Պայծառ ապագա (41)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177508-Պայծառ_ապագա_(41)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ՝իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կրոնական մտածողության արտացոլմանն ու վերածնունդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 06:43 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ՝իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կրոնական մտածողության արտացոլմանն ու վերածնունդին։

Բարև ձեզ թանկագին բարեկամներ,  ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումները՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։Նախորդ  հաղորդումներում անդրադարձել ենք  Իրանի Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին ՝անվտանգության ու պաշտպանության ոլորտներում :Այս ձեռքբերումների շնորհիվ  Իրանը հասել է կանխարգելման  բարձր մակարդակի,  և  այժմ տարածաշրջանային տերություններից մեկն է, և ոչ ոք չի կարող անգամ մտածել  Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու մասին։Ուստի ԱՄՆ-ը  ​​և սիոնիստական ​​ռեժիմը փորձում են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում ,Իրանի Իսլ.Հանրապետության դեմ քաղաքական և ռազմական դասավորություն ձևավորել ՝ հոգեբանական և լրատվական պատերազմ սկսելով և իրանաֆոբիա տարածելով:Սակայն իսլամական հեղափոխության ազդեցությունն շատ ավելի խորն է, քան այն, որ Իսրայել կոչվող կեղծ ռեժիմը ,ԱՄՆ-ի  աջակցությամբ կարողանա տարածաշրջանում  սպառնալ  իսլամական Իրանին:Իրանում ,Իսլամական հեղափոխությունը խորը փոփոխություններ է առաջացրել  շրջակա միջավայրում:Իրանի հեղափոխության և ժամանակակից այլ հեղափոխությունների հիմնական տարբերությունը կրոնական հոգևոր դիսկուրսի ստեղծման մեջ է:Այս հեղափոխության մեջ իսլամական հոգևոր դիսկուրսի ուժեղ կողմը շատ ակնհայտ է և անհերքելի:Հեղափոխական շարժումները ,որոնք ձևավորման և զարգացման փուլում էին ,խիստ ազդեցություն են կրել Իրանի հեղափոխության դիսկուրսից:Այս ազդեցությունը խիստ  ակնհայտ է տարածաշրջանի իսլամական զարթոնքի, վերջին տասնամյակների ընթացքում հոգեմտավոր դպրոցների առաջացման և տարածաշրջանի ժողովրդի  դեպի  կրոնական ուսմունքներ առաջնորդվելու մեջ:Իրանի Իսլամական հեղափոխության հոգևոր դիսկուրսի վեհությունն ու փառքը պատճառ են հանդիսացել ,որ  Իսլամական հեղափոխությունը կենտրոնական դեր խաղա 1980-ականներին Արևմուտքի թշնամանքը կոմունիզմից իսլամիզմի փոխակերպման և լիբերալ ժողովրդավարության դիմաց մրցակից դիսկուրսի ստեղծման գործում։ .Հեղափոխության հոգեւոր արժեքների պատգամը  խիստ ընդառաջում գտավ  տարբեր հասարակություններում,իսկ  թշնամիները, իրենց նպատակադրած  այլընտրանքը գտնելու համար, մտածեցին  ստեղծել թվացյալ իմաստաբանական դպրոցներ, որպեսզի կարողանան դիմակայել Իրանի իսլամական հեղափոխության  հոգեւոր արժեքներին:

Իսլամական հեղափոխությունը ստեղծելով կրոնական և բարոյական արժեքների վրա հիմնված կառավարություն՝ աշխարհում նոր դիսկուրս ներկայացրեց լիբերալ ժողովրդավարության  և կոմունիզմի դիսկուրսի դիմաց։Իսլամը միակ երկնային կրոնն է, որը արծարծում է համապարփակություն և համընդհանուրություն,հետևաբար, մուսուլմանների կրոնական ինքնությունը ջնջելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը այն խնդրի ներարկումն  է, որ իսլամն ի վիճակի չէ արձագանքելու այսօրվա մարդկության խնդիրներին և կարիքներին:Հետևաբար  շատ հասարակություններում կրոնը մեկուսացված էր կամ ներկայացվում էր  արարողությունների և անհատական  երկրպագության  ​​գործողությունների տեսքով:Որովհետև սեկուլարիզմի  տեսությունը, որն ընդգծում էր կրոնի տարանջատումը քաղաքականությունից, կրոնը բացառում էր հասարակական կյանքից:Կոմունիստական ​​համակարգերում ևս  կրոնը համարվում  էր ժողովուրդների  ափիոնը։Սակայն  իսլամական հեղափոխության հաղթանակով   կրոնը որպես հսկայական  և շարժիչ ուժ,Իրանում   վերափոխեց մարդկանց հսկայական զանգվածները և  բացահայտեց կոմունիստական ​​և սոցիալիստական ​​աթեիստական ​​դպրոցների սխալը՝ կրոնը ափիոն անվանելու հարցում։Իսլամական հեղափոխությունը կարողացավ ապացուցել, որ կրոնը ցանկացած պահի կարող է արձագանքել բոլոր հասարակությունների կարիքներին:Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,Իրանի ղեկավարությունը ,որը փորձում էր հաստատել կրոնական իշխանություն, ժողովրդի բոլոր խավերի համար պաշտոնապես ճանաչում է ճակատագրի ճշտորոշման իրավունքը: Այն իմաստով ,որ  կրոնի իշխանությունը,որպես հասարակական ու քաղաքական հարցեր իրականացնող  , պետք է ուղեկցվի հասարակության մեծամասնության ընդունմամբ ու հավանությամբ։Այսինքն՝ իշխանության կառույցը ձեւավորվում է ժողովրդի գոհունակության ու մասնակցության հիման վրա:Իմամ Խոմեյնին ,որպես Իսլամական հեղափոխության առաջնորդ և որպես կրոնագետ ,օրինավոր եւ ցանկալի քաղաքականությունն ու իշխանությունը համարում է այն ,որի ակունքը կրոնն է իսկ մնացածը համարում էր անօրինական :1940-ական թվականներին նա գրելով «Քաշֆե Ասրար» գիրքը  նշել է կրոնական իշխանության  գոյության անհրաժեշտությունը, իսկ 1960-ականների վերջին նա ուրվագծել է այս գաղափարի ընդհանուր հեռանկարը Նաջաֆի կրոնագիտական դպրոցում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո դրա մանրամաս կառուցվածքն արժանացավ ժողովրդի հավանությանը։Այսպիսով  ծնվեց իշխանության  մի մոդել,  որն ունենալով  նոր բաղադրիչ՝ ընտրություններ անվամբ հիմնված է կրոնի և իսլամական ուսմունքի վրա։Մինչդեռ  Փահլավիի օրոք,թագավորն էր ով  արևմտյան և արևելյան տերությունների հրահանգով կայացնում էր իշխանական որոշումներ , նրա հրամանով էին վարչապետի, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, նահանգապետների  և այլնի պաշտոնում նշանակումը կամ պաշտոնից ազատումը,կառավարությունը, խորհրդարանը և կառավարական այլ մարմիններ չունեին իրենց լիազորությունները և իրականում ոչ այլ ինչ էին, քան արարողակարգային հաստատություններ:Բայց Իսլամական Հանրապետությունում ժողովրդի քաղաքական վարքագիծը համարվում է արժեքավոր,և Իրանի ժողովրդի կամքը հստակ տեսանելի է քաղաքական ասպարեզում։

Իսլամական հեղափոխությունից առաջ միապետական ​​համակարգի ամենակարևոր առանձնահատկությունն արտաքին հարթությունում Իրանի կախվածությունն էր օտարներից:Փահլավիի ռեժիմը  քաղաքական տարբեր առումներով խորապես կապված էր Ամերիկայի և արևմտյան ճամբարի այլ երկրների հետ:Այս կապը  առողջ երկկողմանի հարաբերություններ չէր, այլ համատարած և աճող քաղաքական կախվածություն օտարներից:Իսլամական հեղափոխության հաղթանակով վերականգնվեց երկրի քաղաքական անկախությունը։Իմամ Խոմեյնին  անկախությունը համարում էր,որպես ժողովրդի  կյանքին ու պատմությանը արժեք տվող և նրան հպարտացնող գործոն;Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը ասում էր.«Մենք չենք արժևորում  ուրիշների լծի տակ ապրելը: Մենք կյանքի արժեքը գնահատում ենք ազատության ու անկախության մեջ...Մենք պայքարելու ենք բոլոր այն ուժերի դեմ ,որոնք մտադիր լինեն ներխուժել մեր երկիր ...Այսօր խոսում է ժողովրդի կամքը,և ժողովուրդը իր հզոր կամքով և իսլամական պատվիրանների նկատմամբ իր հավատքով  պարտավոր է պայքարել յուրաքանչյուր (իմպերիալիստական) ուժի դեմ»: Իմամ Խոմեյնին այլ տեղում ասում է.«Այս շարժման բարիքները շատ էին:Ամենամեծ բարիքը՝ թագավորական  վարչակարգի մեծ պատնեշը ջախջախելը , գողերին ու թալանչիներին երկրից քշելը և անաստվածներին ու կեղծավորներին վտարելը և թալանիչների ու նավթագողերի ձեռքը կարճելն էր...»:Ավստրիայում բնակվող մուսուլման  մտածող, պրոֆեսոր Մոհամմադ Հոսեյն Հոդան կրոնական մտածողության վերակենդանացման հարցով  իսլամական հեղափոխության ազդեցության մասին ասել է.«Եթե մտադիր լինենք կրոնական ինքնության վերականգնման համար մի թվական նկատի առնենք, դա 1979 թվականը կլինի ,որը համընկնում է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակին ,որը բոլոր կրոններում կրոնական գաղափարախոսության համար հսկայական շարժում է ստեղծել :...Իսլամական հեղափոխությունը աշխարհում աշխուժացրեց կրոնական մտածողությունը»: Այս հայտարարությունները վկայում են այն փաստի մասին, որ իսլամական հեղափոխությունը համաշխարհային ոլորտում հատուկ դիրք է զբաղեցրել և կարողացել է  իսլամական ինքնությունը իսլամական աշխարհում, իսկ հոգևոր ինքնությունը՝ ողջ աշխարհում վերակենդանացնել և դա ինքնին պատկերում է Իսլամական հեղափոխության գործունակությունը համաշխարհային ասպարեզում: Իրանի Իսլամական հեղափոխությունը մոդեռնիստական ​​մշակութային շարժում է, որը նպատակաուղղված է վերակենդանացնելու իսլամական ինքնությունը ոչ միայն Իրանում, այլև աշխարհում արծարծել, որպես կենսատու դպրոց և աշխարհիկ ու հավիտենական   երջանկության և բարգավաճման լիարժեք մոդել:Իսլամական հեղափոխությունն իր օրակարգում դրեց, վերադարձը՝ իսկական Իսլամին՝ Մուհամմեդի  մաքրամաքուր  իսլամին և մերժեց ամերիկյան ու կայսերապաշտների իսլամը և պահանջեց  իսլամից հեռացնել բոլոր տեսակի սնահավատություններն ու կեղծ մեկնաբանությունները:Իսլամական հեղափոխությունը վերակենդանացնելով իսլամական մտածողությունը, ընդգծեց իսլամի և մուսուլմանների դերը տարբեր ոլորտներում և իսլամական ինքնությունը համարեց , որպես ընդունված փաստ Արևմուտքի համընդհանուր ինքնության դեմ: Իսլամական հեղափոխությունը,քաղաքական իսլամի տարածման  միջոցով ակտիվացնելով իսլամատենչությունը  , աշխարհի շատ մուսուլմանների կանգնեցրեց  իսլամական ինքնությունը վերականգնելու ճանապարհին: