Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում(28)
Ներկայումս ռեսուրսները չեն ճանաչվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը: Այդ պատճառով, այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են գիտելիքի հիմքի վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար։
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք տնտեսության, գիտելիքահենք ընկերությունների ու ինստիտուտների և տնտեսական աճի ու գիտելիքահենք տնտեսության միջև կապի մասին։ Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իրանում գիտելիքահենք ընկերությունների չափանիշներին ու ցուցանիշներին։ Այս թողարկման ընթացքում նախ կուսումնասիրենք գիտելիքահենք ընկերությունների տեսակները, այնուհետև կծանոթանանք իրանական գիտելիքահենք ընկերություններին և դրանց գործունեությանը: Ընկերակցեք մեզ։

Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք իրանական մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանy։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք MARAL NANO COATING և Փարսյան ռեսուրսների հետազոտական կենտրոն ընկերությունների գործունեությունը:
MARAL NANO COATING ընկերությունը պատոնապես գրանցվել է 2019թ.: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է արդյունաբերական և շինարարական ծածկույթների և ձկնաբուծության ոլորտում կիրառվող անջրանցիկ ծածկույթների արտադրության ոլորտում, կիրառելով ժամանակակից գիտելիք և ապահովելով ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան շուկաների կարիքները: Գերանջրանցիկ պոլիուրեթանային ծածկույթները, իրենց հեշտ մաքրող հատկությունների շնորհիվ, ամբողջությամբ հեռացնում են ջուրն իրենց մակերևույթից և նվազեցնում ջրի կլանումը մինչև 80%:

Ընկերության արտադրած գերհիդրոֆոբ մակերեսսները կազմված են երկու մասից՝ պոլիոլներից և պոլիիզոցիանատ կարծրացուցիչից: Ծածկույթի գերհիդրոֆոբ մասը պարունակում է նանոնյութեր: Այս արտադրանքի առավելությունը, կիրառելու համար դրա պատրաստ լինելն է: Այն կարող է կիրառվել նավթաքիմիական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի ու ջրի ոլորտներում կիրառվող արտադրանքների, շինարարական, ձկնաբուծության, անասնաբուծության և ջերմոցների ոլորտում:

MARAL NANO COATING ընկերության արտադրած ծածկույթները կիարռվում են նավթի, գազի, նավթաքիմիական և խողովակաշարերի ոլորտներում, ինչպես նաև առնչվում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունաբերության հետ: Դրանք կիրառվում են նաև տանկերների հակակոռոզիոն ծածկույթներում, նավթի, գազի և նավթաքիմիական խողովակաշարերում:

Հակակոռոզիոն ծածկույթները կիրառվում են նաև բետոնե հիմքերի և էլեկտրական սյուների վրա: Դրանք կոռոզիայից պահպանում են ջրի և կեղտաջրերի տեղափոխման պողպատե խողովակները:
Ընկերությունը համագործակցում է նաև ձկնաբուծական ու անասնաբուծական ոլորտների հետ, ներկայացնելով համապատասխան արտադրանքներ: Դրանք կարող են լինել հակամամռային ծածկույթներ ձկնաբուծական լճակների համար, հակամամռային և հակախոնավ ծածկույթներ սիլոսների համար, հակամամռային ծածկույթներ ջերմոցային պատերի համար:
Փարսյան ռեսուրսների հետազոտական կենտրոն ընկերությունը հաջորդ գիտելիքահենք ընկերությունն է, որի մասին խոսելու ենք այսօրվա հաղորդման ընթացքում։
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1995 թ և աշխատում է տարբեր նյութերի հետազոտման և մշակման ոլորտում:
Ընկերությունը,ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրում է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, որը կիրառվում է մետալուրգիական, ներկի և խեժի, կաուչուկի, պլաստիկի արդյունաբերության մեջ: Ընկերությունն արտադրում է մետաղի փոշի և նանոմասնիկներ:

Ընկերության արտադրած մետաղի փոշին և համաձուլվածնքերը լայն կիրառություն ունեն արդյունաբերական տարբեր ոլորտներում: Այս արտադրանքը ներառում է ալյումինի փոշի, ցինկի փոշի, կապարի փոշի, արծաթի փոշի, պղնձի փոշի և այլն:
Նանոմասնիկների արտադրության բաժնում արտադրվում են ածխածնի մուր (արդյունաբերական մուր), ցինկի փոշի և ալյումինի նանոմասնիկներ: Այս արտադրամասի արտադրանքն օգտագործվում է ներկերի, խեժերի, պլաստմասսայի և կաուչուկի արդյունաբերության մեջ:
Ընկերությունն արտադրում է ալյումինի պիգմենտ, ցինկի փոշի, արդյունաբերական մուր, երկաթի օքսիդի պիգմենտ, ալյումինի փաթիլային փոշի:
Ընկերության արտադրած ալյումինի պիգմենտը լայն կիրառություն ունի ավտոմոբիլային ներկերի արդյունաբերության մեջ: Իրանում ներկի արդյունաբերության ոլորտում առկա կարիքներին համապատասխան, ընկերությունը սկսել է արտադրել ալյումինե պիգմենտներ: Արտադրանքը ներկայացված է մածուկի և փոշու և լիֆթինգի ու նանոլիֆթինգի տեսքով՝ հասանելի է արդյունաբերական ներկերի, մեքենաների, թանաքների և պլաստմասսաների ոլորտում կիրառության համար: Արտադրանքը պարունակում է 99.7 տոկոս ալյումինի փոշի և ունի արտադրության միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտներ:
Ընկերությունը նաև հատուկ տեխնոլոգիայով արտադրել է ցինկի փոշի՝ մետաղական ցինկի ամենաբարձր քանակով, նվազագույն օքսիդի մակարդակով: Ավելի մեծ մակերես ու ավելի մեծ քանակությամբ ցինկի փոշի ապահովելով, այն զգալիորեն նվազեցնում է ցինկի փոշու սպառումը արտադրության գործընթացում։ Ցինկի փոշին կիրառվում է մետաղական նստվածքների մաքրման համար:
Ցինկի փոշին կազմված է 99%-ից ավելի մաքրությամբ ցինկի մետաղի ենթամիկրոնային գնդաձև մասնիկներից: Ընկերության արտադրած ցինկի փոշին ունի խիստ միատեսակ կազմություն և հատիկավորում։ Այն կիրառվում է ցինկով հարուստ ներկերի արտադրության, ոսկի պարունակող լուծույթի զտման և պողպատե մասերի մեխանիկական ծածկույթի արտադրության ոլորտներում:
Ընկերության արտադրած արդյունաբերական մուրը կիրառվում է պլաստմասի, ռետինի ու ներկերի արդյունաբերության մեջ:
Միկա երկաթի օքսիդի պիգմենտն ընկերության մյուս արտադրանքն է: Այն կիրառվում է հակակոռոզիոն ծածկույթներում: MIO պիգմենտի հիմնական գործառույթը հակակոռոզիոն ծածկույթներում ֆիզիկական արգելք ստեղծելն է, որը ստեղծվում է շերտավոր մասնիկների համընկնումից և կանխում խոնավության և այլ քայքայիչ նյութերի ներթափանցումը ծածկույթի մեջ: Բացի այդ, MIO թերթերը ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժեղ կլանիչներ են, և խորհուրդ է տրվում օգտագործել վերին շերտում որպես պաշտպանիչ ուլտրամանուշակագույն ճառագայթումից: MIO պիգմենտները՝ փաթիլային մասնիկներով և այնպիսի հատկություններով, ինչպիսիք են գերազանց ջերմային և քիմիական կայունությունը, լավ կարծրությունը և քայքայման նկատմամբ դիմադրությունը, լայնորեն օգտագործվում են հակակոռոզիոն ներկերի մեջ:
Վերջին տասնամյակներին շինարարության ոլորտում լայն կիրառություն է ստացել ալյումինի փոշին: Այն կիրառվում է թեթև բետոնի արտադրության մեջ: Իրանում թեթև բետոնի արդյունաբերության ոլորտում առկա կարիքներին համապատասխան, ընկերությունն արտադրել է այս փոշին:
Արտադրանքն ունի մի քանի առավելություն: Դրանում ալյումինի պարունակությունը կազմում է 99 տոկոսս, ինչը նպաստում է ապրանքի քիչ սպառմանը, այլ նմանատիպ արտադրանքի համեմատ:
Բացի այդ, այս ապրանքի մեկ այլ առավելություն է արտադրանքը փոշու տեսքով ապահովելը, որն ավելի հեշտ է օգտագործել, քան նմանատիպ ապրանքները՝ ճարպերի և լուծիչների մաքրման փուլերի վերացման շնորհիվ: Այն հնարավոր է երկար ժամանակ պահպանել և դրա որակը չի փոխվում: Սա ապրանքի մյուս առանձնահատկությունն է: