Իրանի ներքին արտադրական կարողությունները (5.Նավթի և գազի արդյունաբերություն)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իրանական 1401 թվականը հռչակել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս կարգախոսի առանցքայնությամբ ներկայացնում ենք հաղորդումների շարք։
Նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք գյուղատնտեսության, ցեմենտի, պողպատի և նավթաքիմիական ոլորտներում Իրանի արտադրական հզորության մասին։ Այս հաղորդման ընթացքում կքննարկենք նավթի և գազի արդյունաբերության ոլորտում Իրանի արտադրական հզորությունները։
Նավթային արդյունաբերությունը աշխարհի ամենաարդյունավետ և խոշորագույն արդյունաբերություններից է, հատկապես Իրանում։ Նավթը, բացի նրանից, որ այսօրվա աշխարհում էներգիայի մատակարարման հիմնական աղբյուրն է, նաև կարևոր դեր է խաղում տարբեր երկրների ազգային հզորության և միջազգային հեղինակության մակարդակի որոշման գործում։
Իրանի առաջին նավթահորը շահագործվել է Մասջեդ Սուլեյմանում 1908 թվականին։ Այդ օրվանից մինչ այսօր, անկասկած, էներգետիկ ոլորտը, հատկապես նավթն ու գազը, Իրանի տնտեսության կարևորագույն ոլորտն է, քանի որ երկրի եկամուտների մեծ մասն ապահովում է այս հատվածը։
Իրանի տնտեսության նավթային հատվածը երկար տարիներ ապահովում է երկրի ազգային եկամտի մեծ մասը, և իրականում այդ հատվածը գերիշխող դեր է խաղում երկրի տնտեսության մեջ։ Կառավարության նավթային եկամուտների և ընդհանուր ընթացիկ ու շինարարական ծախսերի հարաբերակցությունը, միջին հաշվով 1971-2018 թվականներին կազմել է 46%։ Իրանի ընդհանուր բյուջեում նավթի մեծ բաժինը շարունակվել է մինչև վերջին ժամանակաշրջանները, այնպես որ վերջին քսան տարում այդ բաժինը կազմել է ավելի քան 41 տոկոս։
Չնայած զարգացման հնգամյա ծրագրերի նպատակներին, չի կարելի թաքցնել այն իրողությունը, որ երկրի տնտեսությունը դեռ կախված է նավթային եկամուտներից։ Ավելի քան 55 տարի է, որ բնական գազի և նավթի արդյունահանումը ստվերում է Իրանի էներգետիկ ռեսուրսների ամբողջ արտադրությունը։
Իրանը տասնամյակներ շարունակ եղել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և Գազ արտահանող երկրների կազմակերպության կարևոր անդամներից մեկը, այդ իսկ պատճառով Իրանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները մեծապես սահմանվել են նավթի և էներգետիկայի ոլորտում իր դիրքի ազդեցությամբ:
Իրանը բնական պաշարներով հարուստ երկիր է։ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով, հում նավթի ապացուցված պաշարների առումով Իրանն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո, իսկ բնական գազի պաշարներով երկրորդն է աշխարհում՝ Ռուսաստանից հետո։ Իրանի նավթի ապացուցված պաշարներն այժմ կազմում են մոտ 160 միլիարդ բարել, իսկ Իրանի գազի ապացուցված պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր:
Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարության վիճակագրության համաձայն, մինչ այժմ աշխարհի ապացուցված նավթի պաշարների գրեթե կեսը, ներառյալ բոլոր տեսակի հում նավթը և կոնդենսատը, արդյունահանվել է, բայց չնայած Իրանն առաջիններից մեկն էր, որ սկսեց նավթի կոմերցիոն արտադրությունը, սակայն արդյունահանել է իր 160 միլիարդ բարել ապացուցված պաշարների մեկ երրորդից մի քիչ ավելին:
Իսլամական հեղափոխությունից հետո 40 տարիների ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 73 նոր նավթի և գազի հանքավայրեր, այդ թվում՝ 36 նավթային և 37 գազի հանքավայրեր։ Նավթի և գազի հայտնաբերման արդյունքները ցույց են տալիս, որ նավթի պաշարների 25%-ը հայտնաբերվել է հեղափոխության հաղթանակից հետո, մինչդեռ գազի ոլորտում հայտնաբերումների մեծ մասը (75%) տեղի է ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
Նավթի հայտնաբերված ընդհանուր պաշարների 45%-ը անմշակ է, իսկ գազի ոլորտում այդ քանակը հասնում է 77%-ի։ Ուստի Իրանը նավթագազային ոլորտում ունի արդյունահանման բարձր հզորություն, որը չի շահագործվել տարբեր պատճառներով, այդ թվում՝ դաժան պատժամիջոցների պատճառով։
Հարևան երկրների հետ Իրանն ունենալով առնվազն 28 ընդհանուր հանքավայրեր, այդ թվում՝ 18 նավթային, չորս գազի և 6 նավթի ու գազի հանքավայրեր, աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որն ունի այս թվով ընդհանուր կառույցներ։ Այս 28 հանքավայրերից Իրանը 12 ընդհանուր հանքավայր ունի Իրաքի հետ, 7 ընդհանուր հանքավայր՝ ԱՄԷ-ի, երկու ընդհանուր հանքավայրեր Կատարի և Օմանի և մեկական ընդհանուր հանքավայրեր՝ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Թուրքմենստանի հետ: Այլ կերպ ասած՝ Իրանի բնական գազի պաշարների մոտ 50%-ը գտնվում է ընդհանուր հանքավայրերում:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով, Իրանը հայտնագործման նոր հզորություններով աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրաքից և Ռուսաստանից հետո։ Ամերիկյան էներգետիկ տեղեկատվական կազմակերպության գնահատականն այն է, որ եթե Միացյալ Նահանգները չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, Իրանի անմշակ նավթի արդյունահանումը կհասնի իր ողջ հզորությանը՝ օրական 3,8 մլն բարելի։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ թեև նավթային տնտեսությունից կախվածությունը լուրջ վնաս և սպառնալիք է Իրանի տնտեսության համար, սակայն Իրանի նավթագազային հատվածը դեռևս անտեսված կարողություն ունի, որը պատժամիջոցների վերացումով կարող է ավելի կարևոր դեր խաղալ Իրանի տնտեսության մեջ, հատկապես՝ նավթաքիմիական արդյունաբերության արտադրական հզորությունների ավելացման առումով:
Մյուս կետն այն է, որ ներքին հարթությունում Իրանն անընդհատ պայքարում է էներգիան օպտիմալ օգտագործելու համար, քանի որ Իրանում էներգիայի սպառումը շատ ավելի բարձր է, քան համաշխարհային չափանիշները։ Ըստ 2018 թվականի վիճակագրության՝ Իրանում էներգիայի թափոնները կազմել են 16-ից 17 միլիարդ դոլար, և այժմ ակնկալվում է, որ նոր կառավարությունը կկրճատի ներքին սպառումը՝ ճիշտ թիրախավորելով սուբսիդիաները և շտկելով գները։ Իրանում մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի սպառումը 15 անգամ գերազանցում է Ճապոնիայում մեկ շնչին ընկնող էներգիայի սպառումը, իսկ 10 անգամ գերազանցում է Եվրամիությունում մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի սպառումը:
Անկասկած, պատժամիջոցներն Իրանի նավթագազային արդյունաբերության առջեւ ծառացած կարեւորագույն խոչընդոտներից են։ Պատժամիջոցները պատճառ դարձան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չօգտվի նավթի և գազի արտահանման իր հնարավորություններից: Մինչև 2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, Իրանը օրական արտահանում էր 2,5 միլիոն բարել նավթ, սակայն դաժան պատժամիջոցների պայմաններում այդ ծավալը նույնիսկ նվազեց մինչև օրական մոտ 200 հազար բարել։ Բացի այդ, էմբարգոն կանխել է նոր տեխնոլոգիաների մուտքը Իրանի նավթագազային հատված։ Ըստ այդմ, գիտելիքահենք ընկերությունների օգտագործումը երկար տարիներ եղել է օրակարգում։ Գիտելիքի վրա հիմնված ընկերությունների դերն Իրանում կարևոր է ներքին էներգիայի սպառման բարելավման, ինչպես նաև նավթի և գազի ոլորտում տեխնոլոգիաների արդիականացման, նավթավերամշակման հզորությունների զարգացման, ինչպես նաև արտադրության ծախսերի կրճատման գործում:
Այդ շրջանակում, Գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին նշել է, որ գիտելիքի վրա հիմնված ընկերությունները դերակատար են նավթի և գազի և էներգետիկ արդյունաբերության ոլորտում ներմուծման և տեխնոլոգիաների անհրաժեշտությունը վերացնելու հարցում: Նա ասել է. «Պոլիմերների, հավելումների, նոր նյութերի և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսիք են հորերում օգտագործվող նոր մեխանիկական տեխնոլոգիաները, թվային և արհեստական ինտելեկտը, որոնք ճանապարհ են հարթել նավթարդյունաբերության տեխնոլոգիայի համար՝ նվազեցնելով ծախսերը և Արդյունավետության բարձրացումն օգտագործվում են այս արդյունաբերություններում։ Անցած տարեվերջին նա ասել է.«Ներկայումս նավթի և էներգետիկայի ոլորտներում գործում են ավելի քան 700 գիտելիքահենք ընկերություններ, որոնք կարող են նորարարություններ բերել այս ոլորտ»։
Նկատի ունենալով Իրանի տնտեսության մեջ նավթի և գազի և հատկապես նավթի դիրքը, մեր երկիրը մեծ ներդրումներ է կատարել և կատարելու է այս ոլորտում:
Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստե Մեհրը հայտարարել է.«Առաջիկա յոթ տարիներին մենք ունենք 160 միլիարդ դոլարի զարգացման ծրագրեր, որից 90 միլիարդ դոլարը կլինի նավթային ոլորտում, 70 միլիարդ դոլարը կհատկացվի գազի հանքավայրերի զարգացմանը»:
Անկասկած, էներգակիրների արտադրության, առևտրի և տարանցման մեջ Իրանի մասնաբաժնի ավելացումը կհանգեցնի նրան, որ համաշխարհային տնտեսությունն այս ոլորտում ավելի մեծ կախվածություն կունենա Իրանից։ Բացի այդ, նման իրադարձությունները կարող են մեծացնել Իրանի ազգային անվտանգությունը և հիմք ստեղծել աճող զարգացման համար:
Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Մինչ այս զրուցաշարի հաջորդ հաղորդում՝ Տերն ընդ ձեզ: