Գիտության պատմությունն Իրանում (3)
Կարևորելով գիտությունը և գիտական կրթությունն իսլամ կրոնը նպաստեց գիտական տարբեր ճյուղերի զարգացմանը: Գիտական տարբեր ճյուղերից մուսուլմաններն առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին հատկապես մաթեմատիկային, խոշոր ձեռքբերումներ գրանցելով այս ոլորտում: Մուսուլման հեղինակների մաթեմատիկական գրքերը թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով և նպաստել աշխարհի տարբեր շրջաններում գիտության զարգացմանը:
Մաթեմատիկայի գիտության ոլորտում իրանցիների ջանքերն անգնահատելի են: Այս ճանապարհին իրանցիների հաջողության գաղտնիքը դեռևս Սասանյանների ժամանակաշրջանում այս ոլորտում իրականացված արդյունավետ ուսումնասիրություններն էին: Դրանից բացի, իրանցի մաթեմատիկոսներն իսլամական շրջանում ունեին հասանելիություն այս գիտության տարբեր աղբյուրներին, որոնք թարգմանվել էին հունական, պահլավական, սիրիական ու հնդկական աղբյուրներից: Սա պատճառ դարձավ, որ մաթեմատիկայի ոլորտում ուսումնասիրություններն ավելի խորանան և ավելի բարձր դիրքեր գրավեն:
Իսլամական շրջանի իրանցի մեծ թվով մաթեմատիկոսներ լուծումներ էն առաջարկում աստղագիտական ու մաթեմատիկական խնդիրների համար և առաջ քաշում նոր տեսություններ: Այս կապակցությամբ կարելի է նշել Աբու Մաաշար Բալխին, Մոհամմադ Իբն Մուսա Խարազմին, Աբու Ռեյհան Բիրունին, Խայամ Նեյշաբուրին, Խաջե Նասիր էդ-Դին Թուսին և Ղիասեդդին Ջամշիդ Քաշանին։

Մաթեմատիկան իսլամական շրջանում սկսվում է Խարազմիով: Թերևս կարելի է ասել, որ նա իրանցի ամենահայտնի մաթեմատիկոսներից էր, որ իր գործունեության ընթացքում մեծ ձեռքբերումներ ունեցավ հատկապես հանրահաշվի ոլորտում: Խարազմին ազդված էր հնդկական Ջոնդիշապուրի դպրոցից, իսկ հանրահայտ պատմաբան Ալի Դոմիլին Խարազմիի մասին ասում է. «Խարազմին ոչ միայն Արևելքում, այլ նաև Արևմուտքում ամենաճանաչվածներից էր»:
Խարազմին նոր ժամանակաշրջանի սկիզբ դրեց մաթեմատիկայի ոլորտում: Նրա գործերը եզակի էին:
Զուզմանը Խարազմիին համարում է մեծագույն մաթեմատիկոս և եզակի աստղագետ, նշելով. «Նրա ամենակարևոր գործը երկրորդ աստիճանի հավասարումների մասին էր: Նա լուծում էր հանրահաշվական խնդիրներ, դասակարգում քառակուսի հավասարումներ և յուրաքանչյուրի համար ստեղծում երկրաչափական լուծում։ Եռանկյունաչափական հաշվարկների ամենահին աղյուսակները գրել է Խարազմին։ Նա փոխարինեց սինուսով աղեղային ներքնաձիգները և ստացավ 10√ և 3,1416 երկու մոտավորություններ pi (π) թվի վերաբերյալ։
Խարազմիի «Հանրահաշիվ և առճակատում» գիրքն առաջին անգամ լատիներեն թարգմանվել է անգլիացի Ռոբերտ Չեստերի կողմից 1145 թվականին, որից հետո, հանարահաշիվ բառը մուտք գործեց Եվրոպա: Այս գիրքը մինչև 17-րդ դարը հիմք էր ծառայում եվրոպացիների մաթեմատիկական ուսումնասիրությունների համար: Պետք է ասել, որ գրքի ձեռագրերը 1143 թ․ տեղափոխվել են Գերմանիա:
Եվրոպացիները փնտրում էին ալգորիթմ բառի արմատը և 1845թ հայտնաբերվեց ալգորիթմի և ալ-Խարազմիի միջև կապը: Խարազմիի դերն արևմտյան մաթեմատիկական ոլորտում սկսվում է նրա գրքի լատիներեն թարգմանությունից: Խարազմիի գրքերում կիրառվում էին հնդկական արաբական թվեր: Ընթացքում եվրոպացիները խրախուսվեցին թվերը հռոմեականից փոխել հնդկականի և արաբականի: Այս միտումը շարունակվում է մինչ օրս:
Խարազմին բացի մաթեմատիկայից, մեծ ազդեցություն է ունեցել նաև աշխարհագրական գիտության վրա: Նա շարունակել է Պտղոմեոսի հետազոտությունները և գիտական գործունեության տարիներին կազմել աշխարհի կարևոր շրջանների լայնության և երկայնության մի քանի աղյուսակ։ Խարազմին պատրաստել է տարատեսակ օրացույցներ և ժամանակաչափեր՝ օգտագործելով աստղագուշակությունը և այլ գործիքներ:
Պատմական աղբյուրները նշում են, որ Խարազմին ծնվել է 780 թվականերին: Դրանից ավելի շատ տեղեկություններ նրա մասին չկան: Ամենայն հավանականությամբ, նա ծնվել է Խորասան նահանգի Խարազմ շրջանում, որն այժմ Ուզբեկստանի համանուն շրջանն է: Որոշ աղբյուրներ նշում են Խարազմիի ծննդյան այլ վայր: Իսլամը Փարս տարածքներում տարածվել էր և Բաղդադը համարվում էր իսլամ աշխարհի առևտրական ու գիտական կենտրոն: Այն տարիներին առևտրականներն ու գիտնականները գնում էին Բաղդադ: Խարազմին նրանցից մեկն էր:
Մամուն Աբբասի հրամանով, նա ղեկավարել է «Բեյթ օլ-Հաքամե» գրադարանը։ Այն ուսումանսիրությունների մեծ կենտրոն էր: Արևմտյան աղբյուրներն այդ ժամանակաշրջանը համարում են իսլամի ոսկե շրջան, որովհետև այդ ժամանակ իսլամը մեծ գիտնականների ներկայացրեց աշխարհին: Նրանցից մեկը Խարազմին էր, ով այս գրադարանում շարունակում էր իր ուսումանսիրությունները:
Խարզամին մահացել է 850 թ. Բաղդադում։

Al-Kitab al-Mukհtasar fi Hesab al-Jabr wa al-Moghābeleh գիրքը Խարազմիի մեծ ձեռքբերումներից է, որ հրատարակվել է 830 թ: Եվ կարելի է ասել, որ այն դրեց հանրահաշվի գիտության հիմքը: Գրքում Խարազմին պարզ լեզվով ներկայացնում է հանհրաշիվն ու լուծումներ առաջարկում, թե ինչպես կարելի է այդ գիտությունը կիրառել առևտրի, քարտեզագրման և ժառանգական օրենքներում:
Հանրահաշիվ բառը, որ կիրառվել է Խարազմիի ուսումնասիրոթյուններում, ներկայացնում է մաթեմատիկայի ոլորտի գիտություն, որը, պարզեցնելով թվերը, թույլ է տալիս հասնել լուծման:
Թվաբանությունը նույնպես այն ոլորտներից է, որ ուսումնասիրել է Խարազմին: Նրա այդ գրքից մնացել է լատիներեն թարգմանությունն իսկ ձեռագիրը ոչնչացվել է: «Գումարում և հանում հնդկական թվերով» գրքում Խարազմին գումարման ու հանման ժամանակ կիրառել է հնդկական թվեր:
Աստղագիտության ոլորտում Խարազմիի ուսումնասիրություններն արդյունավորվեցին և նա հրատարակեց 37 գլխից բաղկացած «Զիջ ալ-Սանադ Հենդ» գիրքը, որում 116 բաժիններում ներառված են տարատեսակ աղյուսակներ՝ աստղագիտության և օրացուցային հաշվարկների վերաբերյալ:

Գրքում կան նաև մաթեմատիկական աղյուսակներ՝ սինուսի և կոսինուսի չափերն ուսումնասիրելու համար: Այս աղյուսակները որոնք Խարազմին նկարագրում է իր աստղագիտական գրքում, կոչվում են «Զիջ»։ Նրա առաջին արաբերեն աշխատանքն ուսումնասիրություն էր աստղագիտության ոլորտում, որը ներկայացված էր աղյուսակների տեսքով: Այս աղյուսակները տեղեկատվություն են տրամադրում արևի, լուսնի և հինգ այլ մոլորակների շարժման ընթացքի մասին:
Աշխարհագրության ոլորտում Խարազմիի ամենակարևոր գրքերից է «Սորաթ ալ-Արզը», որը նշանակում է «Մեկնաբանություն մոլորակի մասին»: Գիրքը հրատարակվել է 833 թ և ըստ երևույթին, վերագնահատում է աշխարհագրության ոլորտում Պտղոմեոսի աշխատությունը: Այս գրքում Խարազմին ներկայացրել է քաղաքների յուրահատկություններն ու դրանց աշխարհագրական առանձնահատկությունները: Գրքից մնացել է մեկ օրինակ, որը պահվում է Ստրասբուրգի համալսարանում: իսկ դրա լատիներեն թարգմանությունը գտնվում է Մադրիդում: Բացի այդ, աշխարհի տարբեր գրադարաններում նույնպես կան Խարազմիի հեղինակած մի շարք գրքեր:
Պատմաբան Իբն Նադիմը ներակայացնում է Խարազմիի «Ալ Թարիխ» գիրքը, որի ձեռագիրը չի պահպանվել: Բացի այդ, նա գրել է Ղիբլայի ուղղությունը ճշտելու վերաբերյալ մի աշխատություն, որը ներառվել է աստղագիտության ոլորտի գրականության մեջ:
Իրանում ամեն տարի անցկացվում է «Խարազմիի գիտության փառատոնը», որի ժամանակ ներչկայացվում են գիտական ու ինժիներական ոլորտների վերջին նվաճումները: Հարկ է նշել, որ Լուսնի վրա գտնվող խառնարաններից մեկն անվանվել է Խարազմիի անունով:
Վերջում պետք է անդրադառնալ մի կարևոր կետի:
Քանի որ սուլթաններն ու խալիֆաներն ունեին աստղագիտական գուշակությունների և մաթեմատիակական հաշվարկների կարիք, հատկապես կրոնական, վարչական ու հարկային ոլորտներում և նրանց անհրաժշտ էր օրացույց, պալատներում աշխատում էին մի քանի մաթեմատիկոսներ ու աստղագետներ: Դա պատճառ դարձավ, որ մաթեմատիկան իսլամում միայն տեսական բնույթ չկրի և տա գործնական արդյունքներ: Արդյունքում, իսլամ աշխարհում ստեղծվեցին աստղագիտական սարքեր, որոնք հունական սարքերից ավելի զարգացած էին: Բացի այդ, հրատարակվեցին նաև այդ կապակցությամբ գրքեր: Իհարկե իրանցիների ծառայություններն իսլամական քաղաքակրթությանը, չի կարելի սահմանափակել վերոնշյալով: Իրանի գիտնականներն իսլամ աշխարհին սովորեցրին այլ գիտություններ: Եվ իսլամական երկրներում չծնվեցին այնպիսի գիտնականներ, ինչպիսիք կային Իրանում: Բաղդադի գիտական կենտրոնը նույնպես գործում էր իրանցի գիտնականների ղեկավարությամբ, իսկ բազմաթիվ գիտական կենտրոններ աշխատում էին իրանական դինաստիաների հսկզողության տակ, ինչպես Սամանյանների, Խարազմշահյանների, Սաֆարյանների, Ալ-Զիարների, Ալ-բույեների և այլն:
Այսպիսով, Իրանի տարբեր քաղաքներում ուսումնական բազմաթիվ կենտրոններ բացվեցին և իսլամական հայտնի գիտնականներն իրենց ուսումը ստացան այդ կենտրոններում:
Զիջն աղյուսակ է, որը ցույց է տալիս աստղերի տեղակայման վայրը և կիրառվում է իսլամական աստղագիտության ոլորտում: Բացի օրացույցներ պատրաստելուց, աստղագետները միևնույն ժամանակ զիջը լրացնում էին իրենց վերջին ձեռքբերումների հիման վրա: