ԻԻՀ առաջնորդի ուղերձն ուղղված հաջի ուխտագնացներին՝ Բռնատեր Արևմուտքն աշխարհում թուլանում է
ԻԻՀ գերագույն առաջնորդը,հաջի ուխտագնացներին ուղղված ուղերձում նշել է, որ բռնատեր Արևմուտքը խիստ զգայուն տարածաշրջանում ու վերջերս նաև ամբողջ աշխարհում, գնալով թուլանում է:
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձում ասել է. «Այսօր այլևս լիբերալիզմն ու կոմունիզմը որպես Արևմուտքի քաղաքակրթության ամենակարևոր նվեր, չունի 100 տարի և նույնիսկ 50 տարի առաջվա շքեղությունը: Արևմտյան դրամակենտրոն ժողովրդավարության պատիվը լուրջ հարցականների դիմաց է կանգնած և արևմտյան մտավորականնեըը խոստովանում են, որ հայտնվել են գաղափարական ու գործնական անելանելիության մեջ»:
Այաթոլլահ Խամենեին նշել է. «ԱՄՆ-ի ու այդ երկրի գործընկեր, հանցագործ Սիոնիստական ռեժիմի անելանելի վիճակն ու անհաջողությունները կարելի է տեսնել Պաղեստինում, Լիբանանում, Իրաքում, Եմենում ու Աֆղանստանում»:
Հետխորհրդային շրջանում, կոմունիզմի փլուզումից հետո, Արևմուտքն ու ԱՄՆ-ն փորձեցին լիբերալ ու կապիտալիստական համակարգը որպես հաղթական մոդել և միակ ընտրություն ներկայացնել աշխարհի համար: Այդ նպատակին հասնելու համար, Արևմուտքը կիրառեց բոլոր հնարավոր ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային և մեդիա գործիքներն ու լծակները:
Փորձագետների մեծ մասն այսօր համոզված է, որ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունն անկում է ապրում և Վաշինգտոնն այլևս ի վիճակի չէ իր պահանջները պարտադրել ուրիշներին: Արդյունքում, աշխարհը սկսել է շարժվել դեպի բազմաբևեռ համակարգ: Ամերիկացի հայտնի վերլուծաբան Նոամ Չոմսկին համոզված է, որ ԱՄՆ-ի ուժի անկումը սկսվել է և ամերիկացի պաշտոնյաների պնդումը, թե այս երկիրը շարունակելու է մնալ անվիճելի ուժ, ոչ այլ ինչ է, քան «երևակայություն»։
Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ձախողումն ինչպես նաև Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Աֆղանստանում և Եմենում կրած քաղաքական և ռազմական պարտություններն աշխարհի գերիշխող ուժ համարվողների անկարողության վառ օրինակն են:
Տնտեսական ոլորտում նույնպես, փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն այլևս առաջին գերհզոր տնտեսություն ունեցող երկիրը չէ, և Չինաստանի նման երկրների տնտեսական հզորությունը Վաշինգտոնի համար լուրջ մարտահրավեր է դարձել: 1960 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե 50 տոկոսը, սակայն այդ ցուցանիշը սկսել է նվազել և 2021 թվականին հասել 24,4%-ի: Անցյալ տարի Bloomberg-ը գրել էր, որ 1960 թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել աշխարհի տնտեսության մոտ 40 տոկոսը, սակայն այս ցուցանիշը կտրուկ նվազել է և ակնկալվում է, որ մինչև 2024 թվականը կհասնի գրեթե 14 տոկոսի:
Սոցիալական առումով նույնպես ԱՄՆ-ն հայտնվել է լուրջ խնդիրների առջև, որոնց հետևանքով երկրի ազգային ուժը վտանգված է: Գենդերային, մշակութային, կրոնական և, ամենակարևորը, ռասայական տարբերությունները և բռնի գործողությունների, հատկապես սպանությունների մեծ թիվը, հաստատում են այս իրականությունը: Վերջերս հրապարակված հոդվածում, անդրադառնալով ԱՄՆ-ի ներքին խնդիրներին, Atlantic ամսագիրը գրել է. «Աշխարհի միակ գերտերությունը վերածվել է «տապալված պետության». ԱՄՆ-ի երկարամյա հեգեմոնիան խախտված է սոցիալական անկարգությունների և քաղաքական ինքնիշխանության կորստի հետևանքով»:
ԱՄՆ-ում հարստության բաշխման մեջ նույնպես մեծ ճեղք կա: Այդ երկրի հասարակության մեկ տոոկսի հարստությունը հավասար է 50 տոկոսի հարստությանը:
Քաղաքականության մեջ կոռուպցիայի առկայությունը, համակարգված ռասիզմը, որի բազմաթիվ նշանները կարելի է տեսնել սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնության և ասիացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ, ինչպես նաև քաղաքականության աննախադեպ բևեռացումը նույնպես այս երկրի լուրջ խնդիրներից են:
Կարևորելով այն բոլոր փայլուն արդյունքները, որ իսլամական գիտակցության ու զարթոնքի արդյունքում են ձեռք բերվել, որի շնորհիվ առաջացել է Դիմադրությունն ԻԻՀ առաջնորդն իր ուղերձում ընդգծել է. «Պաղեստինի պայքարն այդ հրաշալի երևույթի դրսևորումներից է, որը կարողացել է Սիոնիստական հանցագործ ռեժիմին ստիպել ագրեսորի վիճակից հայտնվել պաշտպանվողի ու պասիվ վիճակում: Իսկ քաղաքական, անվտանգության ու տնտեսական բազում դժվարությունները որ նրան պարտադրվել են Լիբանանում, Իրաքում Եմենում և այլ վայրերում, նույնպեսԴիմադրության փայլուն դրսևորումներից են»:
Վերջին տարիներին Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տարբեր երկրներում ձևավորված Դիմադրությունը մեծ հաղթանակներ տարավ համաշխարհային իմպերիալիզմի և իսլամի թշնամիների դեմ։ Չնայած սադրանքներին, Սիրիայի իշխանությունը չփլուզվեց և Դիմադրության առանցքի աջակցությամբ շարունակեց իր գոյությունը: Իրաքում ԻԼԻՊ-ի ներկայությունից հետո, փորձ արվեց այդ երկրում հաստատել ահաբեկիչների իշխանությունը, սակայն նորից Դիմադրության առանցքի օգնությամբ, այս խմբավորումը ջախջախվեց, վերածվելով փոքր խմբերի, որոնք ժամանակ առ ժամանակ տարբեր գործողություններ են իրականացնում:
Եմենը շարունակում է դիմակայել Սաուդյան Արաբիայի ու կոալցիոն ուժերի ագրեսիային ու հաղթանակներ գրանցել: Արդյունքում, Սաուդյան Արաբիան ստիպված եղավ ընդունել ժամանակավոր հրադադարի առաջարկը:
Պաղեստինը նույնպես Դիմադրության առանցքի գերխնդիրն է: Այսօր պաղեստինցիների պայքարելու կամքը շատ մեծ է և ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում անգամ, Սիոնսիտական ռեժիմը չի կարող լայնամասշտաբ պատերազմ սկսել Պաղեստինի դեմ: Իսկ պաղեստինցները պատրաստ են հավանական պատերազմին և վերջին տարիներին Սիոնսիտական ռեժիմի օկուպացիայի դեմ պայքարում բազմաթիվ հաղթանակներ են գրանցել:
Հարկ է անդրադառնալ նաև լավագույն օրինակին՝ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին, ով ԻԻՀ առաջնորդի ցուցումներով, խելամտորեն ձևավորեց ու առաջնորդեց Դիմադրության առանցքը և նահատակվեց Իրաքում ամերիկյան ուժերի իրականացրած ավիահարձակման արդյունքում:
Նահատակ Սոլեյմանին այն նվիրյալ մարդկանցից էր, ով լավագույնս կատարեց իր առաքելությունը Պաղեստինի և Դիմադրության ճակատի նկատմամբ. Որպես օրինակ կարելի է նշել Դիմադրության ճակատի հզորացումն ու Պաղեստինի ժողովրդի աջակցությունը՝ Գազայում ու Հեզբոլլահի ու Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության ճակատի հաղթանակին: