Իրանի ներքին արտադրական կարողությունները(6.բժշկություն և առողջապահություն)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ իրանական 1401 թվականը հռչակել է «Արտադրության, գիտելիքի վրա հիմնված և աշխատատեղերի ստեղծման տարի»։ Այս կարգախոսի առանցքայնությամբ ներկայացնում ենք հաղորդումների շարք։
Նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք գյուղատնտեսության, ցեմենտի, պողպատի և նավթաքիմիայի ու էներգետիկայի ոլորտներում Իրանի արտադրական հզորության մասին:Այս թողարկման ընթացքում քննարկելու ենք Իրանի արտադրական հզորությունները բժշկական և առողջապահական ոլորտներում։
Բժշկական սարքավորումներն այն ոլորտներից մեկն է, որը շարունակել է զարգանալ,մարդկային հասարակությունների զարգացմանը զուգահեռ: Բժշկական սարքավորումների շուկայական արժեքը կազմում է ավելի քան 500 միլիարդ դոլար, և կանխատեսվել է, որ այս ոլորտի եկամուտները կշարունակեն աճել տարեց բնակչության աճին, ինչպես նաև կորոնավիրուսի նման հիվանդությունների տարածմանը զուգընթաց։ Ներկայումս այս խոշոր շուկայում ամենամեծ մասնաբաժինը ունի ԱՄՆ-ը՝ 39%, իսկ հաջորդ հորիզոնականներում են Գերմանիան, Ճապոնիան ու Չինաստանը։Կարևորն այն է, որ բժշկական ոլորտն այն ոլորտներից է, որը գտնվում է արդյունաբերական երկրների վերահսկողության տակ, և հատկապես բժշկական սարքավորումները արտադրվում և արտահանվում են առաջադեմ երկրներում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ներդրումներ է կատարել բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում, սակայն այս ոլորտում աճը բարձր մակարդակի վրա չէ։ Ներկայումս Իրանը այն եզակի երկրներից է, որը մեկանգամյա օգտագործման բժշկական արտադրանքի արտադրության մեջ հասել է ինքնաբավության եզրին։ Վերջին տվյալների համաձայն և չնայած տնտեսական ծանր պայմաններին, այս ոլորտում ներկայումս աշխատում են մոտ 510 ընկերություններ ,իսկ գիտելիքահենք ընկերությունների զարգացման դեպքում այս թիվը կարող է աճել առաջիկա տարիներին։ Իրանում բժշկական սարքավորումների շուկայի աճի տեմպերը կազմում են 9,1%, ինչը գերազանցում է աշխարհում միջին ցուցանիշը։Իրանի բժշկական սարքավորումների շուկայի կարողականությունը կազմում է ավելի քան 7 միլիարդ դոլար, որից մոտ 2 միլիարդը տրամադրվում է ներմուծման, իսկ 5 միլիարդ դոլարը արտադրվում է ներքին ընկերությունների կողմից։Բժշկական սարքավորումների արտահանման ծավալը 1396 թվականին կազմել է 24 միլիոն դոլար, և Իրանի բժշկական սարքավորումներն արտահանվել են աշխարհի շուրջ 55 երկրներ:
82 միլիոնանոց մեծ բնակչությունը, կյանքի տեւողության աճը և Մերձավոր Արևելքում ամենամեծ թվով հիվանդանոցների առկայությունը այն գործոններից են, որոնք մեծացնում են ապագայում բժշկական օգնության կարիքը:Բացի այդ, Իրանի կառավարությունն ամեն տարի ավելացնում է առողջապահության ոլորտի բյուջեն:Իրանում աճում է նաև առողջապահական զբոսաշրջությունը, իսկ տարածաշրջանի ու հարևան շատ երկրներից բուժման նպատակով Իրան են գալիս։
Իրանը տարածաշրջանում ունի բժշկական սարքավորումների հինգերորդ խոշորագույն շուկան ։Սակայն Իրանի ամենամեծ խնդիրը ԱՄՆ պատժամիջոցներն են:Թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է օտարերկրյա ներդրումները բժշկական ոլորտում, սակայն պատժամիջոցները կանխում են դրանք:Իրանի բժշկական կարիքների մեծ մասը պետք է ապահովվի նաեւ արտահանման միջոցով,բայց բժշկական սարքավորումները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, պետք է թույլտվություն ստանան այդ երկրի ֆինանսների նախարարությունից՝ Իրան արտահանելու համար և Վաշինգտոնը նույնպես մեծապես խոչընդոտել է այս հարցում:
Դեղագործական արդյունաբերությունը Իրանում
Դեղերի և դեղագործական արդյունաբերությունն աշխարհում երրորդ ամենաեկամտաբեր և ապագային միտված արդյունաբերություն է՝IT-ի, նավթի ու գազի և նավթաքիմիական արդյունաբերությունից հետո:Համաշխարհային դեղագործական եկամուտը 2019 թվականին գնահատվում է ավելի քան 1,25 տրիլիոն դոլար, և ակնկալվում է, որ մինչև 2024 թվականը այս ցուցանիշը կաճի մինչև 1,59 տրիլիոն դոլարի:Ամերիկայի Միացյալ Նահանգները դեղագործության ոլորտում առաջատար է աշխարհում, որն այս ոլորտից, 2019 թվականին վաստակել է ավելի քան 490 միլիարդ դոլար, իսկ Եվրոպան՝ մոտ 195 միլիարդ դոլարով, ամենաբարձր շահույթով զբաղեցնում է երկրորդ տեղը։
1337 թվականից Իրանում տեղական արտադրության դեղագործական գործարանների հիմնումը կարևոր քայլ էր երկրի դեղագործական արդյունաբերության զարգացման ուղղությամբ։Չնայած ներքին արտադրող ընկերությունների կողմից բազմազգ ընկերությունների հետ մրցակցելու ջանքերին, սակայն Իրանի դեղագործական շուկայի զարկերակը գործնականում օտարերկրյա ընկերությունների ձեռքում էր:Բազմազգ ընկերությունների գործունեության մեծ մասը Իրան դեղեր ներկրելու ոլորտում էր, և նրանք միայն փոքր քանակությամբ դեղեր էին արտադրում իրենց իրանական մասնաճյուղերում։Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին երկրի դեղագործական շուկայում ներքին արտադրության բաժինը ամենալավատեսական իրավիճակում կազմել է առավելագույնը 25 տոկոս մինչդեռ,ներքին արտադրության դեղերի մեծ մասն արտադրվել է նաև արտասահմանյան ընկերությունների ֆրանշիզայով։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կարեւոր քայլեր ձեռնարկվեցին երկրի դեղագործական արդյունաբերության ազգայնացման ուղղությամբ:Դրա հիման վրա ժողովրդին անհրաժեշտ կարևոր դեղամիջոցները տրամադրվել են նվազագույն գնով,շեշտը դնելով ներքին արտադրական կարողականության վրա:Ազգայնացված դեղագործական ընկերությունների նոր անվանումներով կատարելագործումն ու արդիականացումը կարելի է համարել պարտադրյալ պատերազմի տարիներին արտադրությունը մեծացնելու և երկրի դեղագործական կարիքները բավարարելու ամենաանհրաժեշտ միջոցներից մեկը։ Դեղագործական նոր ստորաբաժանումների ստեղծումը կարելի է համարել դեղագործական ինքնաբավության հասնելու հիմնական միջոցներից մեկը:Ներքին դեղագործական ընկերությունները բացվել են հեղափոխության առաջին տասնամյակում և ներկայումս համարվում են Իրանի ամենահուսալի դեղագործական ընկերությունները:Այսօր դեղերի 95%-ից ավելին արտադրվում է երկրի ներսում՝ իրանցի մասնագետների կողմից:Ներկայումս երկրում արտադրվում են բազմաթիվ հիմնական և ռազմավարական դեղամիջոցներ: Դեղամիջոցի համար նույնիսկ շատ հումք և փաթեթավորման նյութեր ապահովվում են երկրում:Դեղագործական արդյունաբերությունն այն սակավաթիվ ճյուղերից է, որը պատժամիջոցների պայմաններում կարողացել է մեկնարկային հարթակ ունենալ և այս ոլորտում աշխարհի յոթ երկրների շարքում է և այս տեսանկյունից այն համարվում է աշխարհում նորագույն ուժ և մեր երկրում այն պետք է զգալիորեն զարգանա փորձագետների և գիտելիքահենք ընկերությունների ջանքերով։
Իրանի առողջապահության ոլորտի արտադրանքի կարողությունները
Բացի բժշկական ոլորտից, ինչպես աշխարհում, այնպես էլ Իրանում հատուկ ուշադրության է արժանանում նաև առողջապահության ոլորտը։Օրինակ՝ կարելի է անդրադառնալ լվացող միջոցների արդյունաբերությանը։ Լվացող միջոցները համարվում են արագ սպառվող արտադրանքներից մեկը։Արագ սպառվող արտադրանքներն այն արտադրանքներն են, որոնք ավելի արագ են վաճառվում:Խմիչքները, լվացող միջոցները, սննդային հավելումները և դեղատնային որոշ արտադրանքներ , որոնք հասանելի են առանց դեղատոմսի, համարվում են արագ սպառվող արտադրանքներ :Աշխարհի ժողովրդի ավելի քան 80%-ը լվանալու և մաքրելու համար օգտագործում է հեղուկ և փոշի լվացող միջոցներ։Մաքրությունը կարևորելը աշխարհի ժողովրդի մոտ , տարբեր տեսակի լվացող միջոցների նկատմամբ մեծ պահանջարկ է առաջացրել և ըստ այդմ՝ ավելի ուժեղ բաղադրություններով , տարբեր գույներով ու նոր բույրերով այդ արտադրանքների մեծ ծավալը ուղղորդվում է դեպի համաշխարհային շուկաներ։ Կյանքի ոճի փոփոխությունները և ընտանիքի անդամների զբաղվածությունը, շուկայում այս ոլորտի հիմնական շարժիչ ուժն են:Ուստի ակնկալվում է ,որ առաջիկա տարիներին այս լվացող արտադրանքների վաճառքը հավելում արձանագրի:Այս արդյունաբերության շուկան 2019 թվականին կազմել է 117 միլիարդ դոլար ,և կանխատեսվում է, որ մինչև 2026 թվականը կհասնի ավելի քան 180 միլիարդ դոլարի՝ ավելի քան 70 տոկոս աճով։ԱՄՆ-ը և Չինաստանը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում լվացող միջոցների արդյունաբերության արտադրության և արտահանման մեջ։
Իրանում լվացող փոշիների արտադրության առաջին գիծը շահագործման է հանձնվել 1332 թվականին, ինչը ցույց է տալիս, որ այս արդյունաբերությունն Իրանում 70 տարվա պատմություն ունի։Ներկայումս երկրում , լվացող միջոցների ոլորտում ակտիվ են 220 արտադրական միավորներ, և այս ոլորտի ներքին արտադրության ավելի քան 70%-ը գտնվում է 15 խոշոր արդյունաբերական միավորների տրամադրության տակ։Այս 220 ընկերությունների ներքին արտադրական կարողականությունը հավասար է 4 մլն տոննայի, սակայն արտադրվում է ընդամենը 1,5 միլիոն տոննա, իսկ մնացած արտադրական կարողականությունները չօգտագործելու հիմնական պատճառներից են՝ պատժամիջոցները։Լվացքի փոշիների ներքին շուկայի պահանջարկի ավելի քան 98 տոկոսն ապահովում են ներքին արտադրողները:Միջին հաշվով, լվացող միջոցների և հարակից ոլորտների առումով Իրանի արտահանումը տարեկան կազմում է մոտ 400 միլիոն դոլար և ակնկալվում է, որ երկիրը կունենա 1,5 միլիարդ դոլարի արտահանման կարողականություն:
Կարևոր դժվարություններից մեկը, որին բախվում է այս արդյունաբերությունը, դաժան պատժամիջոցներն են, որոնք խոչընդոտում են երկրի արտահանման կարողությունների օգտագործմանը։ Թեև իրանական ընկերություններին հաջողվել է իրենց արտադրանքն հարևան երկրներից բացի արտահանել նաև ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրամիության շուկաներ,սակայն պատժամիջոցների սահմանափակումները դժվարացրել են արտահանումը, և բոլորն էլ իրենց գումարները ստանալու հետ կապված խնդիրներ են ունենում։