Շաբաթվա ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Ուրբաթ ֆարվարդինի 12-ը (ապրիլի 1-ը)համարվում է Իսլամական Հանրապետության oրը , որը խորհրդանշում է Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում ժողովրդի կամքը, դերն ու ազդեցությունը։
1357 թվականի Բահմանի 22-ին , Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակից հետո,լուսահոգի Իմամ Խոմեյնիի հղած կոչով ,1358 թվականի ֆարվարդին ամսի 10-ին և 11-ին համայն Իրանում անցկացվեց Իրանի Իսլամական Հանրապետության հանրաքվե,և հանրաքվեի մասնակիցների 98.2 տոկոսը «այո» քվեարկելով, համաձայնեց Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի հաստատմանը։
Իսլամական հեղափոխության հաղթանակից գրեթե 50 օր անց հանրաքվեի անցկացումը ոչ մի հեղափոխության պատմության մեջ չի գրանցվել և դա էր պատճառը, որ ոմանք այն ժամանակ ասում էին, որ ժողովրդի աջակցությունը Իսլամական Հանրապետությանը, բացահայտ, թափանցիկ ու ակնհայտ լինելով , հանրաքվեի կարիքը չկա,բայց լուսահոգի Իմամը պնդում էր հանրաքվե անցկացնել։
Այս հանրաքվեի անցկացմամբ,Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը ձևավորվեց ժողովրդի մեծամասնության քվեով և ստեղծվեց իսլամական արժեքների և հասարակական կարծիքի վրա հիմնված ժողովրդավարական համակարգի մոդել։ Իսլամական Հանրապետության ձևավորումը ոչ միայն ապացուցեց ժողովրդի կամքը իր ճակատագրի նկատմամբ և նրանց բերեց անկախություն և ազատություն,այլ աշխարհի ճնշվածների և իրավազրկվածների սրտերում հույս ներշնչեց, որ նրանք դարերի տառապանքներից ու զրկանքներից հետո կարող են տեսնել Ամենակարող Աստծո խոստման և իմպերիալիստների նկատմամբ իրավազկրվածների հաղթանակի դրսևորումը:
Իրանի էկոնոմիկայի փոխնախարար և մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին կիրակի մարտի 27-ին, ասել է.«1400 թվականին աշխարհի երկրների հետ ,Իրանի ոչ նավթային արտաքին առևտուրը ,162 միլիոն տոննա ապրանքների փոխանակմամբ արձանագրել է 100 միլիարդ դոլարի ռեկորդ, որը 1399 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով»։
Մողադասին հավելել է, որ 1400 թվականին աշխարհի տարբեր տարածքներ է արտահանվել 122 մլն տոննա իրանական ապրանք՝ 48 մլրդ դոլար արժողությմաբ,ինչը՝ 14 մլրդ դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ և 41 տոկոսանոց աճ է արձանագրել:
Իրանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ 1400 թվականին երկրի արտահանման ռեկորդը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ իմպերիալիստական համակարգի կողմից այդ տարի Իրանի ժողովրդի դեմ սահմանվեցին ամենախիստ պատժամիջոցները :
Իրանի տաղանդների զարգացման ազգային կազմակերպության ղեկավարը հայտարարել է.«Միջազգային օլիմպիադաներում իրանցի ուսանողները նվաճել են 7 ոսկե և 11 արծաթե մեդալներ»:
Տաղանդների զարգացման ազգային կազմակերպության ղեկավար Էլհամ Յավարին շաբաթ ,մարտի 26-ին,խոսելով գիտական օլիմպիադաներում ուսանողների կարգավիճակի մասին ասել է.«Անցյալ տարի ՝1400թվականին, իրանցի ուսանողները միջազգային օլիմպիադաներում շահել են յոթ ոսկե, 11 արծաթե, ինը բրոնզե մեդալներ և մեկ դիպլոմ»:
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում 6 ներքին պատվաստանյութերի արտադրությանը, ասել է, որ Իրանը, կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է:
Քովո բարաքաթը, Պաստո քովակը, Քովո Փարսը, Ֆախրավակը, Սպայկոժենը, Նորավակը , իրանական վեց պատվաստանյութեր են, որոնք մշակվել են իրանցի փորձագետների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներին։
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին կիրակի , մարտի 27-ին, հայտարարելով , որ կորոնավիրուսը Իրանին ավելի է ծանոթացրել աշխարհին,հստակեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Իրանը ճանաչել է, որպես հիմնակետ՝կորոնավիրուսի դեմ պայքարում։
Իրանի արտգործնախարարության խոսնակը ողջունել է միակողմանի զինադադար հայտարարելու Եմենի Գերագույն խորհրդի նախագահի կողմից խաղաղության նախաձեռնությունը։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ,երեքշաբթի մարտի 29-ին ողջունելով Եմենի գերագույն խորհրդի նախագահի խաղաղության նախաձեռնությունը ,ընդգծել է,որ Սանայի կողմից բարիացակամորեն ներկայացված նախագիծը հզոր ուղերձ է պարունակում ՝պատերազմը դադարեցնելու , ժողովրդի նկատմամբ դաժան պատժամիջոցները վերացնելու և Եմենի ճգնաժամի քաղաքական կարգավորման ամուր կամքի մասին ,որի հետ լուրջ ու դրական փոխգործակցության դեպքում այն կարող է հարմար ենթահող ստեղծել ներկայիս պատերազմին վերջ տալու համար։
Խաթիբզադեն հույս է հայտնել ,որ Ռամազան բարեբաստիկ ամսվա նախօրեին, առաջնահերթություն տալով հումանիտար խնդիրներին և իրականացնելով գերիների փոխանակումը, Եմենում ականատեսը կլինենք հակամարտության դադարեցման և ազգային հաշտեցման։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ շփումների շարունակումն ամենևին ընդունելի չէ, և այդ ռեժիմի չարաբաստիկ գոյությունն ամենուր անապահովության պատճառ է դառնում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին չորեքշաբթի օրն այցելել է Իրանի հարավում գտնվող Աբու Մուսա կղզի, որտեղ տեղակայված ստորաբաժանումների ծառայողների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Ցավոք, Պարսից ծոցի հարավային երկրներում իշխող որոշ ռեժիմներ քաղաքական և անվտանգության հարաբերություններ են հաստատել Սիոնիստական ռեժիմի հետ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի և հատկապես հենց այդ ռեժիմների անվտանգության համար»:
Իրանի ԱԳ նախարարը ,Չինաստանի Թոնշիում կայացած Աֆղանստանի հարեւանների երրորդ հանդիպմանը անհրաժեշտ է համարել Աֆղանստանում ազգային համապարփակ կառավարության ձևավորմանը զուգահեռ ստեղծել ներտարածաշրջանային մեխանիզմ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հինգշաբթի, մարտի 31-ին նիստի ընթացքում ասել է,որ Աֆղանստանի դժվարությունների արմատները կարելի է գտնել այս երկրի երկարատև օկուպացիայի և օկուպանտների ու ԱՄՆ-ի սխալ քաղաքականության մեջ:
Իրանի արտգործնախարարը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հանդիպումից հետո նաեւ ասել է.«Իրանն ու Չինաստանը կհամագործակցեն միակողմանիությանը և պատժամիջոցներին դիմակայելու համար»:
Իրանի ԱԳ նախարարը Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հանդիպել է Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Կատարի, Ինդոնեզիայի արտգործնախարարների, Ուզբեկստանի փոխվարչապետի և Թալիբանի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ամիր Խան Մոթաղիի հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հինգշաբթի օրն ասել է,որ Իրանի քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության անբարիացակամության ևս մեկ օրինակն է, որը շարունակությունն է ՝Իրանի դեմ Վաշինգտոնի առավելագույն ճնշման ձախողած քաղաքականության:
Սաիդ Խաթիբզադեն հավելել է, որ այս գործողությունը հստակորեն ապացուցում է այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, հակառակ իր հավակնություններին,օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,որ ԱՄՆ-ը թեև հավակնում ,որ պատրաստ է կատարելապես վերադառնալ միջուկային համաձայնագրում իր պարտավորություններին ,սակայն շարունակում է խախտել ՀԳՀԾ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:
Թանկագին բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: