Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i169332-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 08:12 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

ԻԻՀ գերագույն առաջնորդը ռամազան ամիսը  բնութագրել է ,որպես աստվածային բարիքների անծայրածիր հյուրասիրության ամիս  և սրտի մաքրությունը, Աստծուն մերձենալը և Ղուրանի իմաստները հասկանալն Արարիչի այս հյուրաիսրության ամենակարևոր օգուտներից է համարել:

ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին,  կիրակի օրը,ռամազան ամսի  առաջին օրը,Ղուրանի հետ մերձեցման լուսավոր հանդիպման ընթացքում, ընդգծել է ,որ Աստծու մեծ հյուրասիրությանը մասնակցելու համար մարդը պետք է ունենա մեծ կամք, որպեսզի լսի Աստծու հրավերը: Նա  անդրադառնալով ռամազան բարեբաստիկ ամսվա բարիքներին ու հնարավորություններին ասել է.«Այդ բարիքներն իրականում անփոխարինելի հնարավորություն են՝ Աստծուն մերձենալու համար: Ուստի պետք է խոնարհվելով Աստծու առջև, աղոթենք, որպեսզի կարողանանք օգտվել այս հնարավորությունից ու հեռու մնալ մեղքերից»:

ԻԻՀ գերագույն առաջնորդն անդրադառնալով Ղուրանի այաներին, «Զեքր»-ը համարելով  Երկնային գրքի ամենակարևոր անվանումներից մեկը ,որի հակառակ կողմում է մոռացությունը, ինչը համարվում է մեծ չարիք ,ավելացրել է.«Ղուրանի շարունակական ընթերցմամբ ու  այդ Գրքի հետ մերձեցմամբ, մարդն ավելի շատ է հաղորդակցվում Արարչի հետ»:

 Այաթոլլահ Խամենեին Ղուրանը որպես իսլամի մարգարեի հավերժական հրաշք բնութագրելով, հավելել է.«Ղուրանը մարդկության պատմության որոշակի ժամանակաշրջանում մարդուն տրամադրում է կյանքի բոլոր բնագավառներում՝ անձնական, ընտանեկան, հասարակական, բարոյական ու պետական  նրան անհրաժեշտ իմացությունը»:

....

Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը հայտարարելով, որ երկրում նավթի արդյունահանման տարողությունը  հասել է պատժամիջոցներին նախորդող ժամանակաշրջանի քանակին ասել է,որ Իրանը նավթի և գազի պաշարներով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

Ապրիլի 2-ին,ընդգծելով ,որ ունենք ավելի քան 1200 միլիարդ բարել հում նավթի համարժեք ստորգետնյա պաշարներ, Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստե Մեհրը շաբաթ օրն ասել է.«Սա  տնտեսական հզորություն է և երկրի հզորության բաղադրիչներից մեկը»։

Խոջաստե Մեհրը հստակեցրել է.« Իրանի վերականգնվող նավթի պաշարները, վերականգնման գործոնի հիման վրա կազմում են մոտ 157 մլրդ բարել և գազի պաշարները կազմում են մոտ 33 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթի և գազի առումով՝ մոտ 330 տրլն խմ»։

..... 

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանական 1401 թվականի ֆարվարդին ամսի 20-ին (2022 թ. ապրիլի 9-ին) տեղի ունեցավ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության զարգացման համապարփակ փաստաթղթի շնորհանդեսը»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հավելել է,որ այս փաստաթղթում ուշադրության է արժանացել  միջուկային տեխնոլոգիայի բոլոր ասպեկտները, Իրանի արդյունաբերականացմանը՝ տարբեր ոլորտներում և բաժիններում:

Էսլամին հավելել է.«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության համապարփակ փաստաթղթի համաձայն՝ իրականացվել են վառելիքի ցիկլի հետ կապված գործընթացներ, քանակական և որակական նպատակադրումներ, իսկ միջուկային էներգիայի հարցում, բացի առկա հզորություններից, մենք նպատակ ենք  դրել մինչև 10 հազար մեգավաթ հզորության բլոկներ  կառուցել»:

.....

ԻԻՀ նախագահը, իսլամական երկրների ղեկավարներին ուղղված առանձին ուղերձներով շնորհավորել է ռամազան ամսվա մեկնարկի կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ապրիլի 2-ին, իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում նշել է,.որ հերթական անգամ Ռամազանի բույրն է տարածվում ,որպեսզի այս բարեբաստիկ ամսվա ընթացքում ,որը Ղուրանի հայտնության ամիսն է և մարդու ճակատագիրը ճշտվում է «Ղադր»-ի գիշերվա ընթացքում ,պատեհ առիթ լինի ,մուսուլմանների և Աստծու ազնիվ զավակների համար  ,որպեսզի բարեպաշտությամբ զբաղվեն և զերծ մնալով մեղքից  ու  մաքրելով իրենց հոգիները  բարեպաշտների շարքում դասվեն  և մերձենան  Աստծուն :

Իրանի իսլամական հանրապետության նախագահը  հույս է հայտնել, որ գթասրտությամբ ու ներողամտությամբ լի այս ամսվա ընթացքում, իսլամական երկրների ղեկավարների ու մտավորականների  ջանքերի շնորհիվ, մուսուլման ժողովուրդների միջև համերաշխության ու կարեկցանքի հիմամբ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն իսլամական ումմայի միասնության ամրապնդման ու ներդաշնակության հզորացման ճանապարհին և հատկապես տարանջատող ու խափանարար ընթացքների,իշարս թաքֆիրական  ահաբեկչության դեմ  և ականատեսը լինենք  ճնշումների ու անարդարության վերացման և խաղաղության ու անվտանգության հաստատմանը ողջ աշխարհում, հատկապես Պաղեստինում:

...

Իրանի ԱԳ նախարարը ասել է.«Վիեննայի բանակցություններում Իրանի առաջարկները ԵՄ-ի բանակցողի միջոցով փոխանցվել են ԱՄՆ-ին և այժմ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը ապրիլի 3-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում ,գոհունակություն է հայտնել Եմենում հրադադարի կապակցությամբ և բարձր  գնահատելով  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերն այս հարցում  ասել է.«Պահն  է Եմենում խաղաղության և կայունության ուղղությամբ հիմնարար քայլեր ձեռնարկել և մասնավորապես կատարելապես չեղարկել այդ երկրի դեմ սահմանված հումանիտար պատժամիջոցները»:

Հայտարարելով ,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է  աջակցել ՝ Եմենում ճգնաժամը կարգավորելու և այս երկրում պատերազմը դադարեցնելու համար, Ամիր Աբդոլլահյանը  հույս է հայտնել ,որ հրադադարի հետ մեկտեղ,կդադարի նաև Եմենի ժողովրդի կատարյալ շրջափակումը: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես կարևոր է համարել Վիեննայի բանակցությունները և հույս հայտնել, որ երկու կողմերը հնարավորինս շուտ համաձայնության կգան։Գուտերեշը շնորհավորելով Ռամազանի բարեբաստիկ ամիսը ավելացրել է.«ՄԱԿ-ի օրակարգում է լինելու «Ռամազանի համերաշխության նախաձեռնություն» կոչվող ծրագիրը՝ ուղղված խաղաղության հաստատմանը և մարդասիրական գործողություններին»։

....

Իրանի Սննդի և դեղորայքի կազմակերպության  ղեկավարը հայտարարել է՝կորոնայվիրուսի դեմ իրանական  4 միլիոն դոզա պատվաստանյութ է  արտահանվել:

Առողջապահության նախարարության սննդամթերքի և դեղորայքի կազմակերպության պետ Բահրամ Դարային ասել է.«Կորոնավիրուսի դ պատվաստանյութի իրանցի մի շարք արտադրողներ ,արտերկրում հաճախորդներ ունեն և մինչ այժմ  ներքին արտադրությամբ կորոնացիրուսի  շուրջ 4 միլիոն դոզա արտերկիր է արտահանվել»: 

Քովո բարաքաթը, Պաստո քովակը, Քովո Փարսը, Ֆախրավակը, Սպայկոժենը, Նորավակը , իրանական վեց պատվաստանյութեր են, որոնք մշակվել են իրանցի փորձագետների կողմից՝ չնայած ԱՄՆ-ի դաժան  պատժամիջոցներին։

 

Իրանի մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցի ժամանակ երկրի ամսական առևտրի ծավալը հասել է վերջին տարիներին  իր ամենաբարձր առևտրային արժեքին :

Իրանի մաքսատան խոսնակ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին,անդրադառնալով  1400 թվականի  տասներկուերորդ ամսին (էսֆանդին), երկրի ոչ նավթային առևտրի ծավալին , հայտարարել ,որ երկրի ոչ նավթային առևտուրը՝ 11 միլիարդ 538 միլիոն դոլարի ռեկորդային ցուցանիշով,1400 թվականի  էսֆանդին, մեկ ամսվա ընթացքում,այն հասել է  վերջին տարիներին  իր ամենաբարձր առևտրային արժեքին , հատկապես թշնամիների կողմից իրականացված  առավելագույն ճնշումների և  խիստ պատժամիջոցների  ժամանակ:

Լատիֆին ավելացրել է, որ  1400 թվականի էսֆանդին,Իրանի և այլ երկրների միջև փոխանակվել է 14 միլիոն 539 հազար տոննա ապրանք,և  արժեքային առումով այդ քանակը 1400 թվականի բահմանի  համեմատ աճել է 17%-ով, իսկ 1399 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 40%-ով։

...

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի հակազդեցություն օկուպացված տարածքներում վերջին զարգացումներին,սիոնիստական ​​ապարտեիդ ռեժիմին անվանել է օկուպացված տարածքներում բոլոր անկարգությունների հիմնական պատճառը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ուրբաթ գիշեր ,անդրադառնալով օկուպացված Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումներին,ասել է.«Ռասիզմը, բռնաճնշումները, սպանությունները, բանտարկությունները, համատարած զրկանքները և պաղեստինյան ճնշված ժողովրդի ամենօրյա նվաստացումը,նաև, սիոնիստական ​​ապարտեիդ ռեժիմի բացահայտ  ահաբեկչությունը, օկուպացված տարածքներում բոլոր անկարգությունների հիմնական արմատն է»:

Իրանի ԱԳՆ խոսնակը օկուպանտների դեմ պայքարն անվանել է անպաշտպան Պաղեստինի ժողովրդի օրինական, ակնհայտ և բնական իրավունքը և պատասխան՝ սրբավայրերի վրա սիոնիստների բազմիցս հարձակումների և սրբազան Ղոդսում և Պաղեստինի այլ տարածքներում ,խիստ դժվարությունների և զրկանքների մեջ գտնվող ժողովրդի դեմ Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի շարունակական ագրեսիայի և ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Պաղեստինի գաղափարների և ժողովրդի ազատագրական պայքարի նկատմամբ: 

Հարգելի բարեկամներ մինչ այլ հաղորդում Տերն ընդ Ձեզ: