Խինդ ու ծիծաղի ծաղկաստանում (10․ Նախանձ, Հինգերորդ հեքիաթի առաջին գլուխ՝ նախանձել)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177514-Խինդ_ու_ծիծաղի_ծաղկաստանում_(10_Նախանձ_Հինգերորդ_հեքիաթի_առաջին_գլուխ_նախանձել)
Ես կարող եմ որևէ մեկին չվիրավորել, բայց ի՞նչ անեմ նախանձ մարդու հետ, որն ինքն  իրեն  է վնասում: Ով նախանձ մարդ, մեռիր, որ ազատվես, քանի որ նախանձը մի տառապանք  է, որից միայն մահը կարող է քեզ փրկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2022 06:54 Asia/Tehran

Ես կարող եմ որևէ մեկին չվիրավորել, բայց ի՞նչ անեմ նախանձ մարդու հետ, որն ինքն  իրեն  է վնասում: Ով նախանձ մարդ, մեռիր, որ ազատվես, քանի որ նախանձը մի տառապանք  է, որից միայն մահը կարող է քեզ փրկել:

 

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր Ձեզ կպատմենք  մի գեղեցիկ  հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով: Նրա ստեղծագործությունները  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: 

Նրա ստեղծագործությունները երկար ժամանակ ուսումնասիրությունների առարկա են դարձել ինստիտուտներում և հին դպրոցներում՝ որպես պարսկերեն լեզու և գրականություն դասավանդելու աղբյուր: Սաադին  բազմաթիվ գրքեր ունի պարսկական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի գլուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։

 «Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխ­ների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության,  ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։  «Բուստանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին հրապարակեց իր երկրորդ գլուխգործոցը «Գոլեստանը», որը հանգավորված արձակի եզակի նմուշ է և ինչպես ինքն է ասում.«Ինչիդ են պետք պոկված վարդերն այս զառամ, վերցրու մի թերթ «Գյուլիստանից» անթառամ»։

«Գոլեստանն» անշուշտ, առաջին գրքի շարունակությունն է արձակ հանդերձանով: Գոլեստանը   լի է  ուսանելի հեքիաթներով, պատմություններով, առակներով ու ասույթներով: Այսօր ձեզ կպատմենք մեկ այլ գեղեցիկ հեքիաթ Սաադիի «Գոլեստան» գրքից:Այն պատմում է խանդոտ մարդու մասին,որը այրվում է իր խանդի կրակի մեջ առաջինն իրեն վնասելով։ 

----

Սաադին Գոլեստանի առաջին գլխի հինգերորդ հեքիաթում պատմում է․-  Սասանյան թուրք թագավորներից մեկին պատկանող Աղլուշ պալատում մի սպայի տեսա, ով իմաստուն էր, խելացի, ուներ գիտելիքի մեծ պաշար, ինչի շնորհիվ սիրված էր թագավորի կողմից: Սակայն գործընկերներն ու մրցակիցները նախանձում էին ու նրան  մեղադրում դավաճանության մեջ և նույնիսկ փորձում սպանել: Սակայն եթե մենք ունենք բարի ընկերներ, թշնամին մեզ չի կարող վնասել:

Երբ թագավորը նրան հարցրեց իր նկատմամբ թշնամության մասին, երիտասարդն ասաց. «Թագավորի օգնությամբ ու հովանու ներքո  ես գոհացրի բոլորին, բացի նախանձ մարդուց, քանի որ նրան իմ կարգավիճակի կորուստը միայն բավարար չէ: Ես չեմ կարող վիրավորել որևէ մեկին, բայց ի՞նչ անեմ նախանձ մարդու հետ, ով ինքն  իրեն է վնասում:

---

Պատմող. Այս պատմությունը մեզ հիշեցնում է նախանձի մասին: Հիմա ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ իմ կյանքում ականատես եղա այս երևույթին:

Ես ու քույրս շատ լավ  հարաբերություններ ունենք: Նա շատ լավ աղջիկ է, սակայն ունի մի մեծ թերություն, որի մասին ինքը տեղյակ է, դա նախանձն է:

Մի անգամ, երբ մենք խնջույքի էինք հրավիրված, մայրիկը երկուսիս  գեղեցիկ զգեստներ նվիրեց: Զգեստները նույնն էին ու քույրս դրանից դժգոհ էր: Նա ասում էր,-«Զգեստները բոլոր հյուրերին կզարմացնեն, իսկ մյուս կողմից դու գեղեցիկ ես, ու զգեստը կրկնապատկել է քո գեղեցկությունը»:  Մայրիկը նրան ասաց․«ճիշտ չէ այդպես մտածել  ու դու պետք է ուղղվես: Քույրս ասաց. «Ներողություն եմ խնդրում: Սխալս ուղղելու համար, ես կարդուկեմ երկուսիս հագուստը»:

Երեկոյան քույրս մահճակալից վերցրեց  զգեստը, որպեսզի  այն արդուկի: Այդ ժամանակ հեռախոսը զանգեց ու նա մոտեցավ, որ պատասխանի: Ու չնայած ես ասացի որ կպատասխանեմ, նա թույլ չտվեց: Հանկարծ մենք այրվածի հոտ զգացինք: Զգեստն այրվել էր:

Քույրս նայեց ինձ ու ասաց. «Ներիր քույրիկս, քո գեղեցիկ զգեստն այրվեց»:

Ես պատասխանեցի. «Բայց սա իմ զգեստը չէ»:

Նա զարմացավ. «Ոչ , դա քո զգեստն է, ես ինքս եմ այն վերցրել մահճակալի վրայից»:

Ես պատասխանեցի. «Իմ զգեստը կախված է  պահարանում: Սա քո զգեստն է: Դու չես հիշում, որ հագել էիր այն ու նայում էիր հայելու մեջ: Հետո այն դրեցիր մահճակալին ու մոռացար»:

Քույրս բարկացած բղավեց և լաց եղավ, քանի որ նա չէր կարող գալ խնջույքի։

---

Հաղորդավար. Նախանձը հոգեհուզական վիճակ է, երբ մարդը ցանկանում է, որ ուրիշին տրված բարիքները վերանան:  Ու կապ չունի ինքն ունի՞ այդ բարիքը , կամ այն իրեն հասնելո՞ւ է, թե ոչ:

Նախանձի հիմքը թերարժեքության զգացողությունն է: Երբ մարդը տեսնում է իրենից ավելի կատարյալ մեկին, նրա մոտ թերարժեքության զգացողություն է առաջանում ու արդյունքում՝ նախանձ: Սակայն թերարժեքության զգոցողություն կարող է առաջանալ, երբ ուրիշները նման են մարդուն, սակայն նա դա չի ընդունում:

Պատմող.  Հաջորդ օրը ես ու մայրիկս պատրաստվում էինք խնջույքի գնալ, իսկ քույրս զայրացած  նստած էր իր սենյակում։ Մի կողմից տխուր էի  նրա համար, մյուս կողմից լավ դաս էր նրա համար, որ նախանձը մի կողմ թողներ։

Մեծ բանաստեղծ Սաադին ասում է․- «Ես չեմ կարող որևէ մեկին վիրավորել, բայց ի՞նչ կարող եմ անել այն խանդոտ մարդուն, ով վնասում է ինքն իրեն»:

Հիմա, երբ հիշում եմ այդ պատմությունը, ծիծաղում եմ: Կարծում եմ քույրս պետք է շրջանակի մեջ  պահի իր վառված զգեստը, որպեսզի հասկանա, որ նախանձը միայն իրեն վնաս հասցրեց:

Հաղորդավար. Այս գեղեցիկ պատմությունից մենք հասկանում ենք, որ նախանձը բուժելու հմար կա գործնական ու գիտական միջոց: Գիտական միջոցը կայանում է նրանում, որ մարդը հասկանա այդ զգացողությունը ու դրա հետևանքները և գիտակցի, որ նա, ում ինքը նախանձում է, կարող է քիչ վնաս կրել կամ ընդհանրապես չվնասվել: Ու լավ կլինի որ դրանից հետո մարդը զերծ մնա նախանձելուց:

Իսկ  գործնական միջոցը կայանում է նրանում, որ ամեն անգամ, երբ մարդը նախանձի հիմք  է տեսնում, կանխի այն: Ենթադրենք եթե նախանձի  պատճառը ուրիշի հեղինակությունն է, ապա պետք է  նրան գովել:

Հուսով ենք , ձեզ դուր եկավ  մեր այս հաղորդումը։   Մնացեք խաղաղությամբ։