նրա բարոյականությունը, մեծապես ազդեց համաշխարհային շատ իրադաձությունների վրա: Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ անգամ թշնամիներն էին սարսափում դրանից:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն իմամ Խոմեյնու մասին ասում է. «Իմամ Խոմեյնին լուրջ մարտահրավեր նետեց Արևմուտքին: Նրա որոշումներն այնքան արագ էին իրականանում, որ դրանք կանխելու համար մտածելու ժամանակ անգամ չէր մնում: Նա աշխարհի հետ խոսում էր այլ չափանիշներով, որոնք նախկինում չէին կիրառվել և գործում էր ըստ այդ չափանիշների: Նա կարծես  ներշնչվում էր այլ տեղից: Այաթոլլահ Խոմեյնու թշնամությունն Արևմուտքի հետ, բխում էր նրա աստվածային ուսմունքներից»:

Այս մասին կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում: