Նորություններ (47)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
Անցած շաբաթ, գիտական և տեխնոլոգիական ոլորտում մի քանի ձեռքբերումների ականատես ենք եղել:
2022 թվականի մարտին հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր դոկտոր Մարիամ Նորուզյանն արժանացել է «Մետրոդորա» մրցանակին։ Պրոֆեսոր Նորուզյանն այս մրցանակին արժանացել է «Հոգեկան առողջության» բաժնում։ Այս մրցանակը նվիրվում է գիտության և բժշկության ոլորտներում առաջատար կանանց։ Դոկտոր Մարիամ Նորուզյանը Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի նյարդաբանական հիվանդությունների պրոֆեսոր է և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հոգեբուժության ամբիոնի և Ռուզբեհ հիվանդանոցի գիտական կազմի անդամ:
Համալսարանի այս պրոֆեսորն այդ մրցանակի համար առաջադրվել է 2022 թվականին «Ուղեղի քարտեզագրման և դրա բուժման ասոցիացիայի» կողմից՝ Իրանում ճանաչողական խանգարումների, տկարամտության և ալցհեյմերի հիվանդության ոլորտում իր 25 տարվա անխոնջ գործունեության շնորհիվ և մարտ ամսին, առցանց արարողության ժամանակ ժյուրիի կողմից ճանաչվել է հոգեկան առողջության (ուղեղի) բաժնի«Մետրոդորա» մրցանակի հաղթող։
130 գիտական հոդվածների հրապարակումը միջազգային հեղինակավոր ամսագրերում, 2003 թվականին Իրանում հիշողության առաջին կլինիկայի հիմնումը, առաջին Ճանաչողական նյարդաբանության և նյարդահոգեբուժության բաժանմունքի հիմնադրումը, Ալցհեյմերի համաշխարհային ասոցիացիայի գիտական և բժշկական խմբին անդամությունը, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի նյարդաբանության պրոֆեսորի ազգային և միջազգային գիտական նվաճումներից են համարվում:
Ըստ այս հետազոտողի, 2020 թվականին աշխարհում տկարամտություն ունեցող 50 միլիոն մարդկանցից մոտ 60%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Այս տոկոսն անընդհատ աճում է այնպես, որ ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում այդ հիվանդների թվին ավելանում է թուլամտությամբ տառապող մարդ։ Այս հիվանդների թիվը 2030 թվականին կավելանա մինչև 78 միլիոն մարդ, իսկ 2050 թվականին՝ 139 միլիոն մարդ։
Metrodora միջազգային մրցանակը կրում է առաջին կնոջ անունը, որից մնացել են բժշկական տեքստեր: Ամենամյա այս մրցանակը շնորհվում է սկսած 2020 թվականից՝ ի պատիվ զարգացող երկրների գիտության և բժշկության ոլորտում առաջատար կանանց: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հսկողության ներքո աշխատող Պացիենտների կազմակերպությունների միջազգային դաշինքի (IAPO) հովանավորությամբ տրվող այս մրցանակի նպատակն է հարգել բոլոր զարգացող երկրներում Լատինական Ամերիկայի, Ռուսաստանի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի նշանավոր կանանց, որոնք բժշկական գիտության գիտահետազոտությունների, կլինիկական պրակտիկայի, հոգեկան առողջության (ուղեղի), առողջապահական կրթության և առողջապահական քաղաքականության ոլորտներում գիտական և արդյունավետ դերակատարում են ունեցել:
Այս կազմակերպության և «Մետրոդորա» մրցանակի մեկ այլ նպատակն է ցուցադրել նշանավոր կանանց ձեռքբերումները՝ ներկայացնելով նրանց որպես ոգեշնչող օրինակ աղջիկների և երիտասարդ կանանց համար՝ խրախուսելու նրանց դիմել բժշկական գիտություններին և նաև աջակցել այդ երկրներում հիվանդներին: Այս միջոցառմանը մասնակցելու համար իրենց ընտրյալներին կարող են առաջադրել միայն կառավարությունները, կազմակերպությունները և խոշոր գիտական ասոցիացիաները, իսկ անհատները չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել։
Մեկ այլ նվաճման մեջ Ալի Խադեմ Հոսեյնիի ղեկավարած Տարասակիի ինստիտուտը հետազոտողների հետ համատեղ ստեղծել է փորձնական վիրակապ «ePatch» անունով, որը բարելավում է վերքերի բուժման գործընթացը՝ մշակելով բակտերիաներ։ Այս վիրակապը ներառում է արծաթե նանոլարերից պատրաստված էլեկտրոդներ և պարունակում է ջրիմուռների վրա հիմնված հիդրոգել, որը կոչվում է ալգինատ: Այս հիդրոգելը այժմ օգտագործվում է վիրաբուժական վիրակապերի մեջ և կենսահամատեղելի է: Բացի այդ, այս հիդրոգելը կարողանում է խոնավությունը պահել ճիշտ մակարդակում:
Այս հիդրոգելի քիմիական մանիպուլյացիայի միջոցով և դրան կալցիում ավելացնելով, հետազոտողները կարողացան բարձրացնել արծաթե նանոլարերի ֆունկցիոնալությունն ու կայունությունը: Այս հիդրոգելը տպվել է ճկուն սիլիկոնե թերթիկի վրա, որի մակերեսը ծածկված է տրաֆարետանման կաղապարով։ Երբ կաղապարը հանվեց, ալգինատը մնաց երկու էլեկտրոդի տեսքով, որոնք հետո լարերով միացվեցին արտաքին էներգիայի աղբյուրին։ Փոխելով սիլիկոնե թիթեղների ձևն ու չափը, կարելի է պատրաստել տարբեր ePatches, որոնք ունակ են բուժել վերքերի լայն տեսականի:
Հաջորդ քայլում այս տեխնոլոգիան փորձարկվել է վերքեր ունեցող մկների վրա։ Էլեկտրական հոսանքը արագացնում էր բուժումը ոչ միայն մաշկի և այլ հատիկավոր բջիջների տեղաշարժով, այլև արյունատար անոթներ ստեղծելով և նվազեցնելով բորբոքումը: Այս հետազոտության ընթացքում վերահսկիչ խմբի մկների վերքերը, որոնք ոչ մի բուժում չեն ստացել, ապաքինվել են 20 օրում, սակայն ePatch-ով բուժված մկները ապաքինվել են ընդամենը 7 օրում: Բացի այդ, արծաթի հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ վարակը հասցվել է նվազագույնի։ Երբ ePatch-ը հեռացվեց ապաքինման շրջանի ավարտից հետո, բուժված մկների մոտ ավելի քիչ սպիներ կային, քան վերահսկիչ խումբը:
Վերականգնողական բազմաթիվ վարժություններն այն գործոններից են, որոնք օգնում են բուժառուներին ավելի արագ անցնել իրենց բուժման գործընթացը: Հետևաբար, գիտելիքի վրա հիմնված իրանական ընկերությանը հաջողվել է կառուցել խելացի համակարգ, որը հնարավորություն է տալիս արագացնել բուժառուների շարժման խնդիրների վերականգնումը` առկախելով դինամիկ քաշը: Փակ օղակի դինամիկ քաշի առկախման ինտելեկտուալ համակարգը կասեցնելով դինամիկ կշիռները բուժառուների համար, հնարավորություն է տալիս կատարել ավելի շատ և բազմազան վարժություններ, ինչը հանգեցնում է շարժման խնդիրներ ունեցող բուժառուների ավելի արագ վերականգնմանը: Մարդիկ, ովքեր քայլելիս ունեն նյարդաբանական և օրթոպեդիկ խնդիրներ, այդ խնդիրը բարելավելու համար պետք է կատարեն շարունակական և երկարատև ֆիզիոթերապիա և օկուպացիոն թերապիա:
Ավանդական մեթոդներում, հիվանդին շրջապատող մարդիկ և բուժանձնակազմը բռնում էին նրանց թեւատակերը, որպեսզի հիվանդները կարողանային կատարել իրենց վարժությունները, ինչը լավ մեթոդ չէր և մեծ ճնշում էր գործադրում շրջապատի մարդկանց և բուժանձնակազմի վրա: Այս արտադրանքն արտադրող գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն՝ Մոհամմադ Լոթֆիի խոսքերով, այս սարքը կասեցնում է հիվանդի քաշը և հեռացնում այդ ճնշումը շրջապատող մարդկանցից և բուժող անձնակազմից և պայմաններ է ստեղծում առանց ճնշման, շարունակական վարժությունների համար՝ արագ վերականգնման հանգեցնելու համար:
Այս սարքում, որն առաջին անգամ պատրաստվել է իրանական ընկերության կողմից՝ երեք ամերիկյան ընկերություններից հետո, հատուկ կերպով օգտագործվել են երկու տեղեկատվական և կոգնիտիվ գիտության տեխնոլոգիաներ։ Սարքում օգտագործվող կոնվերգենտ տեխնոլոգիաների շարքում կարելի է նշել խաղերի ինտերակտիվությունը և համակարգի ինտելեկտը՝ բուժվողից հետադարձ կապ ստանալու միջոցով։ Այս դինամիկ տեխնոլոգիան ներկայումս այս ընկերության մենաշնորհն է Իրանում և երեք ընկերությունների՝ Ամերիկայում։ Իրանական արտադրության այս արտադրանքի առավելությունը ցածր գինն է, որը կազմում է նմանատիպ ամերիկյան մոդելի գնի 5%-ը։ Խելացի լինելը նույնպես այս սարքի առավելություններից է։
Արվեստի և մշակութային ոլորտում նաև մի քանի ձեռքբերումների ականատես ենք եղել:
«Ջուր, քամի, հող, հաց» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Մեհդի Զամանփուր Քյասարին, պրոդյուսերները՝ Սոմայյե Զերաթքարը և Մեհդի Զամանփուր Քյասրին, մասնակցել են երկու միջազգային փառատոների։ Հունգարիայում MediaView 32-րդ կինոփառատոնը կայացել է մայիսի 4-7-ը, իսկ Սեուլի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ փառատոնը, կայացել է մայիսի 10-17-ը, և այս փառատոներում ցուցադրվել է վավերագրական այս ֆիլմը:
«Ջուր, քամի, հող, հաց» 25 րոպեանոց վավերագրական ֆիլմը, որի պատրաստման համար պահանջվել է ավելի քան մեկ տարի, գեղեցիկ, գունեղ և քնքուշ պատմություն է Աբուլֆազլի կյանքի և Ֆահրիջի շրջանի երկու երեխաների մասին, ովքեր ճակատագրի բերումով տարբեր կերպ են ապրում: Այս վավերագրական ֆիլմն արդեն արժանացել է Նիդեռլանդների IDFA փառատոնի մանկապատանեկան բաժնի ժյուրիի հատուկ գնահատանքի մրցանակին և մասնակցել Չեխիայի Ջիհլավա փառատոնին, ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում մանկական ֆիլմերի փառատոնին, Իսպանիայի Մորադաս Դաք-ի և Հունաստանում անցկացվող Սալոնիկի փառատոներին։