Գիտության պատմությունն Իրանում (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i177802-Գիտության_պատմությունն_Իրանում_(7)
Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդ կերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։ Մաթեմատիկան անհրաժեշտ է բազմաթիվ բնագավառներում՝ ներառյալ բնագիտության, ճարտարագիտության, բժշկության, ֆինանսական, հետազոտական և հասարակագիտության ոլորտներում: Մաթեմատիկան միշտ օգնում է մյուս գիտնականներին և ճանապարհ է հարթում գիտության զարգացման համար։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2022 07:45 Asia/Tehran

Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունը ներկայացվում է մեկ միասնական լեզվով՝ այդ կերպ օգնելով գիտության տարբեր ճյուղերին ընդհանուր օրենքները գտնելու հարցում։ Մաթեմատիկան անհրաժեշտ է բազմաթիվ բնագավառներում՝ ներառյալ բնագիտության, ճարտարագիտության, բժշկության, ֆինանսական, հետազոտական և հասարակագիտության ոլորտներում: Մաթեմատիկան միշտ օգնում է մյուս գիտնականներին և ճանապարհ է հարթում գիտության զարգացման համար։ 

Մի փոքր ուշադրություն դարձնելով մեր շրջապատին, մենք հասկանում ենք, որ մաթեմատիկան ազդեցիկ և ծավալուն դեր ունի տիեզերքում: Բնության տարբեր երկրաչափական ձևերից և բույսերի աճի կարգից մինչև տարբեր շենքերի կառուցում և մաթեմատիկական տեխնոլոգիաների զարգացում, մատեմատիկան գիտնականների համար հետազոտության ընդլայնման և գործունեության արդյունքներն ապահովելու միջոց է: Այս գիտությունը կարևոր դեր է խաղացել հին քաղաքակրթությունների զարգացման գործում։ Եգիպտոսի և Հռոմի քաղաքակրթություններից մնացած հնագույն աշխատություններում ակնհայտ է մաթեմատիկայի կիրառություններն օգտագործելու հետքերը։ Իրանցիները, ինչպես եգիպտացիները, բաբելոնացիները, հույները, չինացիները և հնդիկները, գիտակցում էին այս գիտելիքի կարևորությունը: Իսլամից հետո Իրանը եղել է այնպիսի մեծ մաթեմատիկոսների ծննդավայրը, ինչպիսիք են Աբու Ռեյան Բիրունին, Խաջե Նասիրեդդին Թուսին, Խարազմին, Ավիցեննան, Ղիասեդդին Ջամշիդ Քաշանին, Օմար Խայամը և Շեյխ Բահային:

«Որքան շատ ժամանակ էի ծախսում մաթեմատիկայի վրա, այնքան ավելի հուզվում էի»։ Սա Մարիամ Միրզախանիի վերջին գրառումն է Facebook-ում՝ իր կյանքի վերջին օրերին։ Մաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր, ով պատանի տարիներից ձգտել էր սովորել և լուծել մաթեմատիկայի և երկրաչափության խնդիրներ, իսկ 2017 թվականի հուլիսի 15-ին(իրանական 1396 թ.) հրապարակվեց  նրա մահվան լուրը։

Մարիամ Միրզախանի

Միրզախանին ծնվել է 1977 թվականի մայիսի 12-ին: Նա իր մանկության մասին ասել է.«Ես ծնվել ու մեծացել եմ Իրանում, ունեցել եմ երջանիկ մանկություն։ Մեր ընտանիքում ոչ ոք գիտնական չէր, բայց ես շատ բան սովորեցի իմ ավագ եղբորից, ով հետաքրքրված էր մաթեմատիկայով և գիտությամբ»:

«Այդ օրերին կանանց խորհուրդ էր տրվում լինել անկախ և հետևել իրենց նախասիրություններին: Հիշում եմ, որ այն ժամանակ իրանական հեռուստատեսությամբ հաղորդումներ էին հեռարձակում այնպիսի նշանավոր և ընդունակ կանանց մասին, ինչպիսիք են Մարի Կյուրին և Հելեն Քլլերը: Միշտ երազել էի գրել և ազատ ժամանակս  տարբեր պատմվածքներ էի կարդում։ Հետագայում ես զբաղվեցի մաթեմատիկայի մրցույթներով, և մաթեմատիկայի նկատմամբ իմ հետաքրքրությունն ավելի ու ավելի մեծացավ»:

Թեհրանի Ֆարզանեգանի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին Մարիամ Միրզախանին 1994 թվականին (Հոնկոնգ) և 1995 թվականին (Կանադա) նվաճեց մաթեմատիկական համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը։ Նա առաջին աղջիկն էր, ով միացավ Իրանի մաթեմատիկական օլիմպիադայի թիմին և ոսկե մեդալ նվաճեց Իրանի մաթեմատիկական օլիմպիադայում:

Միրզախանին սովորել է փայլուն տաղանդների դպրոցում, ապա՝ Թեհրանի Շարիֆի համալսարանում, իսկ ուսումը շարունակելու համար  սովորել է Հարվարդի համալսարանում։ Հարվարդում նա աշխատել է պրոֆեսոր Մակմուլենի մոտ և հետաքրքրվել մաթեմատիկայի տարբեր ճյուղերով։ 2004թ.-ին նա ստացել է իր դոկտորական աստիճանը Հարվարդի համալսարանում «Ֆիլդս»-ի մեդալակիր Քըրթիս Թրեյսի Մակմուլենի ղեկավարությամբ:

Մարիամ Միրզախանին  2005 թվականին մեծարվել է  Ամերիկայի Popular Science ամսագրի կողմից :Մարիամ Միրզախանին 2014 թվականին արժանացավ Ֆիլդսյան մրցանակի, որը մաթեմատիկայի ոլորտում համարժեք է նոբելյան մրցանակին։ Նրան պարգևատրել են «ռիմանյան մակերեսների դինամիկայի և երկրաչափության մեջ մեծագույն ավանդի համար»։

2008 թվականից Սթենֆորդի համալսարանում եղել է մաթեմատիկայի բնագավառի պրոֆեսոր և գիտաշխատող, իսկ մինչ այդ նա դասավանդել է նաև Փրինսթոնի համալսարանում։

2009 թվականին մաթեմատիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար Միրզախանին արժանացել է Բլումենտալի մրցանակին։ Այս մրցանակին արժանանալու կապակցությամբ Ամերիկյան մաթեմատիկական ընկերության հայտարարության մեջ ասված է.«Այս կարևոր մաթեմատիկական մրցանակին արժանանալու պատճառը՝ բացառիկ ստեղծագործականությունն ու դոկտորական նորարարական թեզն է,որում մաթեմատիկայի ոլորտում Երեք կարևոր հարցերում արդյունք  է ստանացել»։

Մարիամ Միրզախանի

Մաթեմատիկոսների շրջանում Մարիամ Միրզախանին հայտնի էր այս հատկանիշով, որ նա փոքրամարմին էր, բայց ըմբոստ ու աննկուն  և նա մեծ համառությամբ էր հետևում ուսումնական ոլորտի ամենադժվար հարցերին։ 

Միրզախանին անսասան ինքնավստահություն ուներ և միաժամանակ խոնարհ էր իսկ ուսումնասիրության խնդիր լուծելու նրա ունեցած դերակատարության մասին հարցին նա ասաց.««Անկեղծ ասած, կարծում եմ, որ մեծ ներդրում չեմ ունեցել»։ Բայց մյուս մաթեմատիկոսները հիացած են նրա աշխատանքով։

Չիկագոյում բնակվող մաթեմատիկոս Ալեքս Սքինը ասում է«Նրա դոկտորական թեզը երկրաչափական մակերեսների վրա օղակների հաշվման վերաբերյալ շատ հետաքրքիր է և արժանի է ներառվել մաթեմատիկայի դասագրքերում»:

2006 թվականին Միրզախանին կարողացավ լուծել բարդ խնդիր. Ի՞նչ է պատահում հիպերբոլիկ մակերեսների հետ, երբ դրանց երկրաչափությունը դեֆորմացվում է երկրաշարժի նման մեխանիզմներով: Հաջորդ բարդ խնդիրն էր՝ գուշակել բիլիարդի գնդակի շարժումն ու պահվածքը բազմանկյուն սեղանի վրա։ Մեկ դար առաջ մաթեմատիկոսները առաջադրեցին այս առերևույթ հեշտ խնդիրը։ Բայց մեկ դար անց այս հարցի պատասխանը չգտնվեց։ 2012 և 2013 թվականներին Միրզախանին և իր երկու գործընկերները կարողացան լուծել այն։

 Simmons  մրցանակի 2013-ի 13 հաղթողների ցանկում երեւում է իրանցի գիտնական, Սթենֆորդի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Մարիամ Միրզախանիի անունը: Նրա հետազոտությունը կենտրոնանում է Թեյխմյուլերի տեսության և երկրաչափական բնական հոսքի դինամիկայի և ռիմանյան մակերեսների տարածական մոդուլի վրա։

2014 թվականին նա արժանացել է մաթեմատիկայի բարձրագույն ակադեմիական մրցանակի՝ Fields Medalists մրցանակին; Նա առաջին կին և առաջին իրանցին էր, ով արժանացավ այս մրցանակին։ Ֆիլդսի մեդալների կոմիտեն նրա մասին գրել է.«Տեխնիկաների և մաթեմատիկայի տարբեր ոլորտների ուշագրավ վարպետը տեխնիկական կարողությունների, համարձակ հավակնությունների, լայն խորաթափանցության և խորը հետաքրքրասիրության հազվագյուտ համակցության մարմնացում է»:

Ֆիլդսի մեդալը ամենաբարձր մրցանակն է, որը կարող է ստանալ մաթեմատիկոսը: Այս մրցանակից հետո Միրզախանիի անունը դարձավ համաշխարհային լրատվական գործակալությունների մեծ մասի վերնագրերը, իսկ հայտնի լրատվամիջոցները Միրզախանիին անվանեցին, որպես հրաշալի լեգենդ մաթեմատիկայի աշխարհում։

Ջեյմս Կարլսոնը Clay Mathematics Institute-ից ասում է. «Միրզախանին հիանալի է նոր կապեր գտնելու մեջ և կարող է արագ անցնել պարզ օրինակից մինչև խորը տեսության ամբողջական պատճառը»:

Մարիամ Միրզախանին կարելի է համեմատել աշխարհի մեծագույն մաթեմատիկոսների հետ, և, անկասկած, մաթեմատիկայում նրա աշխատանքները երկար տարիներ կօգտագործվեն և կքննարկվեն աշխարհի մաթեմատիկական գիտական ​​շրջանակներում։ Այնուամենայնիվ, մաթեմատիկայի աշխարհը և համաշխարհային գիտական ​​հանրությունը մեծապես տխրեցին նրա վաղաժամ կորստից: 

Մարիամ Միրզախանիի ծննդյան օրը՝ մայիսի 12-ը, Իրանի մաթեմատիկական ասոցիացիայի կանանց կոմիտեի առաջարկով Մաթեմատիկական  միջազգային միության կողմից անվանվել է « Կանանց մաթեմատիկական միջազգային օր»:

Սիստանի շրջանում հայտնաբերված «կեղծ մակաբույծ» մեղվի նոր տեսակն Զաբոլի համալսարանի կողմից այս գիտնականի և մաթեմատիկոսի պատվին է անվանակոչվել։

2018 թվականի փետրվարի 2-ին Երկրի դիտման պատկերների և վերլուծության ոլորտում գործող ընկերությունը գործարկել է միկրոարբանյակ, որն անվանվել է ի պատիվ Մարիամ Միրզախանիի: Փոքր մոլորակների հետազոտման կենտրոնի կողմից 321354 աստերոիդն Միրզախանիի հիշատակին անվանվել է  նրա անունով։

Շատ խոսեցինք մաթեմատիկայի ու նրա մեծերի դերի ու տեղի մասին։ Շատ փորձագետներ կարծում են, որ վաղ թե ուշ ժամանակակից աշխարհում բոլոր աշխատանքները կպահանջեն մաթեմատիկական կրթություն ավագ դպրոցից հետո: Յուրաքանչյուր կառավարություն և կրթական համակարգ ապահովում է հարմար պայմաններ մաթեմատիկա դասավանդելու և սովորեցնելու և մարդկանց շրջանում մոտիվացիա առաջացնելու համար:

Անգլիացի հայտնի մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը ասում է.«Մաթեմատիկան իր իրական դիրքում ոչ միայն ճշմարտությունն է ասում, այլև գտնվում է գեղեցկության վերջում: Սառը և դառը գեղեցկություն, ինչպես այն, ինչ մենք տեսնում ենք արձանի մեջ, առանց բնության որևէ նշանի, առանց նկարչության և երաժշտության գրավիչ գեղեցկության, մի բան, որ կարող է ցույց տալ միայն բարձրագույն արվեստը»։

Սովորական մարդու սահմանները խախտելու և վեր բարձրանալու զգացողությունն այն է, ինչը նշում է ամենաբարձր գագաթը և կարելի է փնտրել միայն մաթեմատիկայի և պոեզիայի մեջ: