Իրանի ներքին արտադրական կարողությունները (4.Նավթաքիմիական արդյունաբերություն)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1401 թվականը հռչակել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս կարգախոսի առանցքայնությամբ ներկայացնում ենք հաղորդումների շարք։ Նախորդ հաղորդումներում անդրադարձել ենք գյուղատնտեսության և ցեմենտի ու պողպատի արդյունաբերության ոլորտներում Իրանի արտադրական կարողություններին։ Այսօր կխոսենք նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում Իրանի արտադրական կարողությունների մասին:
Երկրում նավթաքիմիական արդյունաբերության հիմքը վերադառնում է՝ 1330-ական թվականներին:Այդ տասնամյակի վերջում ժամանակի էկոնոմիկայի նախարարությունը ստեղծեց քիմիական ընկերություն՝ երկրում նավթաքիմիական արդյունաբերությունը ընդլայնելու նպատակով,իսկ 1337 թվականին ընկերությունն իրականացրել է Ֆարսի Մարվդաշտի քիմիական պարարտանյութերի (Շիրազի նավթաքիմիական) գործարանը կառուցելու ծրագիրը։ Երկրում նավթաքիմիական առաջին համալիրը՝ Շիրազի նավթաքիմիական համալիր անվամբ, շահագործման է հանձնվել 1343 թվականին՝ քիմիական պարարտանյութեր արտադրելու համար։Դրանից հետո 1342-1356 թվականներին շահագործման են հանձնվել Ռազիի, Աբադանի, Պասարգադի, Ահվազի Քրինի , Խարկի և Ֆարաբիի համալիրները և Շիրազի նավթաքիմիական զարգացման նախագծերը։Նավթի նախարարության տվյալներով՝ Իրանի նավթաքիմիական արդյունահանումը մինչև հեղափոխությունը կազմում էր տարեկան 1,6 մլն տոննա։
Իսլամական հեղափոխության հաղթանակով նավթաքիմիական արդյունաբերությունը լուրջ ուշադրության արժանացավ։Պարտադրված պատերազմը լճացրեց Իրանի նավթաքիմիական արդյունաբերության զարգացումը և այս ընթացքում, թեև ավարտվեց Շիրազի նավթաքիմիական ընկերության զարգացման ծրագիրը, սակայն դադարեցվեց «Իմամ»նավահանգստի նավթաքիմիական ընկերության շինարարությունը։Պարտադրյալ պատերազմը ավարտվելով,շարունակվեց պատերազմում վնասված համալիրների վերակառուցման աշխատանքնեը,ըստ 1373 թվականի զարգացման առաջին ծրագրի , և այդ ժամանակաշրջանում շահագործման հանձնվեց որոշ հիմնական նախագծեր, այդ թվում՝ Սպահանի և Արաքի նավթաքիմիական համալիրների և կատարելագործվեց « Իմամ »նավահանգստի համալիրը :Զարգացման երկրորդ պլանում ,թափ ստացան զարգացման նախագծերի իրականացումը և արտադրության աճը և զարգացման երկրորդ ծրագրի վերջին տարում (1378 թ.) արտադրությունը հասավ12 մլն տոննայի։Ներդրումները նավթաքիմիական արդյունաբերության մեջ շարունակվեցին մինչև 1380-ական և 1390-ական թվականները և ներկայում Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունում գործում է նավթաքիմիական 68 համալիրներ:Նավթաքիմիական արդյունաբերության փոփոխությունների ալիքը, բացի հումքի վաճառքի կրճատումից, հանգեցրեց կրկնակի տնտեսական ավելացված արժեքի ստեղծմանը, հարստության և աշխատատեղերի ստեղծմանը և ապացուցեց դիմադրողական տնտեսության ուղղությամբ կայուն զարգացման բյուրեղացման գիտական և գործնական օրինակը։
Նավթաքիմիական արդյունաբերությունը, վերջին մի քանի տասնամյակների կարևորագույն ճյուղերից մեկն է և երկրների հատուկ ուշադրությունն այս արդյունաբերության նկատմամբ հանգեցրել է աշխարհում դրա բարգավաճմանն ու տարածմանը և այժմ այս արդյունաբերությունը աշխարհում երրորդ խոշոր արդյունաբերությունն է ՝սննդի և ավտոմոբիլային արդյունաբերությունից հետո։ Ոչ նավթային արտահանումը միշտ էլ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել Իրանի տնտեսական քաղաքականությունը մշակողների համար,որովհետև դրա աճն ու զարգացումը հանդիսանում է համաշխարհային շուկաներում երկրի առավել ակտիվ մասնակցության շարժիչ ուժը, և, հետևաբար, երկրի տնտեսությունն ու զարգացումը դառնում են ավելի մրցունակ։Վերջին տարիներին նավթաքիմիական արտադրանքը նշանակալի դեր է խաղացել Իրանի տնտեսության և արտարժույթի ապահովման գործում:Ի տարբերություն ավտոմոբիլային սեկտորի, որն ավելի շատ կենտրոնանում է ներքին շուկայի վրա, Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը միտված է արտահանմանը և ունի 21 տոկոս մասնաբաժին երկրի ոչ նավթային արտահանման մեջ:Նավթի նախարարության տվյալներով՝ Իրանի նավթաքիմիական արդյունահանումը մինչև հեղափոխությունը կազմում էր տարեկան 1,6 մլն տոննա, սակայն այդ ցուցանիշը հասել է 90 մլն տոննայի։
Նավթաքիմիական արդյունաբերության արտադրական կարողականությունը 1342-ից մինչև 1398 թվականներին հասել է տարեկան 65 մլն տոննայի, որը 1399 թվականին աճել է տարեկան 90 մլն տոննայի։Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օջին անցյալ փետրվարին ասել էր, որ Իրանի նավթաքիմիական արտադրության 68 համալիրներում ներկայիս արտադրական կարողությունը կազմում է մոտ 90 միլիոն տոննա:Կանխատեսվում է, որ 1401 թվականի վերջին Իրանի նավթաքիմիական արտադրանքի տարեկան արտադրական կարողությունը հասնի 104 միլիոն տոննայի։
Իրանում հեղափոխությունից հետո կառավարությունների հիմնական կարգախոսներից մեկն էր կանխել հում նավթի վաճառքը և ամբողջացնել արժեքային շղթան ավելի ցածր արդյունաբերության մեջ՝ արտարժութային եկամուտներն ավելացնելու նպատակով:Իրանը մինչ այժմ 55 միլիարդ դոլարի ներդրում է կատարել նավթաքիմիական ոլորտում և մոտավորապես 100 հազար մարդ ուղղակիորեն զբաղված է նավթաքիմիական արդյունաբերությունում:Ըստ 20-ամյա զարգացման տեսլականի փաստաթղթի՝ Իրանը 1404 թվականին պետք է դառնա Մերձավոր Արևելքում նավթաքիմիական արտադրանքի խոշորագույն արտադրողը՝ տարեկան 130 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանքի արտադրությամբ։
Իրանի համար նավթաքիմիական արդյունաբերության զարգացման կարևորության պատճառներից մեկը պատժամիջոցների ազդեցության նվազեցումն է։Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության և մասնավորապես Իրանի նավթային ոլորտի դեմ ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող առավելագույն ճնշման քաղաքականությունը,Իրանի Իսլամական Հանրապետությունը հատուկ տեղ է հատկացնում նավթաքիմիական արդյունաբերությանը։Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նավթաքիմիական արդյունաբերությունը սնվում է նավթով ,և Իրանի Իսլամական Հանրապետությունը նավթի խոշորագույն արտադրողներից է,որը պատժամիջոցների հետևանքով չի կարող իր նավթի մեծ մասն արտահանել։Ըստ այդմ, նավթի արդյունահանումն ու նավթաքիմիական արդյունաբերության մեջ դրա օգտագործումը ԱՄՆ-ի պատժամիջոցները չեզոքացնելու ուղիներից մեկն է։
Մյուս կետն այն է, որ նավթաքիմիական արդյունաբերությունը Իրանի տնտեսության համար ամենաարժեքավոր ճյուղերից է։Իրանի մասնաբաժինը նավթաքիմիական արդյունաբերության համաշխարհային շուկաներում մեկ տոկոսից էլ քիչ է և վերջին տարիներին միջոցներ են ձեռնարկվել այս շուկայում Իրանի մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։ Իրանի նավթաքիմիական ազգային ընկերության նախկին գործադիր տնօրեն Բեհզադ Մոհամմադին ասել է1399 թվականին Իրանը կարողացավ արտահանել 15 միլիարդ դոլարի նավթաքիմիական արտադրանք։
Այս արդյունաբերության մյուս առանձնահատկություններն են՝ արտադրանքի բազմազանությունը և հումքի մատակարարումը հազարավոր ստորադաս արտադրամասերի և գործարանների համար,ինչը շատ արդյունավետ դեր ունի երկրի տնտեսության մեջ՝ աշխատատեղերի ստեղծման և արտարժութային եկամուտներ ստանալու և կախվածությունը թուլացնելու առումով։Մյուս կարևոր կետն այն է, որ նավթաքիմիական արդյունաբերությունն Իրանում գիտելիքահենք տեխնոլոգիաների առումով առաջատարն է, և այժմ, երբ Իրանում անհրաժեշտ կատալիզատորների մեծ մասը տեղայնացվել են ,Իրանը այս հարցում ինքնաբավ կլինի մինչեւ տասներեքերորդ կառավարության ավարտը:Նավթաքիմիական ազգային ընկերության գործադիր տնօրեն «Մորթեզա Շահմիրզայի»-ն հայտարարել է.«Նավթաքիմիական արդյունաբերության տեխնիկական գիտություններից շատերը ,սարքավորումները և կատալիզատորները լիովին ներքինացվում են և անհրաժեշտ է երկրում ներկա կարողականությունները նկատի առնելով և ներքին կարողականությանը կառչելով այլևս դրանք չներմուծենք»:
Իրանում նավթաքիմիական արդյունաբերության զարգացման անփոխարինելի առավելությունների առկայությունը, որոնք կարելի է ամփոփել բավարար սննդի, ջրային ռեսուրսների և արտահանման համապատասխան բազաների հասանելիության մեջ, պատճառ դարձան ,որ Իրանի նավթաքիմիան տարածաշրջանի երկրորդ տեղը գրավի Սաուդյան Արաբիայից հետո և կարեւոր դեր խաղա երկրում հումքի վաճառքը կանխելու գործում։ Ակնկալվում է ,որ առաջիկա տարիներին Իրանի տնտեսության մեջ նավթաքիմիական արդյունաբերության մասնաբաժինը զգալիորեն աճ արձանագրի: