Շաբաթվա ամփոփում
https://parstoday.ir/hy/radio/iran-i175862-Շաբաթվա_ամփոփում
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 09:53 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Շաբաթվա ամփոփում» հաղորդումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի անցյալ շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Ուկրաինայի հարցով  գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի ընդլայնման  համար արևմուտքի   պլանն է»։

Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը Ղազախստանի նախագահ Ղասեմ Ժոմարթ Տոկաևի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ,Ուկրաինայի հետ կապված հարցերի մասին ասել է.« Ուկրաինայի դեպքում հիմնական խնդիրն այն է, որ Արեւմուտքը փորձում է ընդարձակել ՆԱՏՕ-ն,և նրանք չեն վարանելու  ընդլայնել իրենց ազդեցությունը, որտեղ որ կարող են»։

Նա ընդգծել է.«Խնդիրները պետք է ուշադիր վերահսկել և զգույշ լինել,որովհետև ամերիկացիներն ու արևմուտքցիները միշտ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ արևելյան և արևմտյան Ասիայում, և հարվածել երկրների անկախությանն ու հեղինակությանը»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով Իրանի և Ղազախստանի պատմամշակութային խորը կապերին,ընդգծել է երկու երկրնեի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունների առավել ընդլայնումը  ,ի մասնավորի տարածաշրջանային համագործակցությունների ոլորտում »: 

Ղազախստանի նախագահ Ղասիմ Ժոմարթ Տոկաեւն ևս ասել է.«Շատ լավ բանակցություններ ենք ունեցել Իրանի Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեյիսիի հետ և երկու կողմի միջև ստորագրված փաստաթղթերը կարող են երկու երկրների հարաբերությունների առավել ընդլայնման համար ենթահող ստեղծել»: 

....

Իրանի ԱԳ նախարարը կիրակի օրը Էմիրությունների իր գործընկերոջ հետ զրույցի ընթացքում ,տարածաշրջանում Ղոդսը  օկուպացրած ռեժիմի ներկայությունը  համարել է համայն տարածաշրջանում անկայունության,անապահովության,ահաբեկչության եւ խափանարարության պատճառը: 

 Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ հարևանների  նկատմամբ առաջնահերթություններին, կարևորել է երկու երկրների պաշտոնյաների միջև հանդիպումների և երկկողմ խորհրդակցությունների ավելացումը և դա գնահատել ,որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման հիմք։

Նա ավելացրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է պահպանել անվտանգությունն ու առաջընթացը իր հարևանների և տարածաշրջանի համար և օտարների միջամտությունն ու ներկայությունը համարում է տարածաշրջանի անվտանգության վնասին»: 

Հեռախոսազրույցի ընթացքում , ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդոլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը,անդրադառնալով երկու երկրների փոխադարձ շահերին իրենց հարաբերությունների զարգացման գործում՝ողջունել է Իրանի և Էմիրությունների  պաշտոնյաների պարբերական խորհրդակցությունները։

Նա ընդգծել է, որ ԱՄԷ-ն թույլ չի տա իր տարածքից սադրիչ  գործողություն հարեւան երկրների դեմ և  միշտ հաշվի կառնի իր հարեւանների անվտանգությունը։

..... 

 

Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության ընկերության համագործակցությամբ, Հյուսիս-Հարավ միջանցքով երկու 40 ֆուտանոց կոնտեյներային բեռնափոխադրումների փորձնական իրականացմամբ, առաջին անգամ Իրանի տարածքով իրականացավ Ռուսաստանից Հնդկաստան  մուլտիմոդալ  բեռնափոխադրումը:

Հյուսիս-Հարավ միջանցքն ակտիվացել է տարիներ տևած  բանակցությունների  և խորհրդակցությունների արդյունքում:

Բեռը փորձնական կերպով  Ռուսաստանի  Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Աստրախանի նավահանգիստ և  Կասպից ծովով  հասել Իրան։

Որոշված է այս բեռը Պարսից ծոցից հասնի Հնդկաստանի արևմտյան ափերը: 

...

 Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեյիսին չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում , Իրանի և Ռուսաստանի նախագահների և պաշտոնյաների շարունակական հանդիպումներն ու բանակցությունները համարել է երկու երկրների լուրջ կամքի նշան՝ երկու ժողովուրդների համար շահավետ ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան ձևավորելու, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։

Նախագահ Ռայիսին Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ռուսաստանի ընդլայնվող տնտեսական համագործակցության վերջին իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի զեկույցից հետո ասել է.«Համագործակցության և համակարգման ամրապնդումը արդյունավետ միջոց է ԱՄՆ-ի պատժամիջոցներին և անկախ պետությունների դեմ տնտեսական միակողմանիությանը հակազդելու համար»:

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանգամանալից բացատրել է Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության ծավալների մասին , այդ թվում՝ տնտեսական ոլորտում, և ընդգծել է իր երկրի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության մակարդակը  ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար: 

Ռուսաստանի ԱԳ նախարարը անդրադառնալով Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության կարևորությանը`  հայտարարել  է Ռուսաստանի աջակցությունը, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում Իրանի դերի ընդլայնման առումով: 

...

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին երկուշաբթի օրը զգուշացնելով  աշխարհում իսլամաֆոբիայի աճող ընթացքի մասին,կրոնական համոզմունքների հիման վրա անհատների հասցեին վիրավորանքների տարածումը համարել է , որպես ժողովուրդների  միջև խաղաղ գոյակցության և հանդուրժողականության տարածման հիմնական մարտահրավերը: 

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչն ասել է.«Այս գործընթացը , հակաիսլամական խմբավորումների գործողությունների դեմ որոշ կառավարությունների անգործության և հակաիսլամական լրատվամիջոցների կողմից դրանց քարոզման պատճառով, հանգեցրել է քաղաքական գործողությունների, ինչպիսիք են՝ հիջաբի սահմանափակումը,  Ղուրանի այրելը  և կրոնական խորհրդանիշների նկատմամբ անարգալից վերաբերմունքը»:

Հանդիպման ժամանակ Մաջիդ Թախտ Ռավանչին   ընդգծել է  մուսուլման կանանց և աղջիկների նկատմամբ հիջաբի պատճառով ոտնձգությունների խնդրին հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը և ասել. է.«Իսլամաֆոբիայի հիմամբ նման  միտումները ,նպաստավոր միջավայր են ստեղծում բռնության և բիրտ ծայրահեղականության համար,որը  լուրջ սպառնալիք է   սոցիալական համախմբվածության, ինչպես նաև բոլոր համայնքների անվտանգության և բարեկեցության համար»:

...

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը BRICS-ի երկրների գագաթնաժողովում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է կայուն գործընկեր լինել BRICS-ը համաշխարհային խոշոր շուկաներին միացնելու համար»:

Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ուրբաթ օրը Չինաստանի հյուրընկալությամբ կազմակերպված BRICS երկրների տեսակոնֆերանսում հավելել է.«Համաշխարհային հակասական գործընթացները, միահեծանությունը , ազգայնական նախապատվությունները և այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են՝ պատժամիջոցները . տնտեսական կոպիտ քայլերը, ընդգծում են ՄԱԿ-ի  կողքին նոր ինստիտուտների ստեղծման և ամրապնդման կարևորությունը,որպեսզի հարգելով երկրների ինքնիշխանությունն ու ազգային շահերը՝կարևոր քայլ կիրառվի  «ընդհանուր ապագա ունեցող մարդկային հասարակության» իրականացման ուղղությամբ։

...

Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և  Վան Ին, հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում են կատարել  երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդհանուր մտահոգություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցով  բանակցությունների վերաբերյալ:

Իրանի ԱԳ նախարարը անդրադառնալով պատժամիջոցների չեղարկման բանակցություններին,Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքական բանաձեւը համարել   է ոչ կառուցողական և շեշտել.«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բարիացակամությամբ  և լրջությամբ հասնել կայուն համաձայնության՝ միաժամանակ պաշտպանելով Իրանի ժողովրդի շահերը։

Իրանի ԱԳ նախարարը երկու երկրների պաշտոնյաների բանակցությունները հարմար հարթակ է համարել Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունների զարգացման համար կոնսենսուսի ուղղությամբ և ավելացրել է.«Հուսով ենք, որ կորոնավիրուսի համավարակի վերահսկմամբ, հնարավորինս անհապաղ կհեշտացվի՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ավիացիայի և ուսանողների փոխանակման ոլորտում»:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նույնպես մերժել է միակողմանիությունը միջազգային ասպարեզում, Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության առկայությունը օգտակար և կառուցողական է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։

Չինաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնելով միջուկային բանակցությունների շարունակմանը ,Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքական բանաձևը լարվածություն հարուցող է  համարել և   հույս է հայտնել, որ դիվանագիտության և երկխոսության ճանապարհը Վիեննայի բանակցություններում համաձայնության կըհանգեցնի:

Թանկագին բարեկամներ,մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ :